Մարիաննա Գեյդե
Մարիաննա Գեյդե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1980 (40 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռուսական պետական հումանիտար համալսարան |
Պարգևներ | Անդրեյ Բելիի մրցանակ |
Մարիաննա Մարկովնա Գեյդե (ռուս.՝ Марианна Марковна Гейде, նոյեմբերի 3, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիաննա Գեյդեն ծնվել է 1980 թվականին Մոսկվայում: Ավարտել է Ռուսական պետական հումանիտար համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Մի շարք հատուկ փիլիսոփայական հրապարակումների հեղինակ է, մասնավորապես` նվիրված Թովմա Աքվինացու կյանքին և գործունեությանը: Հանդես է եկել նաև որպես փիլիսոփայական աշխատությունների թարգմանիչ (Ֆոմաս Աքվինացու «Հոգու ուսմունքը», Կոնստանտին Բանդուրովսկու հետ միասին, 2004):
Մարիաննա Գեյդեի բանաստեղծություններն ու արձակը տպագրվել են «Октябрь», «Новый мир», «Новое литературное обозрение», «Арион», «Крещатик», «Вавилон», «Русская проза» ամսագրերում և ալմանախներում: Գեյդեի պոեզիան աչքի է ընկնում 2000-ականների գրական սերնդին ոչ տիպական մետաֆիզիկական խնդիրներով ծանրաբեռնվածությամբ և ընդհանուր մշակութային համատեքստին հղումների լայն շրջանակով:
Եվգենի Պոպովը Գեյդեի ստեղծագործությունների մասին ասել է.
![]() |
Մարիաննա Գեյդենն ունի խիստ փիլիսոփայական միտք և գրելու կառուցվածքային էքզիստենցիալ հմտություն: | ![]() |
Գեյդեի արձակը զգալիորեն տարբերվում է նրա պոեզիայից և ձգտում է վերստեղծել ժամանակակից մարդու խոսքը և հոգեբանական մոդելները, որպես գիտակցության կրող՝ հաճախ դիմելով գիտակցության հոսքի տեխնիկային: Գեյդեի բանաստեղծություններն արժանացել են «Դեբյուտ» մրցանակի (2003), արձակն ընդգրկվել է «Դեբյուտ» մրցանակի և «Տենյոտա» ինտերնետային մրցույթի (2002) կարճ ցուցակում: «Տրիումֆ» երիտասարդական մրցանակի դափնեկիր է (2005): «Իրերի փոշոտման ժամանակը» գրքի համար նա ստացել է «Ստրուժսկի կամուրջներ» մրցանակը «Ստրուժսկի պոեզիայի երեկոներ» միջազգային բանաստեղծական փառատոնի պոեզիայի լավագույն առաջին գրքի համար (2006): 2012 թվականին արժանացել է Անդրեյ Բելիի մրցանակի՝ «Բալասանները սպասում են» գրքի համար (2010)[1]:
Հրատարակել է նաև հոդվածներ գրականության և գրախոսությունների վերաբերյալ: Մի քանի տարի ապրել և դասավանդել է Պերեսլավլ Զալեսկիում, 2005 թվականից` կրկին Մոսկվայում:
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Время опыления вещей: Стихи. — М.: ОГИ, 2005. — 112 с.
- Слизни Гарроты: Стихи с автокомментариями. — М.: АРГО-РИСК, 2006. — 104 с.
- Мертвецкий фонарь: Повести, рассказы. — М.: Новое литературное обозрение, 2007. — 344 с. (Короткий список Премии Андрея Белого)
- Бальзамины выжидают : Рассказы. — М.: Русский Гулливер, 2010. — 318 с.
- Стеклянные волки. — М.: Книжное обозрение (АРГО-РИСК), 2013. — 104 с. — (Серия «Малая проза», вып. 11.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лиза Новикова. На ярмарке Non/Fiction объявлены лауреаты премии Андрея Белого.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страница Марианны Гейде на сайте «Вавилон»
- Страница Марианны Гейде на сайте «Полутона»
- Страница Марианны Гейде на сайте «Молодая русская литература»
- Изображения Марианны Гейде в галерее «Лица русской литературы»
- Новая литературная карта России. Марианна Гейде
- Марианна Гейде в «Журнальном зале»
- На сайте премии Андрея Белого
|