Մարդու իրավունքների երեք սերունդ
Մարդու իրավունքների երեք սերունդ, 20-րդ դարի 70-ական թվականներին առաջացած տերմին։
Մարդու իրավունքների դասակարգումը երեք սերունդների ի սկզբանե առաջարկել է Չեխ իրավագետ Կարել Վասակը 1979 թվականին Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում։ Նա այդ տերմինը կիրառել է 1977 թվականի սկզբին[1] կամ ավելի վաղ։ Վասակի տեսությունները հիմնականում արմատավորվել են Եվրոպական օրենքում։
Երկու տարի անց ունեցած իր ելույթից հետևում է, որ իր դասակարգումները բխում են Ֆրանսիական հեղափոխության երեք կարգախոսներից՝ Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն[2]։ Երեք սերունդներն արտացոլված են Մարդու հիմնարար իրավունքների Եվրոպական միության կանոնադրության որոշ խորագրերում։ Թեև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հիշատակվում են մարդու իրավունքների առաջին և երկրորդ սերունդները, փաստաթղթում դրանք չեն դասակարգվում Վասակի համակարգի համաձայն։
Մարդու իրավունքների առաջին սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների առաջին սերունդը, որն ընդգրկում է այնպիսի իրավունքներ, որոնք երբեմն կոչվում են «կապույտ իրավունքներ», հիմնականում վերաբերում է ազատությանը և քաղաքական կյանքին մասնակից լինելուն։ Դրանք հիմնականում քաղաքացիական և քաղաքական բնույթ ունեն: Դրանք սահմանափակում են պետության գործողությունները՝ նպատակ ունենալով պաշտպանել անձին պետության լիազորության չարաշահումներից։ Իրավունքների առաջին սերունդն ընդգրկում է այդ թվում կյանքի իրավունքը, օրենքի առաջ հավասարությունը, խոսքի ազատությունը, կրոնի ազատությունը, սեփականության իրավունքները, դատական պաշտպանության իրավունքը, և քվեարկության իրավունքները. Այսպիսի որոշ իրավունքներ և պատշաճ ընթացակարգի իրավունքը բխում են 1215 թվականի Ազատությունների մեծ խարտիայից և Անգլիացիների իրավունքներից, որոնք արտահայտվել են 1689 թվականի Անգլիայի իրավունքների մասին սահմանադրական ակտում։ Մարդու իրավունքների առաջին սերնդի առավել ամբողջական շարքը առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում 1789 թվականի Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրով և 1791 թվականի ԱՄՆ մարդու իրավունքների սահմանադրական ակտով։
Դրանք առաջին անգամ համընդհանուր մակարդակով ամրագրվել են և միջազգային իրավունքի կարգավիճակ ստացել 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-21-րդ հոդվածների և հետագայում 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն. Եվրոպայում դրանք ամրագրվել են 1953 թվականի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն։
Մարդու իրավունքների երկրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների երկրորդ սերունդը վերաբերում է հավասարությանը և պետությունների կողմից սկսել է ճանաչվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ իրավունքները հիմնականում տնտեսական, սոցիալական և մշակութային բնույթ ունեն։ Դրանք քաղաքացիների տարբեր խմբերի համար երաշխավորում են հավասար պայմաններ և վերաբերմունք։ Երկրորդական իրավունքներն են արդար և բարենպաստ պայմաններում աշխատելու իրավունքը, սննդի, բնակարանային առողջապահական իրավունքները, ինչպես նաև սոցիալական անվտանգությունը և գործազրկության նպաստները։ Մարդու իրավունքների առաջին սերնդի պես դրանք ևս ընդգրկվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մանրամասն ներկայացվել Համընդհանուր հռչակագրի 22-28-րդ հոդվածներում և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը իր՝ 1944 թվականի հունվարի 11-ի Միության վիճակի մասին ուղերձում առաջարկել է Իրավունքների երրորդ օրինագիծը՝ շոշափելով հիմնականում միևնույն թեմաները։ Այսօր բազմաթիվ ազգեր, պետություններ կամ ազգային խմբեր մշակել են իրավաբանորեն պարտադիր հռչակագրեր՝ ապահովելով մարդու իրավունքների համապարփակ շարքեր, օրինակ՝ Եվրոպական սոցիալական խարտիան։
