Մարթա Շեբեշտիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթա Շեբեշտիեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1957(1957-08-19)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտություներգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կոշութի մրցանակ Ֆերենց Լիստի մրցանակ և Կյոլչեի հուշապարգև
Կայքmartasebestyen.com
Márta Sebestyén Վիքիպահեստում

Մարթա Շեբեշտիեն (հունգարերեն: [ˈmaːrtɒ ˈʃɛbɛʃceːn], օգոստոսի 19, 1957(1957-08-19)[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի ժողովրդական վոկալիստ, կոմպոզիտոր և դերասանուհի[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեբեշտիենը ծնվել է Բուդապեշտում, Հունգարիա[3]։ Նրա մայրը կոմպոզիտոր է, եղել է Զոլտան Կոդայի ուսանողը։ Հայրը եղել է տնտեսագետ և գրող։ Երբ Շեբեշտիենը յոթ տարեկան էր, հայրը, որպես այցելու պրոֆեսոր (Ֆորդ հիմնադրամի դրամաշնորհով) վերադառնալով ԱՄՆ-ից, Սմիթսոնյան ինստիտուտից տուն էր բերել էթնիկ երաժշտության ձայնագրությունների մեծ հավաքածու։ Շեբեշտիենը սովորել է Բուդապեշտի քերականական դպրոցում՝ Միկլոշ Ռադնոտիի մոտ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեբեշտիենը հունգարական Muzsikás ժողովրդական խմբի հիմնադիր անդամ է։ Հայտնի է Սոմոգիի և Տրանսիլվանիայի ժողովրդական երգերի մշակումներով, որոնց մի մասը տեղ է գտել Deep Forest-ի Boheme ալբոմում, որը 1996 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմի համար։ Նա նաև մշակել է հինդի, իդիշ, սերբական, բուլղարական, սլովակական ժողովրդական երգերը հունգարական ավանդական ոճով։ Երգել, ինչպես նաև նյութեր է ամբողջացրել Towering Inferno-ի Kaddish ալբոմի համար (Ռիչարդ Վոլֆսոն և Էնդի Սաունդերս, 1993)։ 2008 թվականին թողարկված Big Blue Bal ալբոմից կատարել է "Rivers" երգը։

Շեբեշտիենի "Szerelem, szerelem" երգը, որը կատարել է Muzsikás խմբի հետ, ներկայացվել է «Անգլիացի հիվանդը» ֆիլմում (1996)։ Muzsikás-ի հետ համատեղ ձայնագրած ևս երեք երգ ներառվել է «Ghibli» կինոընկերության կողմից լույս տեսած Դեռ երեկ անիմե ֆիլմում՝ "Teremtés" («Արարում»), "Hajnali nóta" («Առավոտյան երգ»), and "Fuvom az énekem" («Երգում եմ իմ երգը»)[4]։ Կոստա Գավրասի 1989 թվականին նկարահանած «Երաժշտական արկղ» ֆիլմում ներկայացվել է Շեբեշտիենի «Mária altatója» երգը։

2010 թվականի հունիսի 1-ին Շեբեշտիենն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արվեստագետ կոչմանը[5]։

Ընտրված սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առաջնային արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Márta Sebestyén and Muzsikás (Hannibal, 1987)
  • Apocrypha (Hannibal, 1992)
  • Kismet (Hannibal, 1996)

Էնդի Իրվայնի և Դեյվի Սփիլանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • EastWind (Tara, 1992)

Այլ արվեստագետներրի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Rough Guide to the Music of Eastern Europe (World Music Network, 1999)
  • Big Blue Ball (Real World, Rykodisc, 2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Colin Larkin, ed. (2000)։ The Virgin Encyclopedia of Nineties Music (First ed.)։ Virgin Books։ էջ 345։ ISBN 0-7535-0427-8 
  4. «CD // Only Yesterday t»։ Nausicaa.net 
  5. «Hungarian folk singer Sebestyen UNESCO Artist for Peace»։ culture.hu։ Hungarian Ministry of National Resources։ 2 June 2010։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]