Մարիանի գինի
Մարիանի գինի | |
---|---|
![]() | |
Տեսակ | coca wine? |
Ենթատեսակ | ըմպելիք |
Բաղադրամասեր | Բորդոյի գինիներ և Կոկաին |
Հեղինակ | Անջելո Մարիանի (քիմիկոս) |
Ստեղծման տարի | 1863 |
![]() |
«Մարիանի գինի» (ֆր.՝ Vin Mariani), 19-րդ դարում Եվրոպայի և Ամերիկայի երկրներում մեծ տարածում ունեցող գինի՝ կոկաինի պարունակությամբ[1]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարիանի գինի»-ն (արտոնագիրը տրվել է 1863 թվականին) ստեղծել է ֆրանսիացի քիմիկոս, կորսիկական ծագում ունեցող Անջելո Մարիանին Բորդոյի գինիների հիման վրա՝ կոկաինի տերևների ավելացմամբ[2][3]։ 1870 թվականից սկսեց լայնորեն վաճառվել Ֆրանսիայում և Եվրոպայի ու երկու Ամերիկաների մյուս երկրներում։ Մեկ ունցիա խմիչքի դիմաց ստացվում էր 6 մգ կոկաին, իսկ արտահանման դեպքում՝ նույնիսկ 7,2 մգ (համապատասխանաբար՝ 20 և 25 մգ՝ 100 գրամին)։ Մարիանիի խորհրդատվական թերթիկին համապատասխան՝ պետք էր ամեն օր խմել 3 գավաթ, որոնցում պարունակվում էր մոտ հարյուր գրամ կոկաին[4]։
Խմիչքն արագ հայտնի դարձավ։ «Մարիանի գինու» մասին հայտնած կարծիքները միայն գերազանց համային որակներ կատարելության աստիճանի հասնելու մասին են։ Այդպիսի կարծիքների հեղինակներից են Ալեքսանդր Դյուման և Անատոլ Ֆրանսը, Կոնան Դոյլը և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, Հենրիկ Իբսենը և Ժյուլ Վեռնը Ֆրանսիայի գլխավոր րաբունին և Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհին, ինչպես նաև Հռոմի երկու պապերը՝ Պիհ X-ը և Լեո XIII-ը[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամենուրեք արգելվում է «Մարիանի գինու» վաճառքը[4]։
«Կոկա Կոլա»-ի ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
1884 թվականին դեղագետ Ջոն Սթիթ Փեմբերթոնը, ով Ատլանտայից էր, տեղական գինիների համանմանությամբ ստեղծեց մի խմիչք, որն իր անվամբ կոչվեց Pemberton’s French Wine Coca: Բացի կոկաին բույսի տերևներից ստացված թուրմից, խմիչքը պարունակում էր գինի և Turnera diffusa-ի թուրմ։ Հետագայում՝ 1885 թվականին Ատլանտայում և Ջորջիա նահանգի մյուս շրջաններում ներդրվեց «Չոր օրենք»-ը։ Փեմբերթոնն ստիպված էր փոխել խմիչքի բանաձևը՝ բացառելով ալկոհոլային հիմքը և այն փոխարինելով այրած շաքարավազի օշարակ պարունակող գազավորված ջրով, ինչպես նաև ավելացնելով կոլայի հատիկների մզվածք։ Խմիչքի նոր տարբերակը կոչվեց Coca-Cola[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Drug that spans the ages: The history of cocaine»։ London: The Independent։ 2006-03-02։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին։ Վերցված է 2008-09-19
- ↑ Bernardo Alexander Attias։ «Cocaine»։ St. James Encyclopedia of Pop Culture։ Վերցված է 2010-04-08
- ↑ Jorge Hurtado։ «HISTORY OF COCAINE. Cocaine the Legend»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2010-04-08
- ↑ 4,0 4,1 Б. Кригер։ «Фармакология счастья и регуляция поведения в будущем»։ Мир будущего։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-04-08
- ↑ «Leo XIII on coke»։ www.cocaine.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2010-04-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |