Մարթա Ռոսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Ռոսլեր
անգլ.՝ Martha Rosler
Ծնվել էհուլիսի 29, 1943(1943-07-29)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5][…]
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7][8]
ԿրթությունԲրուքլինի քոլեջ, Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, համալսարանի դասախոս, վիզուալ արտիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, performance artist, ինստալյացիոն արտիստ, վիդեոնկարիչ, համադրող, արվեստի տեսաբան, video installation artist, collagist և արվեստագետ
Ոճժամանակակից արվեստ[4][9]
ԺանրՖեմինիզմ, հանրային արվեստ[4][9] և կոնցեպտուալիզմ[4][9]
Թեմաներլուսանկարչություն[10], Վիդեոարտ[10], performance artwork?[10], ինստալյացիայի արվեստ[10], կոնցեպտուալիզմ[10] և արվեստի քննադատություն[10]
Պարգևներ
Կայքmartharosler.net
 Martha Rosler Վիքիպահեստում

Մարթա Ռոսլեր (անգլ.՝ Martha Rosler), հուլիսի 29, 1943(1943-07-29)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][4][5][…], ամերիկացի նկարիչ, ֆեմինիստական արվեստի ներկայացուցիչ, ինչպես նաև արվեստի և մշակութր մասին հոդվածների և գրքերի հեղինակ։ Նրա աշխատանքներում կան լուսանկարներ, քանդակներ, վիդեոներ, ֆոտո–տեքստեր, ինստալիացիաներ և փերֆորմանսներ։ Ռոսլերի ստեղծագործությունների գլխավոր թեման առօրյա կյանքն ու հասարակությունն են։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթան ծնվել է Բրուքլինում 1943 թվականին։ Այնտեղ էլ նա ավարտել է դպրոցը և Բրուքլինի քոլեջը։ 1968–ից 1980 թվականներին ապրել է Կալիֆորնիա նահանգում, սկզբում Սան Դիեգոյում, որտեղ սովորել է Կալիֆորնիայի համալսարանում, այնուհետև Սան Ֆրանցիսկոյում։ Նա նաև ապրել և սովորել է Կանադայում[12]։ 1981 թվականից ապրում է Նյու Յորքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսլերը աշխատել է լուսանկարչության, ֆոտոտեքստի, տեսանյութի, քանդակի և ինստալյացիաների հետ, ինչպես նաև կազմակերպել է ներկայացումներ։ Նա դասախոսություններ է կարդացել արվեստում լուսանկարների և տեսանյութերի թեմայով, նրանց պատմությունը, նաև քննադատական հետազոտություններ է կատարել Ռատգերսի համալսարանում, որտեղ երեսուն տարի պրոֆեսոր է եղել։ Նա նաև Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի համալսարանում է դասավանդել, նաև աշխատել է Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանում և այլ վայրերում աշխատել է «հրավիրված պրոֆեսոր»։

Նա կրթության ոլորտում խորհրդատու է եղել Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում և մանկավարժության քաղաքային կենտրոնում։ Նա եղել է Նոր դպրոց համալսարանի արվեստի և քաղաքականության կենտրոնի խորհրդի անդամ և մանկավարժության քաղաքային կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ։ Մարթան աշխատել է նաև մի քանի կազմակերպությունների տնօրենների խորհրդում, այդ թվում՝ Անկախ տեսանյութերի և կինոյի ասոցիացիայի։ 1980-ականներից նա դարձել է Նյու Յորքի Ուիթնիի անկախ կրթական ծրագրի մշտական դասախոս։

Ռոսլերն ունեցել է շատ անհատական ցուցահանդեսներ, իսկ նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը եղել է հինգ եվրոպական քաղաքներում, նաև Նյու Յորքի երկու թանգարանում 1998–ից 2000 թվականների ընթացքում։

Իր ստեղծագործություններից բացի, Ռոսլերը հայտնի է հրապարակախոսական աշխատանքներով և գրքերով։ Նրա էսսեն և հոդվածները հրատարակվել էն այնպիսի ամսագրերում և կատալոգներում, ինչպիսիք են Artforum, Afterimage, Quaderns և Grey Room, ինչպես նաև Women Artists at the Millennium։ Նա հրատարակել է արվեստի, լուսանկարների, մշակույթի պատմության ստեղծագործական աշխատանքներով և քննադատական էսսեով 16 գիրք, որոնցից մի քանիսը թարգմանվել են այլ լեզուներով։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Semiotics of the Kitchen[խմբագրել | խմբագրել կոդը]

