Jump to content

Մարդկության կամավոր բնաջնջման շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդկության կամավոր բնաջնջման շարժում
Изображение логотипа
Տեսակընկերություն, cultural movement? և Շրջակա միջավայրի պահպանության շարժում
Երկիր ԱՄՆ
ՀապավումVHEMT
Կարգախոս«Թողեք երկար ապրենք, և կմեռնենք» (անգլ.՝ May we live long and die out)
Հիմնադրված1991
ՆպատակներՄարդկության կամավոր բնաջնջում բազմացումից հրաժարվելու միջոցով
Կայքvhemt.org(անգլ.) և vehemente.webs.com/INDEX.htm(իսպ.)
VHEMT-ի այլտընտրանքային լոգո[1]

Մարդկության կամավոր բնաջնջման շարժում, որն առավել հայտնի է որպես VHEMT (Լսել ['viːəmənt][2], հապավում անգլ.՝ Voluntary Human Extinction Movement-ից), միջազգային հասարակական էկոլոգիական շարժում, որի նպատակը մարդկության կամավոր բնաջնջումն է բազմացումից հրաժարվելու միջոցով[3][4]։ Շարժման հիմնական գաղափարը կայանում է այն բանում, որ Երկրի կենսոլորտի համար ավելի լավ կլինի, եթե մարդկությունը դադարի իր գոյությունը[4][5]։

Այդ շարժման կողմնակիցների կարծիքով՝ մարդկային տեսակը «էկզոտիկ զավթիչ» է, որի բնակչությունը դուրս է եկել վերահսկողությունից, սպառնալիք է դարձել Երկրի էկոհամակարգի և այնտեղ ապրող կենդանիների և բույսերի համար։ Եվ միայն «Homo sapiens» տեսակի լիովին բնաջնջումն է վերականգնելու բնական կարգը և բնության ներդաշնակությունը[3][6]։

Շարժումը հիմնվել է 1991 թվականին[3][4] Լես Յ․ Նայթի կողմից (անգլ.՝ Les U. Knight [lɛz ju naɪt] կեղծանունը հնչում է գրեթե նույնական անգլերեն «let’s unite» [lɛts ˈjuˌnaɪt] արտահայտությանը, որը թարգմանաբար նշանակում է «եկեք միավորվենք») Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Նայթը vhemt.org կայքի սեփականատերը և շարժման «ձայնն» է[3][4][7], թեև պնդում է, որ չի հիմնել շարժումը, այլ ընդամենը դրան անվանում է տվել[8]։

Լես Յ․ Նայթը զբաղվել է էկոլոգիական ակտիվիզմով 1970-ական թվականներին Վիետնամից վերադառնալուց հետո, դառնալով «Բնակչության զրոյական աճ» շարժման մասնակից, և կամավոր կերպով վազէկտոմիայի (ամլացման) վիրահատություն է անցել՝ լինելով 20 տարեկան[3][6][9]։

Շարժման գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժման ոչ պաշտոնական կարգախոսն է «Թողեք երկար ապրենք, և կմեռնենք» (անգլ.՝ May we live long and die out)[10]։ Շարժումը չի քարոզում սպանություններ, ինքնասպանություններ[3], զանգվածային ամլացում և այլ բռնի մեթոդներ, դրա փոխարեն առաջարկելով հրաժարվել մարդկային ցեղի հետագա վերարտադրումից[6][11]։

Պայմանականորեն շարժումն աջակցության երեք տեսակ է առանձնացնում․

  1. Կամավորներ (անգլ.՝ volunteers)՝ մարդիկ, որոնք աջակցում են մարդկային տեսակի բնաջնջմանը[12]։
  2. Աջակիցներ (անգլ.՝ supporters)՝ մարդիկ, որոնք չեն կարծում, որ մարդկության բնաջնջումն անհրաժեշտ է, սակայն այնուամենայնիվ հականաթալիզմի կողմնակիցներ են[12]։
  3. Անորոշներ (անգլ.՝ undecided)՝ շարժման պոտենցիալ կամավորներ կամ աջակիցներ[12]։

VHEMT-ը ֆորմալ կազմակերպություն չէ և չունի մասնավոր կառույցներ[2]։ Պաշտոնական ներկայացուցչությունը նույնպես բացակայում է։

VHEMT -ի լոգոյում 180°-ով շրջված Երկիրը խորհրդանշում է տեսակետների և գործողությունների փոփոխության անհրաժեշտությունը, ինչպես նաև մոլորակային էկոհամակարգի աղետալի վիճակը։ «V»-ն (հապավում անգլ.՝ Voluntary-ից) կամավորության գերակայություն է նշանակում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Symbolism of the logo for the Voluntary Human Extinction Movement». VHEMT.org (անգլերեն). Վերցված է 2019-31-12-ին.
  2. 2,0 2,1 «FAQ: About the Movement». VHEMT.org (անգլերեն). Վերցված է 2019-31-12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Adams, Guy (2007 թ․ մարտի 7). «How to save the planet». The Independent (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Carlson, Tucker (2005 թ․ դեկտեմբերի 5). «Taking on the Human Extinction Movement» (անգլերեն). MSNBC. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Savory, Eve (2008 թ․ սեպտեմբերի 4). «VHEMT: The case against humans» (անգլերեն). CBC News. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 Steve Milloy Green Hell. — Washington, DC: Regnery Publishing, Inc., 2001. — P. 28. — ISBN 978-1-59698-585-8(անգլ.)
  7. Schilling, Chelsea (2008 թ․ մայիսի 11). «Wanna help planet? 'Let's all just die!'». WorldNetDaily (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. FAQ: Кто является основателем? VHEMT.org(ռուս.)
  9. Dicum, Gregory (2005 թ․ նոյեմբերի 16). «GREEN Maybe None / Is having a child — even one — environmentally destructive?». SFGate.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. Les U. Knight. «Motto Analysis». VHEMT.org (անգլերեն). Վերցված է 2019-31-12-ին.
  11. Park, Michael (2001 թ․ հուլիսի 29). «Anti-People Group Pushes for Man's Extinction». Fox News (անգլերեն). Fox. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 «How to join VHEMT». VHEMT.org (անգլերեն). Վերցված է 2019-31-12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (2012-04-06) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդկության կամավոր բնաջնջման շարժում» հոդվածին։