Մարեկ Ձյուբա
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1955[1] (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոձ, Լեհաստան | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարեկ Ձյուբա (լեհ.՝ Marek Dziuba, դեկտեմբերի 19, 1955[1], Լոձ, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, հանդես է եկել Լեհաստանի ֆուտբոլի հավաքականում: 1982 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
1973 թվականին նա հաղթել է Լեհաստանի երիտասարդական առաջնությունը «Լոձ» ակումբի կազմում, որից հետո տեղափոխվել է հիմնական կազմ: «Լոձում» նա խաղացել է մինչև 1984 թվականը` անցկացնելով 282 խաղ[2], որից հետո տեղափոխվել է Վիձև ակումբ:
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանի հավաքականում Մարեկ Ձյուբան առաջին անգամ խաղացել է 1977 թվականի ապրիլի 13-ին` Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, որում լեհերը պարտվել են 1-2 հաշվով[3]: 1982 թվականին Ձյուբան մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` իր թիմի կազմում անցկացնելով հինգ խաղ: Այդ առաջնությունում լեհերը նվաճել են բրոնզե մեդալներ` երրորդ տեղի համար պայքարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին 3-2 հաշվով[4]: Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Ձյուբան անցկացրել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին` 1986 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ալբանիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի` 2-2 հաշվով: Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անկացրել է 53 հանդիպում` խփելով 1 գոլ[5]:
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերան ավարտելուց հետո դարձել է «Զավիշա» ակումբի գլխավոր մարզչի օգնական, իսկ արդեն 2 ամիս հետո ինքն է դարձել ակումբի գլխավոր մարզիչ, սակայն այդ պաշտոնում մնացել է 3 ամիս: 1997-98 խաղաշրջանն ավարտվելուց հետո դարձել է «Լոձ» թիմի գլխավոր մարզիչ, որի հետ դարձել է Լեհաստանի առաջնության հաղթող:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստան Լեհաստանի հավաքական
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. 1982
Լեհաստան «Վիձև»
- Էքստրակլասի բրոնզե մեդալակիր (2). 1985, 1986
- Լեհաստանի գավաթակիր. 1985
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստան «Լոձ»
- Էքստրակլաս. 1998
- Լեհաստանի սուպերգավաթակիր. 1998
Լեհաստան «Վիձև»
- Լեհաստանի առաջնության արծաթե մեդալակիր. 1999
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Marek Dziuba — Nieustępliwy obrońca»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-16-ին։ Վերցված է 2011-06-11
- ↑ Hungary - Poland 2:1
- ↑ France - Poland 2:3
- ↑ eu-football.info
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Մարզիկի պրոֆիլը worldfootball.net կայքում(գերմ.)
- Լեհաստանի հավաքականում խաղերի վիճակագրությունը eu-football.info կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|