Մարթա Գուդվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Գուդվեյ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունմետաղագործ

Մարթա Գուդվեյ (անգլ.՝ Martha Goodway, ), ամերիկացի մետաղագետ, արխեոմետալուրգիայի մասնագետ, հին կլավեսիններում մետաղների կիրառման փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Գուդվեյը ծնվել ու հասակ է առել է Մասաչուսեթսի նահանգի Ռոսլինդեյլ քաղաքում, ճարտարագետի ընտանիքում[1]։ 1952 թվականին ավարտել է Ռոսլինդեյլի ավագ դպրոցը[2], 1957-ին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ստանալով ընդհանուր ճարտարագիտության բակալավրի աստիճան[3], ընդ որում՝ եղել է այն տասնինը աղջիկներից մեկը, ում հաջողվել է այդ տարի որակավորման աստիճանի արժանանալ այդ ինստիտուտում[4]։ Այնուհետև Մարթան որոշել է խորամուխ լինել առարկաների պահպանության մասին գիտության գաղտնիքներում և Ուիլյամ Յունգի հետ ուսանել է Բոստոնի առարկաների պահպանությոուան և գիտական հետազոտության լաբորատորիայում։ Յունգի կապերի շնորհիվ նա աշխատանքի է անցել Սմիթսոնյան հիմնարկության պահպանության ինստիտուտի «Պահպանության վերլուծական լաբորատորիա-թանգարանում»՝ որպես մետաղագետ։ Այդպիսով՝ նա դարձել է ամերիկյան թանգարաններում լրիվ աշխատաժամանակով աշխատող առաջին մետաղագետը[1]։ Ընդսմին՝ Մարթան այդտեղ աշխատել է 41 տարի[1]։ Հետազոտել, ուսումնասիրել է հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված բազմազան առարկաներ՝ հունական անջրաթափանց անոթներ[5], էտրուսկյան հայելիներ[6], 18-րդ դարի գերմանական մետաղալարե զարդեր[7], աշխարհի առաջին օդաչուների՝ Ռայթ եղբայրների քարթերը (crankcase)[8]: Գուդվեյի հետ խորհրդակցել են նաև Ազատության հանրահայտ արձանի վերականգնման մանրամասները հանգամանորեն ճշտելու առնչությամբ[9]։

Նա առանձնահատուկ ուշադրություն է նվիրել երաժշտական հին գործիքներում, մասնավորապես՝ կլավեսիններում մետաղների կիրառմանը[10][11] և 1987 թվականին, որպես համահեղինակ, գիրք է հրատարակել այդ թեմայով[12]։

Մարթա Գուդվեյն արժանացել է Սմիթսոնյան ինստիտուտի թանգարանի վաստակավոր արխեոմետալուրգի կոչման[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Martha Goodway '57». MIT Technology Review (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  2. Roslindale High School Yearbook, 1952.
  3. CEE in Focus: Alumni News Արխիվացված 2015-12-24 Wayback Machine (Spring 2011), Civil and Environmental Engineering, Massachusetts Institute of Technology.
  4. Lynne Robinson, "Martha Goodway: How History is Made" Journal of Metallurgy 67(9)(2015): 1918–1920. doi:10.1007/s11837-015-1572-8
  5. Ivan Amato, "Researchers Swap Material Evidence in Boston" Science 258(5090)(18 December 1992): 1886.
  6. Martha Goodway, "Etruscan Mirrors: A Reinterpretation" in Stuart J. Fleming and Helen R. Schenck, eds., History of Technology: The Role of Metals (UPenn Museum of Archaeology 1989): 25. 978-0-924171-95-6
  7. Paul Lee, Vignettes: Musings and Reminiscences of a Modern Renaissance Man (iUniverse 2012): 424-425. 978-1-4759-5655-9
  8. Frank W. Gayle and Martha Goodway, "Precipitation Hardening in the First Aerospace Aluminum Alloy: The Wright Flyer Crankcase" Science 266(5187)(11 November 1994): 1015–1017. DOI: 10.1126/science.266.5187.1015
  9. Jonathan Waldman, Rust: The Longest War (Simon & Schuster 2015): 27. 978-1-4516-9161-0
  10. Thomas Donahue, The Harpsichord Stringing Handbook (Rowman & Littlefield 2015): 1. 978-1-4422-4345-3
  11. Martha Goodway, "Iron" in Igor Kipnis, ed., The Harpsichord and Clavichord: An Encyclopedia (Routledge 2013): 267. 978-1-135-94978-5
  12. Martha Goodway and Jay Scott Odell, The Metallurgy of 17th- and 18th-Century Music Wire (Pendragon Press 1987). 978-0-918728-54-8
  13. Smithsonian Museum Conservation Institute, "Martha Goodway".