Semiotics of the Kitchen կամ «Խոհանոցի նշանագիտություն» (1974—1975 թվականներ), ֆեմինիստական արվեստի բեկումնային աշխատանք է, որտեղ ծաղրվում էն ուտեստների պատրաստման հեռուստատեսային շոուները։ Նշանագիտության մեջ Ռոսլերը վեց րոպեի ընթացքում ներկայացնում է տարբեր խոհանոցային կարողություններ այբբենական կարգով՝ անվանելով դրանք և ժեստերով ցուցադրելով նրանց հնարավոր օգտագործումը։ Շուտով ժեստերը դառնում են ոչ տիպիկ, անհանգստացնող և նույնիսկ ագրեսիվ, իսկ վերոջմ նկարիչն օգտագործում է իր մարմինը՝ ստեղծելով տառեր և նշաններ։ Ռոսլերի նպատակն է եղել սև հումորի միջոցով հասարակության ուշադրությունը դարձնել ժամանակակից կնոջ հանդեպ սոցիալական սպասումները և, ավելի լայն իմաստով, լեզվի դերը այդ սպասումների առանձնացման մեջ։ Խնդիրը, որին վերաբերում է այս տեսանյութը պարփակվում է հետևյալ հարցում՝ կարո՞ղ է կինը «խոսել իր համար»։ Ինքը՝ Ռոսլերը, իր տեսանյութը մեկնաբանել է հետևյալ արտահայտությամբ․ «Երբ կինը խոսում է, նա անվանում է իր սեփական ճնշվածությունը»[13]։

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսլերի այլ տեսաաշխատանքները ներառում են Vital Statistics of a Citizen, Simply Obtained (1977), Losing: A Conversation with the Parents (1977), Domination and the Everyday (1980), Martha Rosler Reads Vogue (1982) և Born to Be Sold: Martha Rosler Reads the Strange Case of Baby $/M (1988)։ Նրանցից մի քանիսը արվել են Paper Tiger Television անկախ ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ։ Ռոսլերի շատ աշխատանքներ վերաբերում են իշխանության և քաղաքականության թեմաներին (Secrets From the Street: No Disclosure (1980); A Simple Case for Torture, or How to Sleep at Night (1983); If It’s Too Bad to be True, It Could Be DISINFORMATION (1985))։

Իր տեսանյութերը Ռոսլերը կառուցում է պերֆորմանսի և սիմվոլիկ կերպարների հիման վրա՝ զանգվածային ինֆորմացիայի միջոցներից։ Արդյունքում չի արդարացնում հանդիսատեսի սպասումները։ Մարթան ասել է․ «տեսանյութը թույլ է տալիս ինձ ստեղծել՝ օգտագործելով բազնաթիվ մտացածին ձևեր, ինքնատիպ մանեկեններ՝ վերցրած կոմերցիոն հեռուստատեսության բարբառից»[14]։

Լուսանկար և ֆոտոմոնտաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսլերի The Bowery in two inadequate descriptive systems անվանումով լուսանկարչական աշխատանքը համարվում է ձևավորվող կոնցեպտուալիզմի և պոստմոդեռնիզմի նշան գեղարվեստական լուսանկարում։ The Bowery կազմված է 45 զույգ սև–սպիտակ տպագրված նկարներից, լուսանկարներից մեկի յուրաքանչյուր զույգում դրոշմված է Բաուերի քաղաքի խանութներից մեկի ցուցափեղկը, մյուսում՝ սպիտակ ֆոնի վրա բառ՝ մեծամասամբ հարբած մարդկաց և նրանց համապատասխան վարքը նկարագրող։ Աշխատանքը ցուցադրված է անտիէքսպրեսիոնիստական վարվելաձևով և իրենից ներկայացնում է ինչպես վիզուալ, այնպես էլ լեզվական սահմանափակ համակարգ, որը նկարագրում է մարդկային փորձը և սոցիալական խնդիրները[15]։

Ռոսլերի հայտնի լուսանկարչական աշխատանքներից է House Beautiful: Bringing the War Home անվանումով ավաքածուն (1967-1972 թվականներ)։ Աշխատանքների այս շարքը ֆոտոմոնտաժ է արված, այնտեղ ներկայացված են տեսարաններ, որտեղ հիմնականում պատկերված են միջին դասի մարդկանց տների ինտերիերներ և Վիետնամի պատերազմից նկարներ։ Այս նկարները հիմնականում տարածվել են որպես հակառազմական քայլերթի թերթիկներ, նաև երբեմն ընկնում էին մի քանի ստորգետնյա թերթեր։ Ինտերիերների նկարները, նաև պատերազմի նկարները Ռոսլերը վերցրել էր Life ամսագրի համարներից և այլ համանկան հայտնի ամսագրերից։ Իր աշխատանքներում նա ձգտել է համատեղել երկու տարբեր աշխարհների կերպարները՝ ցույց տալով պատերազմական և տնային միջավայրերի կապը[16]։