ԱՄՆ որոշ նահանգներ ընդունել են այս տնտեսական իրավունքներից մի քանիսը, օրինակ՝ Նյու Յորք նահանգն ամրագրել է անվճար կրթություն ստանալու իրավունքը[3][4], ինչպես նաև «արհմիություններ ստեղծելու և կոլեկտիվ պայմանագիր կնքելու մասին բանակցություններ վարելու իրավունքը»[5], և աշխատողների փոխհատուցում ստանալը[6] սահմանադրական իրավունքով։
Այս իրավունքները երբեմն կոչվում են «կարմիր» իրավունքներ։ Կառավարության վրա դրված է իրավունքները հարգելու, դրանց իրագործումը խթանելու և դրանք իրագործելու պարտականությունը, սակայն սա կախված է ռեսուրսների առկայությունից։ Պարտավորությունը դրված է պետության վրա, որովհետև այն վերահսկում է իր սեփական ռեսուրսները։ Ոչ ոք չունի անմիջական բնակարանային իրավունք և կրթության իրավունք։ (Հարավային Աֆրիկայում, օրինակ, ոչ թե գործում է բնակարանային իրավունքը, որպես այդպիսին, այլ ավելի շատ «պատշաճ բնակարանային հասանելություն ունենալու» իրավունքը[7]՝ իրագործված շարունակական հիմքով[8])։
Կառավարության պարտավորությունը այս իրավունքների իրացումն է։
Մարդու իրավունքների երրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների երրորդ սերունդն ընդգրկում է այն իրավունքները, որոնք ինչպես նշված է միջազգային իրավունքի բազմաթիվ առաջադիմական փաստաթղթերում, այդ թվում 1972 թվականի ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի կոնֆերանսի վերաբերյալ Ստոկհոլմի հռչակագրում, 1992 թվականի Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ Ռիոյի հռչակագրում, և հիմնականում ցանկալի «իրավունքի ոչ պարտադիր աղբյուրի» այլ մասերում, ավելին են, քան պարզապես քաղաքացիական ու սոցիալական իրավունքները։
Նաև հայտնի լինելով որպես Մարդու համերաշխության իրավունքներ, դրանք այն իրավունքներն են, որոնք փորձում են անհատական իրավունքներից բացի ավելի լայն շրջանակ ընդգրկել՝ կենտրոնանալով կոլեկտիվ հասկացությունների վրա, ինչպիսիք են համայնքը կամ ժողովուրդը։ Այնուամենայնիվ, այս տերմինը շարունակում է մնալ ոչ պաշտոնական[9][10][11][12][13][14][15], ինչպես հաճախ օգտագործվող «կանաչ» անվանումով իրավունքները, և այդպիսով ընդգրկում է իրավունքների չափազանց լայն շրջանակ,այդ թվում․
- Խմբային և կոլեկտիվ իրավունքներ
- Ինքնորոշման իրավունք
- Տնտեսական և սոցիալական զարգացման իրավունք
- Առողջ շրջակա միջավայրի իրավունք
- Բնական ռեսուրսների հասանելիության իրավունք
- Շփման և հաղորդակցման իրավունքներ
- Մշակութային կյանքին մասնակցության իրավունք
- Միջսերնդային արդարության և շրջակա միջավայրի կայունության իրավունքներ
Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիան երաշխավորում է դրանցից շատերի՝ ինքնորոշման իրավունքի, զարգացման իրավունքի, բնական ռեսուրսների հասանելիության իրավունքի և առողջ միջավայրի իրավունքի պաշտպանությունը[16]։ Որոշ երկրներ երրորդ սերնդի իրավունքները պաշտպանելու համար ունեն նաև սահմանադրական մեխանիզմներ։ Օրինակ՝ Հունգարիայի ապագա սերունդների խորհրդարանական հանձնակատարը[17], Ֆինլանդիայի խորհրդարանի Ապագայի կոմիտեն, և Իսրայելական Քնեսեթի նախկին Ապագա սերունդների կոմիտեն։
Որոշ միջազգային կազմակերպություններ այսպիսի իրավունքները պաշտպանելու համար նախատեսված պաշտոններ ունեն։ Օրինակ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարը։ Եվրոպայի կոմիտեի Շրջակա միջավայրի գլխավոր տնօրինությունը առաքելություն ունի «պաշտպանել, պահպանել և բարելավել շրջակա միջավայրը ներկա և ապագա սերունդների համար և խթանել կայուն զարգացումը»։
Մի շարք իրավասու ատյաններ ընդունել են շրջակա միջավայրի պահպանության դրույթներ, օրինակ՝ Նյու Յորքի «վայրի բնության մշտական պահպանման» սահմանադրական հոդվածը[18], որը Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի կամ նահանգի ներկայացուցիչ ցանկացած քաղաքացու կողմից դատական հայցով պարտադիր կիրառելի է Վերաքննիչ բաժնի[19] համաձայնությամբ։
Չորրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ մարդու իրավունքների չորրորդ սերունդն է ի հայտ գալիս, որը ներառում է այն իրավունքները, որոնք ընդգրկված չեն երրորդ սերնդում, ապագայում առաջին և երկրորդ սերնդի իրավունքների և նոր իրավունքների պահանջարկ կլինի՝ հատկապես տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության ու հաղոդակցման տեխնոլոգիաների և կիբերտարածության հետ կապված[20]։
Այնուամենայնիվ, դրա էությունը պարզ չէ և այս վերլուծաբանները այն հասկանալու համար հատուկ ծրագիր չեն առաջարկում։ Նրանք սովորաբար երրորդ սերնդից որոշ իրավունքներ են վերցնում և դրանք ներառում չորրորդում, օրինակ՝ առողջ միջավայրի իրավունքը կամ կենսաէթիկայի կողմերը։ Այս վերլուծաբաններից մի քանիսը կարծում են, որ մարդու իրավունքների չորրորդ սերնդի առաջացումը կապված է նոր տեխնոլոգիաների հետ[20], մինչդեռ մյուսները նախընտրում են խոսել թվային իրավունքների[21] մասին, որտեղ առկա է իրավունքների նոր շրջանակ, ինչպիսիք են․
- Համակարգչային և թվային տեխնոլոգիաների հավասար հնարավորության իրավունքը
- Թվային ինքնորոշման իրավունքը
- Թվային անվտանգության իրավունքը
- Որևէ մեկի սեփական թվային տվյալներ մուտքի իրավունքը (անձնական տվյալներ[22])
Մյուսները, որպես տարբերակիչ հատկանիշ, մատնանշում են, որ առաջին երեք սերունդները վերաբերում են մարդ էակին որպես հասարակության անդամ, իրավունքների չորրորդ սերունդը վերաբերում է մարդ էակին՝ որպես տեսակ։
Մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիս Քրանսթոնը պնդում էր, որ ռեսուրսների սղությունը ցույց է տալիս, որ իրավունքների ենթադրյալ երկրորդ և երրորդ սերունդները իրականում ընդհանրապես իրավունքներ չեն ընդգրկում։ Եթե մեկն ունի իրավունք, մնացածը պարտավոր են հարգել այդ իրավունքը, սակայն պետությունները քաղաքացիների իրավունքների երկրորդ և երրորդ ենթադրյալ սերունդների հետ կապված իրենց պարտավորությունները կատարելու անհրաժեշտ ռեսուրսների պակաս ունեն։
Քլերմոնտ Մաքքեննա քոլեջի պետական կառավարման պրոֆեսոր և Քլերմոնտի ինստիտուտի ավագ գիտաշխատող Չարլզ Քեսլերը պնդում էր, որ մարդու իրավունքների երկրորդ և երրորդ սերունդները փորձում են քողարկել քաղաքական նպատակները, որոնք, մեծամասնությունը կհամաձայնի, ինքնին իրավունքի տեսանկյունից լավ նպատակներ են, և այդպիսով այդ քաղաքական նպատակներին տրվում են ոչ պատշաճ երանգներ։ Քեսլերի կարծիքով սոցիալ-տնտեսական ռեսուրսներին «իրավունքներ» անվանելը բնականաբար առաջացնում է դրան առնչվող «պարտավորություններ» հասկացությունը այնպես, որ կառավարությունը պետք է այլ քաղաքացիներին պարտադրի ռեսուրսներ տրամադրի մյուս անձանց այս նոր իրավունքներն իրացնելու համար։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ում նոր իրավունքները ստեղծում են դաշնային մակարդակում քաղաքական որոշումներ կայացնելու «ազգայնացում»՝ խախտելով ֆեդերալիզմի սկզբունքները[23]։ Իր Թույլ բռնապետություն, Ժողովրդավարության ձգտում գրքում Հիլսդեյլ քոլեջի պրոֆեսոր Փոլ Ռահեն գրել է, որ հավասարության վրա հիմնված իրավունքների վրա կենտրոնանալը հանգեցնում է սկզբնական քաղաքացիական իրավունքների ստորադասման իր լիազորություններն անընդհատ ընդլայնող կառավարության կողմից, որը չափազանց անկարող կլինի իր քաղաքացիներին պատշաճ ռեսուրսներով ապահովել և պարզապես այլ իրավունքներ կփնտրի դրանք ևս ստորադասելու նպատակով[24]։
19-րդ դարի փիլիսոփա Ֆրեդերիկ Բաստիան ամփոփում է այս բացասական և դրական իրավունքների միջև եղած հակասությունը՝ ասելով․
![]() |
