Մարիանա Բրիդի Կոստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանա Բրիդի Կոստա
Ծնվել էհունիսի 18, 1988(1988-06-18)
ԾննդավայրՄարեշալ Ֆլորիանու, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա
Մահացել էհունվարի 24, 2009(2009-01-24) (20 տարեկան)
Մահվան վայրՍեռա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից

Մարիանա Բրիդի Կոստա (Mariana Bridi Costa[1], հունիսի 18, 1988(1988-06-18), Մարեշալ Ֆլորիանու, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա - հունվարի 24, 2009(2009-01-24), Սեռա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), հայտնի է նաև որպես Մարի, բրազիլացի մոդել[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանան իր կարիերան սկսել է 14 տարեկանից՝ մասնակցելով մրցույթների ու նորաձևությանն առնչվող միջոցառումների։ 2006 թվականին 4-րդ տեղն է գրավել Miss World Brazil գեղեցկության մրցույթում։ 2007 թվականին մասնակցել է Miss Bikini International մրցույթին[2]։

Այդ նույն տարում մասնակցել է Հարավային Աֆրիկայում անցկացված Face Of The Universe (Տիեզերքի դեմքը) մրցույթին և ճանաչվել չորրորդը[1][4]։ Չորրորդ տեղն է գրավել նաև Miss World 2008 մրցույթում։

2008 թվականի դեկտեմբերին Բրիդին հիվանդացել է։ Սկզբում կարծել են, թե քարեր ունի երիկամներում[2]։ Հունվարի սկզբներին ախտորոշել են միզուղիների վարակվածություն, որը գնալով բարդացել է, վերածվել սեպտիկ շոկի, որի պատճառը բակտերիալ վարակն էր, հավանաբար Pseudomonas aeruginosa, որը դժվար է բուժման ենթարկվում, քանի որ դիմադրում է հակաբիոտիկների մեծագույն մասին[5] և աստիճանաբար հանգեցնում է սեփսիսի[6]։

Հիվանդությունը կարճ ժամանակամիջոցում չափազանց խորացել է։ Փորձելով փրկել աղջկա կյանքը՝ հունվարի երկրորդ կեսին կտրել են նրա ոտքերն ու ձեռքերը, ստամոքսի մի մասը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկը մահացել է 2009 թվականի հունվարի 24-ին, Espírito Santo հոսպիտալում[7]։ Մահվան պատճառը, ինչպես նշվել է բժիշկների եզրակացության մեջ, եղել է բարդացած, խորացած սեփսիսը, միզուղիների վարակվածությունը, ներքին արնահոսությունը, որը հանգեցրել է մի շարք օրգանների դիսֆունկցիայի[8][9]։

Այս դեպքը ուշադրություն է գրավել գրեթե աշխարհով մեկ[3][4][10][11][12][13][14][15][16][17], ցավակցության ու գոտեպնդման և աջակցության հեռագրեր են ստացվել աշխարհի բոլոր ծայրերից[7]։ Հազարից ավելի մարդ է մասնակցել չափազանց վաղաժամ վախճանված գեղեցիկ աղջկա հուղարկավորությանը[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mariana Bridi: Perfil». Mariana Bridi's website. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Mariana Bridi da Costa: Miss World Finalist Loses Hands And Feet, Fighting For Life». Newsarticle. The Huffington Post. 2009 թ․ հունվարի 24. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  3. 3,0 3,1 «Brazilian amputee model dead at 20». Newsarticle. CNN. 2009 թ․ հունվարի 24. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  4. 4,0 4,1 «Brazil model who lost hands, feet dies». Newsarticle. Los Angeles Times. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  5. «Model Who Lost Hands, Feet Dies». Newsarticle. Associated Press via Yahoo News. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  6. «Sepsis Threatens Brazilian Model's Life». Newsarticle. WebMD, Miranda Hill. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
  7. 7,0 7,1 Duffy, Gary (2009 թ․ հունվարի 24). «Brazil model dies from infection». Newsarticle. BBC News, Sao Paulo. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  8. «Official Website (English) - Notícias». Website. 2011 թ․ մայիսի 14. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
  9. «Médico explica causas da morte da modelo Mariana Bridi». Newsarticle. G1. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  10. «Fiance of Brazilian model: 'Where there is a heartbeat, there's hope'». Newsarticle. CNN, Helena de Moura. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  11. «Brazilian model fighting for her life». Newsarticle. USA TODAY, Carolyn Pesce. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  12. «Stricken Mariana Bridi da Costa appeals for rare blood». Newsarticle. The Daily Telegraph. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Mariana Bridi, Brazil model who lost hands, feet, dies». Newsarticle. BOSTON Herald. 2009 թ․ հունվարի 24.
  14. «Brazilian amputee model, Miss World finalist Mariana Bridi da Costa, age 20, dies of rare infection». Newsarticle. New York Daily News, Christina Boyle. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  15. «Miss World Finalist Dead at 20: Report». Newsarticle. NBCPhiladelphia.com, Tamara Vostok. 2009 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  16. «Brazilian Model Dies of Pseudomonas Infection». Newsarticle. medHeadlines.com. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  17. «Brazilian Model Mariana Bridi dies from infection». Newsarticle. People Star. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  18. «Morte da modelo Mariana Bridi surpreende médicos». Newsarticle. G1. 2009 թ․ հունվարի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]