Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ փոստային նամականիշ № 3014, (Ավիացիայի և տիեզերագնացների միջազգային օր, 1964 թվական), Յուրի Ալեքսեյի Գագարին

Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր (ՄԱԿ-ի այլ պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day of Human Space Flight, իսպ.՝ Día Internacional de los Vuelos Espaciales Tripulados, ֆր.՝ Journée internationale du vol spatial habité), միջազգային մակարդակի հիշարժան տարեթիվ՝ ի հիշատակ մարդկության համար տիեզերական դարաշրջանի մեկնարկի։ Նշվում է ամեն տարի՝ ապրիլի 12-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակային «Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր» ամսաթվի որոշումը ընդունվել Է 2011 թվականի ապրիլի 7-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում (օրակարգի 50-րդ կետը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման միջազգային համագործակցությունն է)[1]։

Անցկացման ամսաթիվը նվիրված է 1961 թվականի ապրիլի 12-ին մարդու՝ տիեզերք առաջին թռիչքին, որը կատարել է Խորհրդային Միության քաղաքացի Յուրի Ալեքսեյի Գագարինը [2] «Վոստոկ-1» տիեզերանավով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]