Մի օր Մ․ դը Լամարթինն ինձ գրել է․ «Ձեր ուսմունքն իմ ծրագրի միայն կեսն է, դուք ազատության վրա եք կանգ առել, ես անցել եմ եղբայրությանը»։ Ես նրան պատասխանել եմ․ «Ձեր ծրագրի երկրորդ կեսը կոչնչացնի առաջին կեսին։» Եվ ըստ իս, փաստացի անհնար է «եղբայրություն» բառն առանձնացնել «կամավոր» բառից։ Ըստ իս անհնար է եղբայրության իրավական ուժի մտնելն առանց ազատության օրինական առումով ոչնչացման և արդարության օրինական կերպով ոտնահարված լինելու։[25] | ![]() |
Տնտեսագետ Ֆրիդրիխ Հայեկը պնդում է, որ երկրորդ սերնդի «սոցիալական արդարության» հասկացությունը գործնականում չունի քաղաքական իմաստ․
![]() |
Այսպիսի ոչ մի իրավիճակ արդար կամ անարդար չէ․ Մենք միայն կարող ենք այն արդար կամ անարդար համարել, երբ հավատանք, որ որևէ մեկն է պատասխանատու այդ իրավիճակի առաջացման համար․․․ Նույն ձևով ազատ շուկան, որտեղ գներն են գործողությունների ուղեցույցները, չի կարող հաշվի առնել թե մարդիկ ցանկացած առումով ինչի կարիք ունեն կամ ինչին են արժանի, որովհետև այն ստեղծում է բաշխում, ինչը որևէ մեկը չի ծրագրել և այսպիսի իրավիճակը՝ մի բան, որը ծրագրված չէ, չի կարող արդար կամ անարդար լինել։ Եվ այն միտքը, որ ռեսուրսները պետք է ստեղծվեն «արդար» միջոցներով, գործնականում նշանակում է, որ մենք պետք է լքենք շուկան և շարժվենք դեպի ծրագրված տնտեսության, որտեղ ինչ-որ մեկը որոշում է, թե որքան ռեսուրս պետք է ունենա յուրաքանչյուրը, և ինչն իհարկե նշանակում է, որ մենք դա միայն կարող ենք ունենալ անձնական ազատության ամբողջական վերացման գնով[26]։ | ![]() |
Նյու Յորքի համալսարանին կից իրավաբանական դպրոցի իրավունքի դասախոս Ջերեմի Ուոլդրոնը ի պատասխան իրավունքների երկրորդ սերնդի քննադատների գրում է․
![]() |
Ցանկացած դեպքում առաջին և երկրորդ սերունդների միջև եղած հակասությունը երբեք չի դիտարկվել որպես հայեցակարգային վերլուծության հարց։ Այն ավելի շատ սրա հետ էր կապված․ եթե որևէ մեկն իսկապես անհանգստացած է անձի քաղաքացիական և քաղաքական ազատությունն ապահովելու համար, այդ նվիրվածությունը պետք է ուղեկցվի անձի կյանքի պայմանների վերաբերյալ լրացուցիչ անհանգստությամբ, որն իր համար հնարավոր կդարձնի այդ ազատությունը վայելել և իրացնել: Ինչու՞ պետք է անհրաժեշտ լինի այդ անձի ազատության համար պայքարելը (ներկայացրու Ա և Բ տարբերակների միջև ընտրության իր ազատությունը), եթե նա հայտնվեր այնպիսի իրավիճակում, որտեղ Ա և Բ տարբերակների միջև ընտրությունը իր համար ոչինչ չէր նշանակում կամ որտեղ դրանցից մեկն ընտրելն իր կյանքի վրա ոչ մի ազդեցություն չէր ունենա[27]։ | ![]() |
Հունգարացի սոցիալիստ և քաղաքական տնտեսագետ Կարլ Փոլանին Հայեկին հակասական փաստարկ է ներկայացրել իր Մեծ փոխակերպում գրքում։ Փոլանին գրել է, որ չվերահսկվող ազատ շուկան կհանգեցնի տնտեսական ճնշող կենտրոնացվածության, իսկ հետո ժողովրդավարական կառավարման վերահսկողության վերցման, որը կվատթարացնի քաղաքացիական իրավունքների պաշտպանության որակը[28]։
1993 թվականի Մարդու իրավունքների համաշխարհային գիտաժողովը հակադրվում էր քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջև եղած տարբերությանը (բացասական իրավունքներ) և տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներին (դրական իրավունքներ), որոնք հանգեցրել են Վիեննայի դեկլարացիային և Գործողությունների ծրագրին՝ հայտարարելով, որ «մարդու բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, անկախ և փոխկապակցված»[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vašák, Karel. «A 30-year struggle; the sustained efforts to give force of law to the Universal Declaration of Human Rights». UNESDOC. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Etudes et essais sur le droit international humanitaire et sur les principes de la Croix-Rouge en l'honneur de Jean Pictet, red. by Christophe Swinarski, Comité Internat. de la Croix-Rouge; Nijhoff, 1984
- ↑ N.Y. Const. ART. XI, § 1, found at New York State Assembly website. Retrieved February 23, 2012.
