Մարդու աշխարհագրության ֆրանսիական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մարդու աշխարհագրության»ֆրանսիական դպրոց, աշխարհագրական դպրոց Ֆրանսիայում, որ ճանաչում գտավ XIX դարի վերջին և XX դարի 1-ին կեսին։ Ներկայացուցիչները (Պ. Վիդալ դը լա Բլաշ, է. Մարտոն, ժ. Բրյուն, է. Դալուա և ուրիշներ) աշխարհագրության խնդիրը սահմանում էին իբրև բնության և մարդու փոխհարաբերության ուսումնասիրում՝ շեշտելով մարդու գործունեության տարբեր ձևերի վրա աշխարհագրական միջավայրի ունեցած ազդեցությունը, նրա «ապրելակերպը»։ Սոցիալական զարգացման օրենքներն այս դպրոցի ներկայացուցիչների հետազոտություններում դուրս էին մնում, միաժամանակ նրանց աշխատանքներն ունեին բնագիտական, ազգագրական բնույթի փաստական հարուստ նյութ և աչքի էին ընկնում պատկերավոր շարադըմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 309