Մարդ-առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մարդ-առյուծ
անգլ.՝ Lion Man of Hohlenstein-Stadel[1]
Loewenmensch1.jpg
տեսակքանդակ
քանդակագործանհայտ և անանուն[2][1]
տարիմ․թ․ա․ 35 հազարամյակ և մոտ. մ․թ․ա․ 38 հազարամյակ[1]
բարձրություն31,1 սանտիմետր սմ
ուղղությունպալեոլիթի արվեստ
ժանրարձանիկ
նյութմամոնտի ոսկոր
գտնվելու վայրՈւլմի թանգարան և Գերմանիա[2][1]
հավաքածուՈւլմի թանգարան
մասն էՕրինյակի մշակույթ
կայք
Löwenmensch Վիքիպահեստում

Մարդ-առյուծ (գերմ.՝ Löwenmensch), մարդու մարմնով և առյուծի գլխով արձան է, որը հայտնաբերվել է Գերմանիայում հնագետների կողմից։ Մամոնտի ժանիքներից պատրաստված արձանը համարվում է աշխարհի հայտնի հնագույն քանդակներից մեկը և ամենահին կենդանաբանական քանդակը[3][4]։ Գիտնականները ենթադրում են, որ քանդակը, հավանաբար, իրենից ներկայացնում է աստվածության պատկեր և հանդիսանում կրոնական պաշտամունքի առարկա[5][6]։ Ռադիոածխածնի հետազոտությունից հետո որոշվել է մարդ-առյուծի տարիքը՝ 32 հազար տարի[7][8]։ Ավելի ուշ կատարվել է նոր թվագրում, ըստ որի արձանի տարիքը կազմում է 40 հազար տարի[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակն ունի 29,6 սմ բարձրություն, 5,6 սմ լայնություն և 5,9 սմ հաստություն[10]։ Այն փորագրվել է մամոնտի ժանիքներից, օգտագործելով քարե դանակը, որը պատրաստված է կայծքարից։ Քանդակի ձախ ձեռքի վրա փորագրված են յոթ զուգահեռ հորիզոնական գծեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների սկզբին, Ուլմ քաղաքի մոտակայքում գտնվող Սվաբյան Ալբ քաղաքից ոչ հեռու՝ Հոլենշտեյնի[de] ժայռապատ լեռնազանգվածի Լոնետալյան հովտում, պեղումների ժամանակ գերմանացի հնագետները հայտնաբերել են քարանձավային համակարգ, որտեղ կար մեծ թվով նախապատմական իրեր[11]։ 1937 թվականին պրոֆեսոր Ռոբերտ Վետցելի ղեկավարությամբ Շտադելի (գերմ.՝ Stadel) քարանձավում սկսվեցին համակարգված հնագիտական պեղումներ Ասելֆինգենից 2,5 կմ հեռավորության վրա, իսկ 2 տարի անց՝ 1939 թվականի օգոստոսի 25-ին Օտտո Վոլցինգը հայտնաբերեց մամոնտի ժանիքների հարյուրավոր բեկորներ[12]։ Դա պեղումների նախավերջին օրն էր, որն ընդատվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով։ Առանց որևէ գիտական փորձաքննություն կատարելու, գտնված առարկաները հանձնվեցին պահեստ[13]։

Երեսուն տարի անց` 1969 թվականին թանգարանում հավաքելով իրերի ցուցակները, պրոֆեսոր Յոահիմ Հանը նկատեց բեկորների նմանությունները և կռահեց, որ դրանք արձանի կտորներն են։ Նա վերականգնման աշխատանքներ է կատարել, մոտավոր երկու հարյուր բեկորներից կազմելով մարդանման պատկեր՝ առանց գլխի և մարմնի տարբեր մասերի։ Ավելի վաղ հնագետները գտել էին միայն արձանիկներ, որոնք տարբեր կենդանիներ ու թռչուններ էին ներկայացնում, բայց մարդու և կենդանու այդպիսի վաղ մորֆոլոգիական համադրություն առաջին անգամ էր հայտնաբերվել[14]։ Յոահիմ Հանը արձանիկը համարել է որպես «քարե դարի մարդկանց առեղծվածային և կրոնական զգացմունքների արտահայտում»[6]։

