Մարթա Բիբեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթա Բիբեսկու
ֆր.՝ Marthe Bibesco
Martha Bibescu 2000 Romania stamp.jpg
Ծնվել էհունվարի 28, 1886(1886-01-28)[1][2]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1973(1973-11-28)[1][2] (87 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[3]
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր, վիպասան, գրող և կենսագիր
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[4]
Flag of Romania.svg Ռումինիա
ԱնդամակցությունՖրանսերենի և գրականության Բելգիայի թագավորական ակադեմիա[5]
ՊարգևներMarcelin Guérin Prize? և Prix Gustave Le Métais-Larivière?
ԱմուսինGeorge Valentin Bibescu?
ԶավակներQ18538087?
ԱզգականներConstantin Lahovary?
Martha Bibescu Վիքիպահեստում

Իշխանուհի Մարթա Բիբեսկու, ռում.՝ Marta Bibescu, Մարթա Բիբեսկո, ֆր.՝ Marthe Bibesco, ծնկյալ՝ Մարթա Լուչիա Լահովարի[6], իշխանուհի Մավրոկորդատ, ռում.՝ Marta Lucia Lahovary, հունվարի 28, 1886(1886-01-28)[1][2], Բուխարեստ, Ռումինիա - նոյեմբերի 28, 1973(1973-11-28)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ռումինացի և ֆրանսիացի գրող[7]։ Ռումինիայի հասարակական գործիչ, Մոգոշոյա դղյակի տիրուհին։ Ողջ կյանքի ընթացքում վարել է օրագիր, որը բաղկացած է 65 հատորից։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Բիբեսկուն Մավրոկորդատո իշխանական տնից էր սերում[8]։ Գերմանիայի Վիլհելմ II կայսրը շուրջ տասնհինգ տարի սիրատոչոր նամակագրության մեջ է եղել վերջինիս հետ։

17 տարեկան հասակում Մարթան ամուսնանում է Ռումինիայի առաջին ավիատոր, իշխան Գեորգե Բիբեսկուի հետ։

Եվրոպայի տարածքում շրջագայելիս Մարթան սկսեց հրապարակել իր ճամփորդական ակնարկները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին եվրոպացի ընթերցողների շրջանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բիբեսկուն գաղտնի բանակցություններ է վարել, որպեսզի Ռումինիան դուրս գա աշխարհամարտից։ Խորհրդային զորքերի՝ Բուխարեստում տեղակայվելուց հետո Մարթան դիվանագիտական անձնագրով լքում է երկիրը։ Ապրել է տարագրության մեջ և զբաղվել գրական գործունեությամբ։ Դուստրը՝ Վալենտինան ամուսնու հետ կարողացել է լքել Ռումինիայի սահմանները 1958 թվականին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Բիբեսկուն մի շարք ֆրանսիական գրական մրցանակների դափնեկիր է։ 1955 թվականին նա ընտրվել է Ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 VIAF identifier
  3. 3,0 3,1 3,2 http://www.jstor.org/stable/4209358
  4. LIBRIS — 2013.
  5. http://www.arllfb.be/composition/successions.html
  6. www.myheritage.com https://www.myheritage.com/names/martha_lahovary?lang=RU։ Վերցված է 2019-03-26 
  7. «Martha Bibescu»։ geni_family_tree (հայերեն)։ Վերցված է 2019-03-26 
  8. «Martha Bibescu»։ www.goodreads.com։ Վերցված է 2019-03-26 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ghislain de Diesbach Princesse Bibesco — la dernière orchidée, ed. Perrin, Paris, 1986
  • Mircea Eliade, «Marthe Bibesco and the Meeting of Eastern and Western Literature» in Symbolism, the Sacred and the Arts, The Crossroad Publishing Company, N.Y., 1986, ISBN 0-8245-0723-1
  • Christine Sutherland Enchantress. Marthe Bibesco and her World, Farrar, Straus & Giroux, New York, 1996

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]