Jump to content

Մարիամ Շենգելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Շենգելիա
Բնօրինակ անուն
վրաց.՝ მარიამ შენგელია
Ծնվել էմայիսի 14, 2002(2002-05-14) (23 տարեկան)
Մեգրելիա, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան[1]
Երկիր Վրաստան
Մասնագիտություներգչուհի և երաժիշտ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
 Mariam Shengelia Վիքիպահեստում

Մարիամ Շենգելիա (վրաց.՝ მარიამ შენგელია, մայիսի 14, 2002(2002-05-14), Մեգրելիա, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան[1]), վրացի երգչուհի։ Վրաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում՝ «Freedom» երգով[2]:

Շենգելիան նաև վրացական Mix2ura երաժշտական քավեր խմբի անդամ է[3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամը ծնվել է 2002 թվականի մայիսի 14-ին Մեգրելիայում[4]: Մեծացել է Թբիլիսիում մինչև 10 տարեկանը։ Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվեցլ է Զուգդիդի քաղաք։ Մանկուց նա հետաքրքրություն է ցուցաբերել երգելու և ելույթ ունենալու նկատմամբ։ Շենգելիան սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում, որտեղ սովորել է վոկալ և երաժշտական տեսություն։ Նրա վաղ երաժշտական հետաքրքրությունները ներառում էին տարբեր ժանրեր, ինչպիսիք են փոփը, սոուլը և ջազը, որոնք մեծապես ազդեցին Մարիամի հետագա զարգացման վրա որպես արտիստ[5]:

2018 թվականին Շենգելիան ազգային ճանաչում է ստացել որպես X Factor հեռուստանախագծից[6][7][8]։ Մեկ տարի անց զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը «Geostar» մրցույթում[9][10][11]։ 2020 թվականին նա պետք է լիներ Թորնիկե Կիպիանիի «Take Me as I An» երգի բեք վոկալիստը, որը պետք է ներկայացներ Վրաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում։ 2021 թվականին հասել է «The Voice Sakartvelo»-ի չորրորդ եթերաշրջանի կիսաեզրափակիչ[12][13], իսկ 2025 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ «Dancing with the Stars»-ի վրացական տարբերակում[14][15][16]։

2025 թվականի մարտի 14-ին հայտարարվել է, որ Մարիամ Շենգելիան «Freedom» երգով կներկայացնի Վրաստանը Բազելում կայանալիք «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում[17][18]։ Եվրատեսիլում ելույթ ունեցել երկրորդ կիսաեզրափաչկում և չի անցնել եզրափակիչ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսամետ տեսակետներ

