Jump to content

Մարդու իրավունքներին նվիրված հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու իրավունքներին նվիրված հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող
ՃարտարապետBureau Bas Smets?[1]
Ստեղծումհոկտեմբերի 10, 2018
Բարձրություն12 մետր
Երկիր Բելգիա
ՔաղաքThurn and Taxis?
ԲնակավայրԲրյուսել
ՓողոցChemin d'Un Monde Meilleur - Betere Wereldweg? և Piste finlandaise - Finse piste?
ՊատվիրատուCéline Fremault?
 Human Rights Monument (Brussels) Վիքիպահեստում

Մարդու իրավունքների հուշարձան (անգլ.՝ The Human Rights Monument), տեղակայված է Բրյուսելում, Բելգիայում Tour & Taxis զբոսայգում։ Ստեղծվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրման 70-ամյակի հիշատակին։ Հուշարձանը բացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին։ Հեղինակն է լանդշաֆտային ճարտարապետ Բաս Սմեստը, իսկ պատվիրատուն եղել է Բրյուսելի բնապահպանության և էներգետիկայի նախկին նախարար Սելին Ֆրեմոն[2][3]։

Հուշարձանը ստեղծվել է Բրյուսելում՝ մարդու իրավունքների վերաբերյալ խորհելու համար նվիրված հատուկ վայր ունենալու նպատակով, քանի որ քաղաքում նման տարածք նախկինում չի եղել։ Թեև մարդու իրավունքների մասին տեքստեր արդեն ներկայացված են այլ հանրային վայրերում, օրինակ՝ Սեն Ժիլ/Սենթ Հիլսի մետրոյի կայարանում, այս հուշարձանը նախատեսված է ավելի խորը մտորումների և ներքին զգացողությունների համար։ Հուշարձանի ձևավորումը ոգեշնչված է Բաս Սմեստի Հիշատակում 22/03 ստեղծագործությունից՝ մի լանդշաֆտային արվեստի աշխատանք, որը նվիրված է Ահաբեկչություններ Բրյուսելում (մարտի 22, 2016) զոհերի հիշատակին[2][3]։

12 մետր բարձրությամբ 39 ոտնաչափ) սյունաձև կոթողը կազմված է երեսուն գունավոր քարե բլոկներից, որոնցից յուրաքանչյուրի վրա փորագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մի հոդված՝ ֆրանսերեն, նիդեռլանդերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Քարերի գույները տատանվում են՝ ներքևից, մուգից մինչև վերևի լուսավոր երանգներ՝ խորհրդանշելով մարդու իրավունքների և մշակույթների բազմազանությունը։ Կոթողը շրջապատված է շոտլանադական սոճիների օղակով, որը ստեղծում է խորհելու և մտորելու մթնոլորտ հավասարության և արժանապատվության արժեքների շուրջ։ Դիզայնը մշակվել է մարդու իրավունքների կազմակերպությունների, քաղաքական ուժերի և ճարտարապետների հետ խորհրդակցությունների արդյունքում՝ ընդգծելով համագործակցության միջդիսցիպլինար երկխոսության կարևորությունը։ Այս կոթողը խրախուսում է այցելուներին խորհել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների մասին և վերաիմաստավորել դրանց նշանակությունն ու արդիականությունը մեր օրերում[4]։

Կոթողը ֆինանսավորվել է Բրյուսելի Շրջակա միջավայրի վարչության կողմից՝ 140,000 եվրո բյուջեով։ Շինարարությունն ավարտվել է 2018 թվականին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://permalink.flandersarchitecture.be/buildingdb/1034996
  2. 2,0 2,1 2,2 «Thurn & Taxis krijgt obelisk voor mensenrechten» [Tour & Taxis receives obelisk for human rights]. www.bruzz.be (հոլանդերեն). Brussels. 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
  3. 3,0 3,1 «Un obélisque célébrant les 70 ans de la Déclaration universelle des Droits de l'Homme inauguré à Tour & Taxis» [An obelisk celebrating the 70th anniversary of the Universal Declaration of Human Rights inaugurated at Tour & Taxis]. RTBF (ֆրանսերեն). Brussels. 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Human Rights Monument». VAi (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքներին նվիրված հուշարձան» հոդվածին։