Մարիամ (գրիչ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիամ (այլ կիրառումներ)
Մարիամ (ծննդյան և մահվան թվականներ անհայտ են), 15-րդ դարի հայ գրիչ և ծաղկող։
1456 թվականին Ջուղայում ընդօրինակել և ծաղկել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» ձեռագիրը (հայտնաբերել է սփյուռքահայ արվեստաբան Ա. Երեմյանը 1946 թվականին, Իրանի Սպահանի նահանգի Չարմանալ գավառի այդ ժամանակ դեռևս հայաբնակ Մամուռան գյուղում)։ Ձեռագրի տարբեր ոճերով ու բովանդակությամբ մանրանկարները (կատարման նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ ուշագրավ է 16-րդ էջի խորանը), ճոխ երանգներով լուսանցազարդերը, թռչնազարդերը և գեղագրերը արտացոլում են XV դարի Հին Ջուղայի նկարչական դպրոցին բնորոշ հատկանիշները։ Մարիամը XV դարի միակ նկարչուհին է, որի ստեղծագործությունների նմուշները պահպանվել են։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երեմյան Ա., 15-րդ դարի մի անհայտ նկարչուհի, «Էջմիածին», 1952, համար 7։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 319)։ ![]() |