Վրաստանում կայացած ազգային ընտրության ժամանակ երգչի հաղթանակը վրդովմունք առաջացրեց երկրպագուների շրջանում, ովքեր պահանջեցին արտիստին որակազրկել մրցույթից։ Այս արձագանքի պատճառը երգչի քաղաքական հայացքներն են, որոնք կտրուկ փոխվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինա շարունակվող ներխուժման պատճառով. մասնավորապես, Շենգելիան ակտիվորեն աջակցել է Ուկրաինային մինչև 2024 թվականը, բայց շուտով սկսել է համակրել «Վրացական երազանք» կուսակցությանը, որը շատերը համարում են ռուսամետ, և կոչ է արել ընտրություններում քվեարկել այդ կուսակցության օգտին։ Բացի այդ, երգչին մեղադրեցին ցինիզմի մեջ, քանի որ Մարիամի մրցութային երգը կոչվում է «Ազատություն», ինչը հակասում է արտիստի տեսակետներին, մինչդեռ վրացական քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարել կառավարամետ կուսակցության դեմ[19]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 მორაგბე შეყვარებული და მონაწილეობა "ოცნების" მხარდამჭერ კონცერტებში – რა არის ცნობილი მომღერალზე, რომელიც, სავარაუდოდ, "ევროვიზიაზე" საქართველოს სახელით იმღერებს — 2025.
  2. «ევროვიზია 2025-ზე საქართველოს მარიამ შენგელია წარადგენს». პირველი არხი (վրացերեն). 2025 թ․ մարտի 14. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  3. «მარიამ შენგელიას ევროვიზიის სიმღერისა და ვიდეორგოლის პრემიერა». Billboard Georgia (վրացերեն). 2025 թ․ մարտի 14. Վերցված է 2025 թ․ մարտի 17-ին.
  4. Kvinikadze, Tamuna (2024 թ․ ապրիլի 20). «ჩვენი სიყვარულის ამბავი გაცნობისთანავე დაიწყო მარიამ შენგელია პირად ცხოვრებასა და კარიერაზე». Kviris Palitra (վրացերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  5. Korganashvili, Eto (2021 թ․ նոյեմբերի 4). «კორონავირუსის გადატანის შემდეგ ჩემთვის ეს საკითხი რთულია». GzaPress (վրացերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  6. Solo, Guy (2025 թ․ մարտի 14). «Georgia: Mariam Shengelia Will Perform "Freedom" at Eurovision 2025». EuroMix (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  7. «"დავასწრებ ოფიციალურ ინფორმაციას" – ვინ წარადგენს საქართველოს "ევროვიზიაზე" თათია კობალაძის ინფორმაციით» ["I will wait for the official information" – who will represent Georgia at Eurovision, according to Tatia Kobaladze]. Marao (վրացերեն). 2025 թ․ մարտի 7. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  8. «Представительницу Грузии на Евровидении-2025 требуют дисквалифицировать» [Georgia's representative at Eurovision Song Contest 2025 to be disqualified]. Postimees (ռուսերեն). 2025 թ․ մարտի 15. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  9. «"საქართველოს ვარსკვლავს" მარიამ შენგელია გამოეთიშა» [Mariam Shengelia eliminated from "Geostar"]. First Channel (վրացերեն). 2019 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  10. Anthony Granger (2019 թ․ դեկտեմբերի 15). «Georgia: Mariam Shengelia Latest Elimination From Georgian Idol». Eurovoix (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «"საქართველოს ვარსკვლავის" მონაწილე მარიამ გოგიბერიძე საქართველოს პირველი არხის რჩეული გახდა და საფრანგეთში, საერთაშორისო მუსიკალურ აკადემიაში ისწავლის» ["Georgian Star" contestant Mariam Gogiberidze has become the favorite of Georgian Channel One and will study at the International Music Academy in France]. First Channel (վրացերեն). 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  12. Petersen, Rasmus (2025 թ․ մարտի 14). «Georgia: Mariam Shengelia to Eurovision 2025 with "Freedom"». EurovisionWorld (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  13. Juhász, Ervin (2025 թ․ մարտի 14). «Mariam Shengelia will represent Georgia in Eurovision 2025». ESCBubble (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  14. Bessell, Hayley (2025 թ․ մարտի 14). «Mariam Shengelia to represent Georgia with Freedom». Aussievision (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  15. «მარიამ შენგელია და სანდრო საბაძე – პასო დობლე» [Mariam Shengelia and Sandro Sabadze – Paso Doble]. Imedi Media Holding (վրացերեն). 2025 թ․ փետրվարի 24. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  16. «"მადლობა ამ დაუვიწყარი მოგონებებისთვის" – მარიამ შენგელია» ["Thank you for these unforgettable memories" – Mariam Shengelia]. Digest (վրացերեն). 2025 թ․ փետրվարի 26. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  17. Bijuvignesh, Darshan (2025 թ․ մարտի 14). «Georgia: Mariam Shengelia to Eurovision 2025 with "Freedom"» (անգլերեն). Eurovoix. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  18. «"საზოგადოებრივი მაუწყებელი" ადასტურებს, რომ "ევროვიზიაზე" წელს საქართველოს მარიამ შენგელია წარადგენს – ვრცელდება საკონკურსო სიმღერის კლიპიც» [Public Broadcaster confirms that Mariam Shengelia will represent Georgia at Eurovision this year – music video for the contest song was also released]. Ambebi. 2025 թ․ մարտի 14. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  19. Хмельницкая, Вера (2025 թ․ մարտի 15). «Скандал на "Евровидении-2025": Грузия возмутилась из-за своей представительницы с пророссийскими взглядами». tsn.ua (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Շենգելիա» հոդվածին։