Jump to content

Մարիաննա Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիաննա Մուր
անգլ.՝ Marianne Moore
Ծնվել էնոյեմբերի 15, 1887(1887-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրKirkwood, Սենտ Լուիս շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 5, 1972(1972-02-05)[2][3][4][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանEvergreen Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, ակնարկագիր, թարգմանչուհի և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրին Մոր քոլեջ[1]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱշխատավայրՆյու Յորքի հանրային գրադարան[6][7]
Պարգևներ
 Marianne Moore Վիքիպահեստում

Մարիաննա Մուր (անգլ.՝ Marianne Craig Moore, նոյեմբերի 15, 1887(1887-11-15)[1][2][3][…], Kirkwood, Սենտ Լուիս շրջան, Միսսուրի, ԱՄՆ - փետրվարի 5, 1972(1972-02-05)[2][3][4][…], Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի բանաստեղծուհի, մոդեռիզմի առաջատար ներկայացուցիչ մեկը, բազմաթիվ մրցանակների դափնեկիր (ներառյալ National Book Award և Պուլիցերյան մրցանակ՝ 1951 թվական), ով գրել է յուրօրինակ վառ ձևով՝ համակցելով ճշգրտությունն ու բազմաթիվ մեջբերումների հագեցվածությունը, ունի «բազմազան գաղափարներ մեկ կոմպակտ պատկերի մեջ դնելու» բացառիկ հմտություն[14]։ Թոմաս Սթեռնս Էլիոթը Մուրի ստեղծագործությունն անվանել է «այն հազվագյուտ նյութի մասնիկը, որը կոչվում է ոչ վաղանցիկ ժամանակակից պոեզիա»[15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննա Մուրը ծնվել է 1887 թվականին Կիրկվուդում՝ Սենթ Լուիսի մերձակայքում, շինարար-ինժեներ Ջոն Միլտոն Մուրի (John Milton Moore) և նրա կնոջ Մերիի (օրիորդական ազգանունը Ուորներ) ընտանիքում, բայց դաստիարակվել է պապի՝ պրեսբիտերական հովիվ Ջոն Ռիդել Ուորների (John Riddle Warner) տանը[14]։ Պապի մահից հետո (1894 թվական) Մուրը, նրա ընտանիքը և հարազատները 1896 թվականին տեղափոխվել են Կարլայլ, Փենսիլվանիա։ 1905 թվականինն Մուրն ընդունվել է Բրին-Մոր քոլեջ, որն ավարտել է 1909 թվականին[14]։ Քոլեջն ավարտելուց հետո մի որոշ ժամանակ նա Կարլայլի քոլեջում ուսումնասիրել է սղագրություն, այնուհետև սկսել է դասավանդել Կարլայլի Indian Industrial School դպրոցում (1911—1915 թվականներ)[14]։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննա Մուրը պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է տպագրվել 1915 թվականին և անմիջապես գրավել է տարբեր ուղղությունների մի շարք հայտնի բանաստեղծների՝ Սթիվենս Ուոլեսի, Վիլյամ Կառլոս Վիլյամսի, Հիլդա Դուլիթլի, Թոմաս Սթեռնս Էլիոթի և Էզրա Փաունդի ուշադրությունը։

1918 թվականին Մուրը մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1921 թվականին դարձել է Նյու Յորքի հանրային գրադարանի ասիստենտ։ Նա սկսել է շփվել հայտնի բանաստեղծների հետ (մասնավորապես՝ Ու. Սթիվենսի և Կ. Վիլյամսի), համագործակցել ազդեցիկ The Dial գրական ամսագրի հետ, որի խմբագիրն է եղել 1925-1929 թվականներին[14]։ Այստեղ (որոշ չափով հետևելով Է. Պաունդի օրինակին) նա սկսել է հսկել երիտասարդ բանաստեղծներին՝ այսպես թե այնպես օժանդակելով Էլիզաբեթ Բիշոփի, Ալլեն Գինզբերգի, Ջոն Էշբերիի և Ջեյմս Մերիլի հաջողությանը։ «Բանաստեղծությունների ընտրանիի» (Selected Poems, 1935 թվական) հրատարակությունից հետո Մուրը «դարձել է խոշորագույն ամերիկյան բանաստեղծներից մեկը»[15]։

1933 թվականին Մուրը Poetry ամսագրի կողմից արժանացել է Էլեն Լևինսոն մրցանակի (Helen Haire Levinson Prize): Մրցանակների մեծ մասին արժանացել է նրա «Collected Poems» ժողովածուն (1951 թվական)։ Այդ ժողովածուի համար բանաստեղծուհին ստացել է Պուլիցերյան մրցանակ, Գրքի ազգային մրցանակ և Բոլինգենի մրցանակ։ Մուրը համբավ և հանրաճանաչություն է ձեռք բերել Նյու Յորքի գրական շրջանակներում, որտեղ քաղաքապետի ընդունելությունների ժամանակ նա բազմիցս ստանձնել է երեկոյի տիրուհու դերը։ Նա հաճախ է այցելել բռնցքամարտի մրցումների և բեյսբոլի խաղերի, եղել է Մուհամմեդ Ալիի երկրպագուն, ում ալբոմի շապիկի համար (I Am the Greatest!) ներածություն է գրել։ Մուրը շարունակել է հրապարակվել այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են The Nation-ը, The New Republic-ը և Partisan Review-ը:

Մարիաննա Մուրի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Վիրջիլ Թոմփսոնը, Գլորիա Կոութսը և ուրիշներ ([1]):

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Poems, 1921.
  • Observations, 1924.
  • Selected Poems, 1935.
  • The Pangolin and Other Verse, 1936.
  • What Are Years, 1941.
  • Nevertheless, 1944.
  • A Face, 1949.
  • Collected Poems, 1951.
  • Fables of La Fontaine, 1954
  • Predilections: Literary Essays, 1955.
  • Idiosyncrasy and Technique, 1966.
  • Like a Bulwark, 1956.
  • O To Be a Dragon, 1959.
  • Idiosyncrasy and Technique, 1959.
  • The Marianne Moore Reader, 1961.
  • Eight Poems, 1962
  • The Absentee: A Comedy in Four Acts, 1962.
  • Puss in Boots, The Sleeping Beauty and Cinderella, 1963.
  • Dress and Kindred Subjects, 1965.
  • Poetry and Criticism, 1965.
  • Tell Me, Tell Me: Granite, Steel and Other Topics, 1966.
  • The Complete Poems, 1967.
  • The Accented Syllable, 1969.
  • The Complete Poems, 1981.
  • The Complete Prose, 1986.
  • The Selected Letters of Marianne Moore
  • Մ. Մուր Բանաստեղծություններ։ Ժամանակակից ամերիկյան պոեզիա գրքում։ Մ., 1975 թվական
  • Մ. Մուր Բանաստեղծություններ։ ԱՄՆ-ի պոեզիան գրքում։ Մ., 1982 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://bollingen.yale.edu/poet/marianne-moore
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  6. https://www.nypl.org/blog/2021/03/22/nypls-marianne-moore-writing-her-way-onto-the-shelves
  7. https://www.nypl.org/about/locations/hudson-park
  8. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  9. https://www.pulitzer.org/winners/marianne-moore
  10. https://www.macdowellcolony.org/artists/marianne-moore
  11. https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
  12. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  13. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1952/
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Marianne Moore». www.poets.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  15. 15,0 15,1 «Марианна Крэйг Мур». Энциклопедия Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաննա Մուր» հոդվածին։