- ↑ Campaign for Fiscal Equity, Inc. v. State, 86 N.Y.2d 307 (1995). Case brief found at [1] Cornell Law School website. Retrieved February 23, 2012.
- ↑ N.Y. Const. ART. I, § 17, found at New York State Assembly website. Retrieved February 23, 2012.
- ↑ N.Y. Const. ART. I, § 18, found at New York State Assembly website. Retrieved February 23, 2012.
- ↑ Constitution of the Republic of South Africa, 1996, s 26(1).
- ↑ s s 26(2).
- ↑ «Los Derechos Humanos de solidaridad». Isipedia (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «¿Cuáles son los derechos humanos de tercera generación?» (իսպաներեն). Spanish committee of ACNUR. 2017 թ․ ապրիլ. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Los derechos de tercera generación» (իսպաներեն). Amnesty International Catalonia. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Three Generations of Human Rights». Globalization 101. Levin Institute - State University of New York. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Jensen, Steven. «Putting to rest the Three Generations Theory of human rights». Open Global Rights. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Domaradzki, Spasimir; Khvostova, Margaryta; Pupovac, David (2019 թ․ սեպտեմբերի 6). «Karel Vasak's Generations of Rights and the Contemporary Human Rights Discourse». Human Rights Review. Springer. 20 (4): 423–443. doi:10.1007/s12142-019-00565-x.
- ↑ Cornescu, Adrian (2009). «The generations of human's rights» (PDF). Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ African Charter on Human and Peoples' Rights, Article 20, 21, 22 and 24
- ↑ «Notes: Hungarian Parliamentary Commissioner for Future Generations». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ New York State Constitution, Article XIV, § 1. Retrieved February 23, 2012.
- ↑ N.Y. Const. ART XIV, § 5. Found at New York State Assembly website. Retrieved February 23, 2012.
- ↑ 20,0 20,1 Bustamante, Javier (2001 թ․ սեպտեմբեր). «Hacia la cuarta generación de Derechos Humanos: repensando la condición humana en la sociedad tecnológica». Revista Iberoamericana de Ciencia, Tecnología, Sociedad e Innovación (իսպաներեն). Madrid: Organization of Ibero-American States. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Riofrío, Juan Carlos (2014). «La cuarta ola de derechos humanos: los derechos digitales». Revista Latinoamericana de Derechos Humanos (իսպաներեն). 25 (1): 15–45. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Los derechos humanos de tercera y cuarta generación». Encuentro Jurídico (իսպաներեն). 2013 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Charles Kesler on the Grand Liberal Project». Uncommon Knowledge. 2009 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Soft Despotism with Paul Rahe». Uncommon Knowledge. 2009 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Bastiat, Frédéric (1850). «The Law». Selected Essays on Political Economy. Irvington-on-Hudson, NY: The Foundation for Economic Education, Inc.
- ↑ Hazlett, Thomas W. (1992 թ․ հուլիս). «The Road from Serfdom: Forseeing the Fall». Reason. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Jeremy Waldron, 1993. Liberal Rights: Collected Papers, page 7, 1981–91. 0-521-43617-6
- ↑ Karl Polanyi (2001). The Great Transformation. Beacon Press. ISBN 978-0-8070-5643-1.
- ↑ Vienna Declaration and Programme of Action, Part I para 5
|