Մարդու իրավունքները Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեև Բուլղարիան ԵՄ-ին անդամակցել է 2007 թվականին[1], պետության նորմերի պահպանումը մարդու իրավունքների ոլորտում անկատար է. այսպես, նախ, չնայած երկրի ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, համարվում են օբյեկտիվ և անկախ, Բուլղարիայում բացակայում են օրենքներ, որոնք պաշտպանում են նրանց պետության միջամտությունից։ Երկրորդ կարևոր խնդիրը բանտերի գերբնակվածությունն է։

Ոստիկաններին երբեմն մեղադրում են կալանավորներին ծաղրելու և քննություն վարելու ընթացքում ապօրինի մեթոդներ կիրառելու մեջ։

Երկրի սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը, թեև տեղական իշխանությունների կողմից որոշակի կրոնական խմբերի համար հատուկ գրանցման պահանջներ կիրառելու փորձեր են տեղի ունեցել։ Դատական իշխանության մարմինների աշխատակիցների դատավարական ուշացումներն ու աշխատանքի անարդյունավետությունն առանձին դեպքերում խնդրահարույց են դարձնում սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

Ոստիկաններին երբեմն մեղադրում են կալանավորներին ծաղրելու և քննություն վարելու ապօրինի մեթոդներ կիրառելու մեջ։

Երկրի սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը, թեև տեղական իշխանությունների կողմից որոշակի կրոնական խմբերի համար հատուկ գրանցման պահանջներ կիրառելու փորձեր են տեղի ունեցել։ Դատական իշխանության մարմինների աշխատակիցների դատավարական ուշացումներն ու աշխատանքի անարդյունավետությունն առանձին դեպքերում խնդրահարույց են դարձնում սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

Գնչուական փոքրամասնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում տեղի են ունենում բուլղարական ոստիկանության կողմից գնչուական բնակչության ներկայացուցիչների հետ անպատշաճ վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր։ Երկրում գոյություն ունի բուլղարական հասարակության մեջ գնչուների նկատմամբ խտրականության լայն տարածված պրակտիկա, և այս պահին բուլղարական կառավարությունը չի ընդունել գնչուների խտրականության դեմ որևէ օրենք[2]։ Բուլղարիայի պետական անվտանգության աշխատակիցները հաճախ կամայականորեն ձերբակալում և դաժանորեն են վարվում գնչուական ազգության անտեր երեխաների հետ[3]։ Գնչու երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում ինչպես աղքատության, այնպես էլ իրենց մայրենի լեզվով խոսող ուսուցիչների պակասի պատճառով։

Դավանանքի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը նախատեսում է դավանանքի ազատություն, սակայն օրենքը նաև արգելում է չգրանցված խմբերի կողմից կրոնական ծիսակատարությունների հրապարակային կատարումը։ Սահմանադրությունը նաև ամրագրում է ուղղափառության կարգավիճակը որպես ավանդական կրոն։ Կան հաշվետվություններ[4][5] կրոնի վրա հիմնված խտրականության մասին։ Հասարակության անհանդուրժողականության դրսևորումները, մասնավորապես ԶԼՄ-ներում, որոշ կրոնական խմբերի նկատմամբ շարունակում են պարբերաբար առաջացող խնդիր լինել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. HADJIYSKA, NEVYANA (2007 թ․ հունվարի 1). «Bulgaria, Romania Join European Union». The Washington Post (ամերիկյան անգլերեն). 0190-8286. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Human Rights Watch World Report 2001: Bulgaria:Human Rights Developments». www.hrw.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Bulgaria. Country Reports on Human Rights Practices». 2001 թ․ փետրվարի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  4. «Bulgaria». Christian Solidarity Worldwide. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  5. «Pastor Charged with Criminal Child Abuse Over Home Education». HSLDA. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.