1987 թվականի աշնանը գիտնականները ձեռքի տակ ունեին որոշակի բեկորներ, որոնց օգնությամբ պատմաբան Էլիզաբեթ Շմիդթը և ռեստավրատոր Ութե Վոլֆը, կես տարվա ընթացքում կրկին վերականգնողական աշխատանքներ կատարեցին Շտուտգարտի Վյուրթեմբերգի պետական թանգարանում՝ վերականգնելով նաև արձանիկի գլուխը։ 1988 թվականից արձանիկը գտնվում է թանգարանի ցուցադրության մեջ։ Ի սկզբանե պրոֆեսոր Հանը արձանիկը համարում էր արական սեռի, սակայն պրոֆեսոր Էլիզաբեթ Շմիդթը լրացուցիչ հետազոտություներից հետո պարզեց, որ այդ պատկերը իգական սեռի է պատկանում և այն անվանեց «կին-առյուծ» (գերմ.՝ Lowenfrau)[15][16]։ Այս հնագիտական գտնված իրի մեկնաբանությունը շատ բարդ է։ Հետազոտողները նշում են, որ մարդ-առյուծի քանդակը որոշակի նմանություն ունի Ֆրանսիայի քարանձավներում գտնվող ժայռապատկերին, որը, սակայն, թվագրվում է ավելի ուշ շրջանից[17]։

Այդ արձանիկը վերականգնելուց և նույնականացնելուց հետո, Գերմանիայի նույն շրջանի քարանձավներից մեկում հնագետները հայտնաբերեցին փոքր չափի նմանատիպ մեկ այլ արձանիկ։ Գիտնականները ենթադրում են, որ մարդ-առյուծը հանդիսացել է կրոնական պաշտամունքի առարկա հին քարե դարի ժորովրդի շրջանում։

Գերմանական կրիշնաները զուգահեռներ են անց կացնում մարդ-առյուծի և հինդուական աստծո՝ Նարասիմխայի, Վիշնու ավատարի միջև, որը գոյություն ունի և մինչ օրս պաշտում են, հիմնականում, Հարավային Հնդկաստանում[18][19]։

Մարդ-առյուծի քանդակը Ուլմում (գերմ.՝ Ulmer Museum) գտնվող քաղաքային թանգարանի ցուցադրության մի մասն է (Գերմանիա)[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Make Lists, Not War — 2013.
  2. 2,0 2,1 Make Lists, Not War — 2013.
  3. Lion man Archived 2011-07-19 at the Wayback Machine. «These figures carved with stone tools out of mammoth ivory represent the worldwide eldest objects of mobile art».
  4. Lionheaded Figurine «The lionheaded figurine is one of the oldest human sculptures of the World.»
  5. Lion man Archived 2011-07-19 at the Wayback Machine. «The fantastic creature of the lion man represents a unique relic which refers to the intellectual and religious state of mind of the humans during the last ice age.»
  6. 6,0 6,1 Lionheaded Figurine «Hahn interpreted this to be a rare evidence of the mystic-religious imagining of the people of Old Stone Age.»
  7. «Lionheaded Figurine»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2008-04-07 
  8. Dalton Rex (2004-01-01)։ «Lion Man Oldest Statue «The artefacts - including a figurine depicting a Lowenmensch ('lion man') - have been carbon-dated to around 30,000 years ago, when some of the earliest known relatives of modern humans populated Europe».»։ VNN World։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-25-ին։ Վերցված է 2008-04-07 
  9. «Lenta.ru: Наука и техника: Наука: Звериный оскал палеолита»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-27-ին։ Վերցված է 2013-02-20 
  10. Lionheaded Figurine «The sculpture is 29.6 cm high, 5.6 cm wide and 5,9 cm thick.»
  11. Lion man Archived 2011-07-19 at the Wayback Machine. «In the caves we find evidence of their residence, as traces of campfire, tools, weapons and jewelry made out of stone, bone, antler and ivory.»
  12. Lionheaded Figurine «It was found 1939 in the Stadel im Hohlenstein (7427/04) near Asselfingen, Alb-Donau-Kreis.»
  13. Lionheaded Figurine «The first systematic archaeological excavations in the Stadel started 1937 and were conducted by Prof. Robert Wetzel, but they ended abruptly at the beginning of World War II. The finds were stored provisionally and were not scientifically analyzed.»
  14. Lion man Archived 2011-07-19 at the Wayback Machine. «…the lion man, the biggest and most spectacular of the ivory figures, excavated in the Hohlenstein-Stadel — cave in the valley of the Lone.»
  15. Loewenfrau
  16. The lion man Archived 2011-07-19 at the Wayback Machine. «One cannot decide whether the statue was characterized as feminine or masculine, because it is only preserved only in fragmentary form.»
  17. Lionheaded Figurine «Another possibility, between the above extremes, are the paintings of shamans from the Magdalénien of southern France, which have a body composed of several animals with human feet for dancing.»
  18. Нарасимха
  19. «32,000 Year Old Vedic Deity Found in Germany»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2008-04-07 
  20. Lionheaded Figurine «The original is now on display in the Ulmer Museum (City Museum of Ulm).»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]