Jump to content

Մարթե Գոստելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթե Գոստելի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1917(1917-12-22)[1]
ԾննդավայրԻթիգեն, Բեռն, Բեռն, Շվեյցարիա
Մահացել էապրիլի 7, 2017(2017-04-07)[2] (99 տարեկան)
Մահվան վայրMuri bei Bern
Քաղաքացիություն Շվեյցարիա
Կրոնreformed?[3]
Մասնագիտությունարխիվագետ, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ, սուֆրաժիստ, քաղաքական ակտիվիստ և ֆեմինիստ
🌐
 Marthe Gosteli Վիքիպահեստում

Մարթե Գոստելի (դեկտեմբերի 22, 1917(1917-12-22)[1], Իթիգեն, Բեռն, Բեռն, Շվեյցարիա - ապրիլի 7, 2017(2017-04-07)[2], Muri bei Bern), շվեյցարացի ընտրական իրավունքի ակտիվիստ և արխիվագետ, «Գոստելի» հիմնադրամի հիմնադիր: Երեսուն տարի Շվեյցարիայում գլխավորել է կանանց ընտրելու իրավունքի համար պայքարը, այնուհետև զբաղվել է շվեյցարացի կանանց պատմության պահպանմամբ: Ստեղծելով կանանց կենսագրությունների և պատմության արխիվ՝ Գոստելիի աշխատանքն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2011 թվականի Շվեյցարիայի Մարդու իրավունքների մրցանակի:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթե Գոստելին ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 22-ին Շվեյցարիայի Վորբլաուֆեն համայնքում (այժմ` Իթիգեն), Յոհաննա Իդայի (ծնվ.՝ Զալցման) և Էռնստ Գոստելիի ընտանիքում։ Մասնակցել է կոմերցիոն դասընթացների, այնուհետև լեզվի դասընթացներ է անցել Շվեյցարիայի ֆրանսախոս հատվածում և Լոնդոնում[4]։ Գոստելիի հայրը մահացել է՝ կալվածքի կառավարումը թողնելով կնոջը, ով դուստրերի օգնությամբ կարողացել է պահել և պահպանել ընտանեկան ֆերման, սակայն Գոստելին զգացել է, թե ինչպես է անհավասարությունն ազդում իրենց վրա[5] և 1940 թվականին միացել է ֆեմինիստական շարժմանը[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գոստելին աշխատել է բանակի պատերազմական պայմաններում հեռարձակման ծառայությունում[7]։ 1949-1953 թվականների պատերազմից հետո և կրկին 1955-1962 թվականներին Բեռնում ղեկավարել է ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ծառայության կինոյի բաժինը[4]։ 1960-ականների կեսերին իր ամբողջ ուշադրությունը ուղղել է դեպի կանանց շարժմանը[7]։ 1964 թվականին դարձել է Բեռնի Կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի նախագահ (գերմ.՝ Bernischer Frauenstimmrechtsverein)։ Գրքույկներ է գրել և տնետուն գնալով՝ մեղմորեն փորձել ներկայացնել հավասարությունը: Գոստելիի ուշադրության կենտրոնում էր համայնքներում կանանց մասնակցության ընդլայնումը[6], քանի որ նա մտավախություն ուներ, որ արական սեռի հանրաքվեի գործընթացը կդիմադրի պահանջին[5]։ Չորս տարի անց նա դարձել է Շվեյցարիայի կանանց ասոցիացիաների փոխնախագահ (գերմ.՝ Bund Schweizerischer Frauenorganisationen) (այժմ հայտնի է որպես Ալյանս Ֆ.)[7]։ 1970 թվականին Գոստելին դարձել է Շվեյցարիայի կանանց ասոցիացիաների կանանց քաղաքական իրավունքների աշխատանքային խմբի նախագահ[7], իսկ կանայք ներգրավվել են 1971 թվականի հանրաքվեին՝ մասնակցելով տարբեր հանձնաժողովների աշխատանքներին[4] և բանավեճերի։ Ի վերջո, 1971 թվականի փետրվարի 7-ին[6] Շվեյցարիայում ընտրող տղամարդկանց երկու երրորդը կանանց ազգային մակարդակով ընտրելու իրավունք է տվել[5]։

