Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (Անդրեևո-Մելենտևո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Մագդաղենացի եկեղեցի
ռուս.՝ Церковь Марии Магдалины
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱնդրեևո-Մելենտևո
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Կոորդինատներ: 47°18′8.0000000991981″ հս․ լ. 38°48′24.000000101196″ ավ. ե. / 47.302222222249774575° հս․. լ. 38.80666666669477394° ավ. ե. / 47.302222222249774575; 38.80666666669477394
mirmagdalina.ru
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Մարիամ Մագդաղենացի եկեղեցի

Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (ռուս.՝ Церковь Марии Магдалины), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Անդրեևո-Մելենտևո գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։

Հասցեն՝ 346841, Ռոստովի մարզ, Նեկլինովսկի շրջան, Անդրեևո-Մելենտևո գյուղ, Հաղթանակի փող., տուն 9։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի 20-ական թվականներին Անդրեևո-Մելենտևո գյուղի ծխականների հոգևոր կարիքները բավարարելու համար կառուցվեց Սուրբ Մարիամ Մագդաղենացու տաճարը։ Այն կառուցվեց կալվածատեր, հետևակազորի պաշտոնաթող գեներալ Անդրեյ Մելենտևի միջոցներով։ Գեներալը մասնակցել է Նապոլեոնի բանակի դեմ մարտերին և արիության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով։

Աղյուսե տաճարը գյուղում կառուցվել է մոտ տասը տարի։ Շինարարության ավարտին օծվել է ի պատիվ Մարիամ Մագդաղենացու. կալվածատեր Անդրեյ Մելենտևի դուստրը կրել այս սրբի անունը՝ Մարիա[1]։

Ծիսակատարությունները տաճարում կատարվել են մինչև 1930 թվականը։ Հետո տաճարը փակվել է, իսկ նրա նկուղում ապրել են Տագանրոգի փակ վանքերից մեկի միանձնուհիները։

Տաճարը կրկին բացվել է 1948 թվականին և գործել է մինչև 1960 թվականը։ Եկեղեցու հետապնդումների տարիներին տաճարը կրկին փակվել է և դարձվել շինանյութերի պահեստ։ 1980-ական թվականներին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որից հետո տաճարից մնացել են միայն մերկ պատերը։ Ոչնչացվել են նաև որմնանկարները։ Հրդեհի թողած հետևանքները վերացնելիս ծխի անդամները տաճարի նկուղում հայտնաբերել են զինվորականներ Ֆեոդոր և Անդրեյ Մելենտևների աճյուններով դամբարանը։ Աճյունները գտնվել են լավ վիճակում, պահպանվել են նույնիսկ գեղեցիկ ուսադիրներով համազգեստները։

1992 թվականի սեպտեմբերին գյուղում պաշտոնապես գրանցվել է եկեղեցական համայնք։ Սկսվել է ավերված տաճարի աստիճանական վերականգնումը։

Եկեղեցու վերածննդի գործին մասնակցել են բազմաթիվ մարդիկ։ Նյութական աջակցություն են ցուցաբերել «Սարմատ» կոլտնտեսությունը, շրջանային վարչակազմը՝ ի դեմս նրա ղեկավար Ա. Ա. Գերաշչենկոյի։ Ծիսակատարությունները վերականգնված տաճարում սկսվել են 4 ամիս անց՝ 1993 թվականի հունվարի 7-ին։

1994 թվականին տաճարում վերականգնվել է զանգակատունը։ Զանգերը ձուլվել են Վորոնեժի ձեռնարկություններից մեկում։ 2000 թվականին տագանրոգցի գործարարների միջոցներով ձեռք են բերվել մարմարե սալեր հատակի համար և մարմարե պատկերակալ։ Ներկա դրությամբ տաճարը վերականգնված է։ Նրան կից գործում են կիրակնօրյա դպրոց, «Պայծառակերպություն» ռազմահայրենասիրական ակումբը։

Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հովիվն է ավագ երեց Նիկոլայ Նիկոլաևիչ Բանդուրինը։

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]