Մարթա Սթայնսվիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթա Սթայնսվիք
Marta Steinsvik.jpg
Ծնվել էմարտի 23, 1877(1877-03-23)[1]
ԾննդավայրՖլեքեֆյորդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Վախճանվել էհուլիսի 27, 1950(1950-07-27)[1] (73 տարեկան)
Մասնագիտությունգրող, խմբագիր, լրագրող և թարգմանիչ
Լեզունյունորսկ
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունMF Norwegian School of Theology?
ԱմուսինRasmus Steinsvik?[1]
ԶավակներKjell Steinsvik?

Մարթա Սթայնսվիք (նորվ.՝ Marta Steinsvik, մարտի 23, 1877(1877-03-23)[1], Ֆլեքեֆյորդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա - հուլիսի 27, 1950(1950-07-27)[1]), նորվեգացի հեղինակ և թարգմանչուհի։ Եղել է կանանց իրավունքների չեմպիոն, հակասեմիտիզմի և հակակաթոլիկության կողմնակից, Նյունորսկի օգտագործման խթանող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթայնսվիքը ծնվել է Ֆլեքֆյորդում։ Սովորել է բժշկություն Քրիստիանիայում, բայց չի ավարտել, որովհետև դեմ էր վիվիսեկցիային։ Նա նաև սովորել է մի քանի այլ առարկաներ` ներառյալ Եգիպտագիտություն Լոնդոնում։ 1902 թվականին Մարթա Սթայնսվիքը սովորել է արևելյան լեզուներ, որոնցից էին ասորերենը և հին եգիպտերենը։ Նա նաև հետաքրքրված էր էզոթերիկայով։ Նրա վրա մեզ ազդեցություն են ունեցել անգլիացի թոեսոֆիստ Էննի Բեսանտը և ավտրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Սթեյները։ Նա առաջին կինն էր, ով ավարտել էր Նորվեգիայի Աստվածաբանական դպրոցը, բայց թույլատրված չէր կիրառել այն։ Նա առաջին նորվեգացի կինն էր, ով 1910 թվականին քարոզել էր Օսլոյի Գրիլանդական եկեղեցում։ Նա հրավիրված էր մասնակցելու Գենևայում անցկացվող կանանց միջազգային կոնֆերանսին, և պատրաստվում էր հարց բարձրացնել կին քահանաների վերաբերյալ, մինչև որ Պապը արգելեց բոլոր կաթոլիկ կանանց մասնակցել կոնֆերանսին, եթե նա չփոխի հարցի թեման[3]։

1894 թվականից սկսել է խմբագրել «Den 17de Mai» մամուլում, որը սկսել էր թողարկվել նույն տարում իր ապագա ամուսին Ռազմուս Սթայնսվիքի կողմից։ Որպես քարտուղարուհի աշխատել է Հանս Թեմբս Լայչի` «Քրինսիա» մշակութային ամսագրի խմբագրի և հիմնադրի մոտ։ 1910 թվականին նա դարձավ «Քրինսիա» մշակութային ամսագրի խմբագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]