Այնուհետև պայքարը վերածվել է այլ անհավասարությունների՝ սեփական բանկային հաշիվները տնօրինելու իրավունքի, հավասար վարձատրության, մայրական արձակուրդի և կանանց այլ խնդիրների[5]։ Գոստելին ուշադրությունը կենտրոնացրել է շարժման պատմության պահպանման վրա, սակայն կանանց պատմության արխիվ ստեղծելու նրա առաջին փորձը ձախողվել է։ 1982 թվականին նրան հաջողվել է ստեղծել Գոստելի հիմնադրամը, որը պահպանում և պաշտպանում է Շվեյցարիայի կանանց պատմությունը: Սկսած 19-րդ դարի գործերի պետական հավաքածուից՝ ներառյալ գրքեր, բրոշյուրներ և ամսագրեր, Գոստելին հավաքածուն համալրվել է կազմակերպությունների և անհատների մասնավոր նվիրատվություններով։ Ցուցակագրելով և ավելացնելով տվյալները գերմանա-շվեցարական «Informationsverbund Deutschschweiz» (IDS)[6] արխիվի տեղեկատվական ցանցին՝ հավաքածուն վերածվել է ընդարձակ գրադարանի, որը ներառում է պատմական և կենսագրական նյութեր ռահվիրաների և կազմակերպությունների մասին[7]։

Մահացել է 2017 թվականի ապրիլի 7-ին՝ 99 տարեկան հասակում[8]։

Գոստելի հիմնադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոստելի հիմնադրամի մուտքը (2011)

Մարթե Գոստելին հիմնադրել է Շվեյցարիայի կանանց շարժման պատմության արխիվը և 1982 թվականին՝ Գոստելի հիմնադրամը[9]։ Այն պահպանում է կանանց միությունների մեծամասնության արխիվային նյութերը[10]։ Արխիվը եզակի հաստատություն է Շվեյցարիայում և կարելի է բնութագրել որպես շվեյցարական կանանց շարժման պատմական հիշողություն:

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թրուդի Շլաթերի մրցանակ, 1989,
  • Բեռնի քաղաքացի մեդալ, 1992,
  • Բեռնի համալսարանի պատվավոր դոկտոր, 1995,
  • Բեռնի կանտոնի տնտեսական և բարեգործական ընկերության վաստակի արծաթե մեդալ, 2008,
  • Մարդու իրավունքների միջազգային ընկերության շվեյցարական բաժնի Մարդու իրավունքների մրցանակ՝ պատմաբան Բեատրիքս Մեսմերի հետ միասին, 2011[11]
  • Բեռնի մշակութային մրցանակ, 2017
  • Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանի Առողջապահության ամբիոնի լսարանը անվանակոչվել է Մարթե Գոստելիի անունով, 2020[12]
Մարթե Գոստելիին նվիրված հուշատախտակ Վորբլաուֆենում

Ընտրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gosteli, Marthe; Zürcher, Regula (2000). Vergessene Geschichte: Illustrierte Chronik der Frauenbewegung (French and German). Bern, Switzerland: Staempfli. ISBN 978-3-7272-9256-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Müller, Verena E.; Gosteli, Marthe (2002). Bewegte Vergangenheit: 20 Jahre Archiv zur Geschichte der Schweizerischen Frauenbewegung (German). Bern, Switzerland: Stämpfli. ISBN 978-3-7272-1270-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gosteli, Marthe; Thommen, Silvia (2003 թ․ մարտ). «Man muss auch autoritär vorgehen» (German). Basel, Switzerland: NZZ am Sonntag. OCLC 882729038. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gillabert-Randin, Augusta; Moser, Peter; Gosteli, Marthe (2005). Une paysanne entre ferme, marché et associations (French). Baden, Germany: Hier + Jetzt.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gosteli, Marthe; Moser, Peter; Schulz, Kristina (2007). «"Die Welt öffnet sich im Archiv": ein Gespräch mit Marthe Gosteli und Peter Moser im Archiv zur Geschichte der schweizerischen Frauenbewegung». Schweizerische Zeitschrift für Geschichte (German). Bern, Switzerland: Schweizerischen Gesellschaft für Geschichte. 57 (3): 316–325. OCLC 883884228.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #12202964X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 Pionnière de l'égalité des sexes, la féministe bernoise Marthe Gosteli s'est éteinte (ֆր.) — 1868. — ISSN 1424-1404; 3042-6561
  3. verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. 1 2 3 Ludi, 2005
  5. 1 2 3 4 Gatten, 2015
  6. 1 2 3 4 Hettinger, 2012
  7. 1 2 3 4 5 Berthoud, 2011
  8. Christ, 2017
  9. «Gosteli, Marthe». hls-dhs-dss.ch (գերմաներեն). Վերցված է 2025-03-07-ին.
  10. Cécile Vilas: Marthe Gosteli, Gründerin des Privatarchivs zur Geschichte der Schweizerischen Frauenbewegung. In: Memoriav Bulletin. Nr. 25, 2018-10 S. 34.
  11. Արխիվացված (Date missing) tagesschau.sf.tv (Error: unknown archive URL), SF Tagesschau, 10. Dezember 2011, abgerufen am 16. Dezember 2011.
  12. Pool Architekten. «Haus Adeline Favre». Վերցված է 2020-10-07-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթե Գոստելի» հոդվածին։