2005 և 2008 թվականներին Մարթան վերանայել է իր այս աշխատանքը և ստեղծել է նոր լուսանկարներ՝ նվիրված Աֆղանստանի և Իրանի պատերոզմներին, House Beautiful: Bringing the War Home, New Series անվանումով։ Զգալով, որ իր հին աշխատանքը ընդունվել է՝ իր նոր աշխատանքում Ռոսլերը ձգտել է հանդիսատեսի վրա ավելի մեծ տպավորություն գործել[17]։

Լայնորեն հայտնի են նաև նրա Body Beautiful, or Beauty Knows No Pain  անվանումով աշխատանքները, որոնց թեման կանանց լուսանկարչական ներկայացումն էր և տան կահավորանքը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթայի տղան՝ Ջոշ Նյուֆելդը, գրաֆիկական վեպերի հեղինակ է։ Նրանք ունեն մի քանի համատեղ աշխատանքներ։

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Service: A Trilogy on Colonization» (New York: Printed Matter), 1978. Переиздание 2008.
  • «Martha Rosler: 3 Works» (Press of the Nova Scotia college of Art and Design), 3 Works (1981; переиздание: Press of the Nova Scotia College of Art and Design, 2006) ISBN 0-919616-46-1, включает следующие эссе:
  • «In, around, and afterthoughts (про документальную фотографию)» (1981)
  • If You Lived Here: The City in Art, Theory, and Social Activism(Free Press, 1991)
  • Rights of Passage (NYFA, 1995)
  • In the Place of the Public: Observations of a Frequent Flyer(Cantz, 1997)
  • Martha Rosler: Positions in the Life World (MIT Press, 1999)
  • Decoys and Disruptions: Selected Essays 1975—2001 (MIT Press; a October Book, 2004)
  • Passionate Signals (Cantz, 2005)
  • Imágenes Públicas (Editorial Gustavo Gili, 2007)
  • Culture Class (e-flux and Sternberg Press, 2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Martha Rosler — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  3. 3,0 3,1 Filippone C. Rosler, Martha // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2090844
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://rkd.nl/nl/explore/artists/377600
  8. https://zkm.de/en/person/martha-rosler
  9. 9,0 9,1 9,2 http://www.artnet.com/artists/martha-rosler/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. https://www.anonymouswasawoman.org/previous-recipients/
  12. «Martha Rosler - Announcements - e-flux» (անգլերեն). www.e-flux.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  13. «"Semiotics of the Kitchen"». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  14. Zippay, Lori Artists' Videos An International Guide.. — New York: Electronic Art Intermix.
  15. «Whitney Museum of American Art: Martha Rosler: The Bowery in two inadequate descriptive systems» (անգլերեն). collection.whitney.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  16. «martha rosler: reviews & interviews». www.martharosler.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  17. «Martha Rosler's montages conjure Vietnam and Iraq - The Boston Globe» (անգլերեն). archive.boston.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cotter, Holland "If It’s Too Bad to Be True, It Could Be Disinformation, "(անգլ.) // New York Times.
  • Diack, Heather "Too Close to Home: Rethinking Representation in Martha Rosler’s Photomontages of War". — 7. — Prefix Photo. — С. 56—69.
  • Edwards, Steve. Martha Rosler: The Bowery in two inadequate descriptive systems. MIT Press, 2012. 112 p.
  • Hoffmann, Jens. "The Familiar Is Not Necessarily the Known, " NU: The Nordic Art Review (Stockholm), Vol. III, No. 2, 2001, pp. 58–63
  • Huitorel, Jean-Marc. «Martha Rosler, Sur/Sous le Pavé.» ArtPress,July/August 2006.
  • Meyer, Richard. "Feminism Uncovered: On the Wack! Catalogue, " Artforum, Summer 2007. pp. 211–212, 548.
  • Moffet, Charles. «Martha Rosler — Feminist Art.» The Art History Archive. N.p., n.d. Web. 24 Mar. 2017.
  • Pachmanová, Martina. «Umeni bourat myty ve svete kolem nás i v nás.» Aspekt (Bratislava), 12/2000-1/2001, pp. 130–136
  • Pachmanova, Martina. "Interview with Martha Rosler: Subverting the Myths of Everyday Life, " n.paradoxa: international feminist art journal (London), issue 19 online, May 2006 pp. 98–109
  • Paterson, Mary. "Martha Rosler: art activist: Mary Paterson interviews Martha Rosler, " n.paradoxa: international feminist art journal (London), vol. 23 print, pp. 87–91
  • Richard, Frances. "Martha Rosler, " Artforum, Feb 2005, p. 173
  • Stange, Raimar. "Martha Rosler: Von der notwendigke it (zitierne) der Kunst/ The Need and Necessity for Quotes and Quoting in Art, " Spike, Winter 2005
  • von Bismarck, Beatrice. «Freedom I Have None: Martha Rosler in der Galerie Christian Nagel, Berlin.» Texte zur Kunst, #62, June 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Ռոսլեր» հոդվածին։