Jump to content

Մարթա Քրիսթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Քրիսթեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1945(1945-02-26) (79 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHollywood Professional School?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Կայքmartakristen.com
 Marta Kristen Վիքիպահեստում

Մարթա Քրիսթեն (փետրվարի 26, 1945(1945-02-26), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի (ի ծնե ամերիկացի) դերասանուհի։

Քրիսթենն առավել հայտնի դարձավ «Lost in Space» (1965-1968) հեռուստասերիալում պրոֆեսոր Ջոն և Մաուրին Ռոբինսոնների դստեր՝ Ջուդի Ռոբինսոնի դերով։ Մարթան խաղացել է տիեզերական ընտանիքի ավագ երեխայի դերը, օդաչուի քսանամյա կնոջ դերը։ Նրա հասուն շրջանի դերերը հնարավորություն տվեցին մեծահասակներին օգտագործել նրա հագուստի և սանրվածքի ոճերն այնպես, ինչպես ցուցադրվում էին հեռուստասերիալի գովազդային նկարներում։

Քրիսթենը ծնվել է Օսլոյի Բիրգիթ Աննալիսայում ֆինն մոր և գերմանացի զինվորական հոր ընտանիքում, որն սպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Կյանքի առաջին տարիներն անցկացրել է Նորվեգիայի մանկատանը[1], այնուհետև 1949 թվականին որդեգրվել է Դետրոյթից մի զույգի՝ Հարոլդ Օլիվեր Սոդերքուսթի[2] և Բերթայի[3] կողմից՝ վերանվանվելով Մարթա Աննալայզ Սոդերքուսթ։ Նրա խնամակալ հայրը Դետրոյթի Վայնե համալսարանի պրոֆեսոր էր[4][5]։ Մարթան ունի նաև որդեգրված եղբայր, ում նրա խնամակալ ծնողները հետո որդեգրեցին[6]։

Ավելի ուշ՝ 1959 թվականին, Մարթան ընտանիքի հետ տեղափոխվեց Լոս Անջելես։ Այստեղ նա ապրում էր խնամակալի հետ և ավարտեց Սանտա Մոնիկայի ավագ դպրոցը[4]։

A photo of Marta Kristen in 2018.
Մարթա Քրիսթեն, 2018

Հետևելով իր սկանդինավյան արմատներին՝ Մարթան ընտրեց ավելի եվրոպական հնչողությամբ «Մարթա» անունը և օգտագործեց Մարթա Քրիսթեն բեմական անունը[3]։ Նա առաջին անգամ հանդես եկավ «Alfred Hitchcock Presents»-ի «Bang! You're Dead» դրվագում Բիլլի Մամիի հետ, ով ավելի ուշ Քրիսթենի հետ վերսկսեց աշխատել «Lost in Space»-ում։

Մարթայի առաջին հաջող դերը Լորելեյի դերն էր «Beach Blanket Bingo» ֆիլմում (1965)։ Հետագայում նկարահանվեց «Lost in Space»-ում և հանդես եկավ մի շարք հեռուստատեսային շոուներում։ 1969 թվականին՝ դստեր ծնունդից հետո, Մարթան սկսեց նկարահանվել հեռուստագովազդներում և հանդես եկավ ավելի քան 40 գովազդում։ Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպես «Terminal Island»-ը (1973) և գիտաֆանտաստիկ «Battle Beyond the Stars»-ը (1980)։ 1998 թվականին նա նկարահանվել է «Lost in Space Forever» և «Lost in Space» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Never Fear, Smith Is Here» ֆիլմում։ Քրիսթենի ձայնը հնչել է «The Bolt Who Screwed Christmas» ֆիլմում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիսթենն ունի մեկ դուստր և թոռնուհի։ 1969 թվականին Ֆինլանդիա կատարած ուղևորության ժամանակ, երբ դեռ հղի էր և սպասում էր իր դուստր Լորային, այցելեց իր կենսաբանական մորը՝ Հելմի Ռուսանենին, և քրոջը, իսկ 1997 թվականին նա հայնաբերեց իր եղբորը, ով ապրում էր Ավստրալիայում։

Մարթա Քրիսթենն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսինը հոգեբան Թերրի Թրեդվելն էր[6][7][8]։ Նրանք միասին ապրել են 1964-1973 թվականներին[9][10] և ունեն մեկ դուստր՝ Լորա Ալիսոն Թրեդվելը[11]։

Երկրորդ ամուսնուն՝ Քեվին Քանյեին, հանդիպեց 1974 թվականին, և ամուսնացան 1978 թվականի նոյեմբերի 18-ին[12]։ Նրանք ապրում են Սանտա Մոնիկայում երկու փրկարար շների հետ[13]։

2016 թվականի մայիսին Քրիսթենն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Քեվին Քանյեն մահացել է[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mad Bros Media (2015 թ․ օգոստոսի 15), LOST IN SPACE 50th Anniversary Interview FEATURING MARK GODDARD & MARTA KRISTEN, 4th GalactiCon, Seattle 2015, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին{{citation}}: CS1 սպաս․ location (link)
  2. «University of Minnesota COMMENCEMENT CONVOCATION WINTER QUARTER» (PDF). էջ 45.
  3. 3,0 3,1 «Elokuva-Aitta 16». martakristen.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 «Norwegian Cinderella». martakristen.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Soderquist, Harold (1954 թ․ հունվարի 1). «PERSONALISTIC NATURALISM AND THE ENDS OF EDUCATION». Educational Theory (անգլերեն). 4 (1): 49–53. doi:10.1111/j.1741-5446.1954.tb01080.x. ISSN 1741-5446.
  6. 6,0 6,1 «TV Picture Life - November 1966». martakristen.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «IN Magazine For the Girl of Today». martakristen.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. DRG. «Movieland». martakristen.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Nevada, Marriage Index, 1956-2005».
  10. «California Divorce Index, 1966-1984».
  11. «California Birth Index, 1905-1995».
  12. «California, Marriage Index, 1960-1985».
  13. Beifuss, John (2012 թ․ մարտի 22). «'Lost in Space' duo remember '60s sci-fi at MidSouthCon 30». Memphis Commercial Appeal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  14. «Marta Kristen». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]