Մարդկության հուշարձան
![]() Մարդկության հուշարձանը Կարսում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°36′38″ հս․ լ. 43°05′10″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2009 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | Քանդակագործ` Մեհմեդ Աքսոյ |
Ներկա վիճակը | ապամոնտաժված |
Մարդկության հուշարձան, հայ-թուրքական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանը տեղակայված է եղել Թուրքիայում` Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա։ Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարդկության հուշարձանը» (թուրքերեն՝ İnsanlık Anıtı) ստեղծվել է քանդակագործ Մեհմեդ Աքսոյի կողմից։ Հուշարձանը իրենից ներկայացնում է երկու 30 մետրանոց մարդկային կերպարներ, որոնք կանգնած են իրար առջև Կարսի Կազիկտեփ Բլրի լանջին Կարսի հին ամրոցի շրջակայքում։ Հուշարձանի ստեղծման ծրագիրն իրականացրել է Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 2009 թվականին։
2011 թվականին Սարիղամիշի ճակատամարտի (1914-1915 թթ.) հերթական տարելիցի կապակցությամբ Կարս կատարած այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել է «անհեթեթություն» (թուրքերեն` ucube, որը, ըստ Թուրքիայի լեզվի տեսչության թարգմանվում է, որպես անհեթեթություն կամ հրեշ, վիրավորանք չէ, այլ «շատ տարօրինակ և շատ տգեղ») և առաջարկել է հանել հուշարձանը։
Կոթողի քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները հայց են ներկայացրել Կարսի քաղաքապետարանին՝ հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Էրզրումի վարչական դատարանը որոշել է ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը։ Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ է տվել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»[1]։ Ապամոնտաժման գործընթացը սկսվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին։ Հուշարձանի քանդման դեմ Կարսում բողոքի ակցիաներ են անցկացվել[2][3]։
![]() |
Եթե հուշարձանը քանդվի, ապա թուրքերը թալիբներից ոչնչով չեն տարբերվի։ - Մեհմեդ Աքսոյ
|
![]() |
Ըստ թուրքական Hürriyet թերթի՝ ստամբուլյան դատարանը Ռեջեփ Էրդողանին մեղավոր է ճանաչել արվեստի գործը վիրավորելու համար և նրան պարտավորեցրել է վճարել 10.000 լիրա (մոտ 4000 դոլար) տուգանք՝ դրա հեղինակին հասցրած բարոյական վնասի համար[4]։
«Հրեշ» ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստամբուլում գործող թուրքական Anadolu Kultur կազմակերպությունը «Հրեշ» վերնագրով ֆիլմ է նկարահանել Կարսի հուշարձանի վերաբերյալ։ Ռեժիսորներ Թայլան և Էրոլ Մինթաշների նկարահանած վավերագրական ֆիլմը պատմում է հուշարձանի կառուցման, այնուհետ քանդման մասին և այս ամբողջ ընթացքում ներկայացնում Կարսի բնակիչների տեսակետներն այս հարցի շուրջ[5]։
Պանրի և մեղրի արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայում Կարսի քաղաքապետարանը որոշել է ժողովուրդների հիշողությունը փոխարինել «Քաշար» պանրի արձանով։ 1.5 մետրանոց պանրի և 3.3 մետրանոց մեղրի արձանները կանգնեցվելու են նույն վայրում, որտեղ մի ժամանակ վեր էր խոյանում «Մարդկության հուշարձանը»[6]։
![]() |
Քաղաք մուտք գործողներին այդ արձանը կպատմի մեր պանրի հեղինակության մասին։ - Նևզաթ Բոզքուշ, Կարսի քաղաքապետ
|
![]() |
Մեհմեդ Աքսոյ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդ Աքսոյը ծնվել է Թուրքիայի Հաթայիլ նահանգում 1939 թվականին։ Նրան անվանում են Անատոլիայի Միքելանջելո։ Սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնում և Գերմանիայում։ Նրա «Դասալիքի հուշարձան»-ը գտնվում է Պոտսդամում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պանրային մտածելակերպը ոչնչացնում է «Մարդկության հուշարձան»-ը(չաշխատող հղում)
- ↑ Ըստ Կարսի «Մարդկության հուշարձանի» հեղինակի` եթե այն քանդվի, թուրքերը չեն տարբերվի թալիբներից
- ↑ Turkey-Armenia friendship symbol being demolished
- ↑ Էրդողանը տուգանվել է հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշած հուշարձանը «այլանդակ» անվանելու համար
- ↑ Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել Կարսի հուշարձանի մասին
- ↑ «Մարդկության հուշարձան»-ի փոխարեն՝ պանրի գլուխ(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A Hulking Sculpture Meant to Promote Turkish-Armenian Reconciliation Faces Demolition Archived 2016-03-04 at the Wayback Machine.