Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
| |||||
| Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան | ||||
| Կարգավիճակ | autonomous soviet socialist republic of a union republic of the Soviet Union? | ||||
| Մտնում է | ՌԽՖՍՀ | ||||
| Վարչկենտրոն | Յոշկար Օլա | ||||
| Բնակչություն | 691 000 մարդ (1973) | ||||
| Տարածք | 23 400 կմ² | ||||
| Հիմնադրված է | դեկտեմբերի 5, 1936 թ. | ||||
| Ժամային գոտի | UTC+3 և UTC+4 | ||||
| Հապավում | Марийская АССР, Марийская ССР, Mari MSSR և Mari SSR | ||||
| Նախորդ | Mari Autonomous Oblast? | ||||
| 56°34′00″N 47°56′00″E / 56.56666667°N 47.93333333°E | |||||
Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (մար.՝ Марий Автоном Совет Социализм Республик ), ՌԽՖՍՀ վարչատարածքային միավոր 1936-1993 թվականներին։
Մայրաքաղաքը եղել է Յոշկար Օլա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիական ԻԽՍՀ-ն կազմավորվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության համաձայն՝ Մարիական ինքնավար մարզի վերափոխման արդյունքում, որն ստեղծվել է 1920 թվականի նոյեմբերի 4-ին որպես լեռնային և մարգագետնային մարիների ինքնավար տարածքային կազմավորում։
1990 թվականի հոկտեմբերի 22-ին Մարիի ԻԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերակազմավորվել է Մարիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՄԽՍՀ)։ 1991 թվականի մայիսի 24-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարը հաստատել է այդ որոշումը՝ փոփոխություններ կատարելով 1978 թվականի ՌԽՖՍՀ Սահմանադրության մեջ[1]։
1992 թվականի դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության ժողովրդական պատգամավորների համագումարը Մարիական ԽՍՀ-ն վերանվանել է Մարի Էլ Հանրապետություն՝ փոփոխություն կատարելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 71-րդ հոդվածում[2]։ Այս փոփոխությունն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունվարի 12-ին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակվելու պահից[3]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիական ԻԽՍՀ կազմում ներառվել են 14 շրջաններ։
Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում եղել է երեք քաղաք (Յոշկար-Օլա, Վոլժսկ, Կոզմոդեմյանսկ) և 14 քաղաքատիպ ավան[4]։
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի մարդահամարի արդյունքներով․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Закон РСФСР от 24 мая 1991 г. «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) РСФСР»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 27 (օգնություն) - ↑ «Закон Российской Федерации от 9 декабря 1992 года № 4061-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Федерации — России»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 52 (օգնություն) - ↑ ««Российской газете» 12 января 1993 года С. 4». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
- 1 2 Марийская Автономная Советская Социалистическая Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марийская Автономная Советская Социалистическая Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
|
