Մարդ-տեխնիկա համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մարդ-տեխնիկա» համակարգ, մարդու և աշխատանքի, տեխնիկական միջոցների ֆունկցիոնալ միասնությունը բնութագրող փիլիսոփայական-սոցիոլոգիական հասկացություն։ Օգտագործվում է նաև «հոմոտեխնիկական ավտոմատ» անվանումը, նկատի ունենալով, որ աշխատանքային գործունեության նպատակի իրագործումը հնարավոր է միայն մարդու և տեխնիկայի փոխլրացմամբ։«Մարդ-տեխնիկա» համակարգի ֆունկցիաների բաշխումը թույլ է տալիս առանձնացնել տեխնիկայի զարգացման որակական փուլերը (ձեռքի գործիք, մեքենա, ավտոմատ), վերաբաշխման պրոցեսը որակավորել իբրև համընդհանուր տեխնիկական հեղափոխություն, իսկ ըսա մարդուն բաժին ընկնող ֆունկցիաների (արտադրությունում մարդու տեխնոլոգիական դերի)՝ գնահատել մարդկային զարգացման օբյեկտիվ հնարավորությունները։«Մարդ-տեխնիկա» համակարգի զարգացման հիմնական օրինաչափությունն է մարդկանց աշխատանքային ֆունկցիաների աստիճանական փոխանցումը տեխնիկական միջոցներին, մարդու արտամղումը բուն տեխնոլոգիական պրոցեսից դեպի արտադրության ընդհանուր կառավարման և կատարելագործման ոլորտը։ «Մարդ-տեխնիկա» համակարգի հիմնական պրոբլեմներն են. ա. մարդու այս կամ այն ֆունկցիան տեխնիկային փոխանցելու (առարկայացնելու) հնարավորությունը, բ. նման փոխանցման նպատակահարմարությունը, գ. մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունը։ Այս պրոբլեմները, հատկապես, «արհեստական ինտելեկտի» ստեղծումը, մարդու և էլեկտրոնային հաշվիչ մեքենայի հաղորդակցումը, մարդու և մեքենայի համատեղ գործունեության օպտիմալացումը են, ունեն ընդհանուր գիտական նշանակություն։ Կ.Մարքսը կանխատեսել է«Մարդ-տեխնիկա» համակարգի բարձրագույն փուլը, երբ «...կդադարի այնպիսի աշխատանքը, որի դեպքում մարդն ինքն է անում այն, ինչը նա կարող է ստիպել իրերին անելու իր՝ մարդու համար»։ Մարքսիստական սոցիոլոգիան մերժում է արևմտյան տեխնատյացների մռայլ կանխատեսումները սեփական աեխնիկական միջոցներով մարդու անխուսափելի ստրկացման մասին, ինչպես և նեոհեդոնիստական տրամադրությունները՝ կապված «ժամանցի քաղաքակրթության» գալստյան հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 309