Մարդկային կոտորած
| Մարդկային կոտորած | |
|---|---|
| Սպանության ձև | հանցագործության տեսակ |

Մարդկային կոտորած, իրադարձություն, որի ժամանակ սպանվում են թշնամական գործողություններում չներգրավված կամ անպաշտպան մարդիկ[1]: Սովորաբար այս տերմինն օգտագործվում է զինված խմբի կամ անհատի կողմից խաղաղ բնակչության զանգվածային թիրախային սպանությունները նկարագրելու համար:
«Massacre» բառը փոխառվել է ֆրանսերենից և թարգմանաբար նշանակում է «կոտորած» կամ «արյունահեղություն»[2][3]: Հարակից իմաստներ ունեցող այլ տերմիններն են՝ պատերազմական հանցագործություն, պոգրոմ, զանգվածային սպանություն և արտադատական սպանություն:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Massacre» բառը ծագել է 16-րդ դարի վերջին միջին ֆրանսերենի «macacre» բառից, որը նշանակում էր «սպանդանոց» կամ «մսի կրպակ»։ Հետագա ծագումնաբանությունը հստակ չէ, թեև բառը կարող է կապված լինել լատիներեն «macellum»-ի հետ, որը նշանակում է «մթերային խանութ» կամ «մսավաճառի կրպակ»[4][5][6]։
Միջին ֆրանսերենի «macecr» բառը, որը նշանակում է կոտորած կամ արյունահեղություն, առաջին անգամ արձանագրվել է 11-րդ դարի վերջին։ Այն հիմնականում օգտագործվել է կենդանիների մորթու համատեքստում (որսորդական տերմինաբանությամբ՝ եղջերուի գլխի բնութագրմամբ) մինչև 18-րդ դարը։ «Macecre» բառի կիրառումը մարդկանց զանգվածային սպանության (կոտորած) նշանակությամբ վերաբերում է 12-րդ դարին, ինչը ենթադրում է մարդկանց «կենդանիների պես կոտորելը»[7]։ Այս տերմինը պարտադիր չէ, որ նշանակեր զանգվածային զոհեր, օրինակ՝ Ֆենելոնը իր «Dialogues des Morts»-ում (1712) օգտագործել է «Բլուայի սարսափելի կոտորած» (ֆրանսերեն՝ l'horride massacre de Blois) բառակապակցությունը՝ ակնարկելով Հենրի I-ի (Գիզի դուքս) սպանությունը (1588), իսկ Բուալոն իր «Satires XI» աշխատությունում (1698) գրել է. «Եվրոպան դարձավ կոտորածի և սարսափի դաշտ» (ֆրանսերեն՝ «L'Europe fut un champ de massacre et d'horreur»)` նկատի ունենալով Եվրոպայի կրոնական պատերազմները։
Ֆրանսերեն բառը անգլերեն է փոխառվել 1580-ականներին՝ հատկապես «մեծ թվով մարդկանց անխտիր սպանություն» իմաստով։ Այն օգտագործվել է Քրիստոֆեր Մառլոյի «Փարիզի կոտորածը» («The Massacre at Paris») պիեսում՝ կապված Բարդուղիմեոսյան գիշերվա կոտորածի հետ։ 1695 թվականին տերմինը կրկին օգտագործվել է սիցիլիական երեկոների (1281) նկարագրմամբ՝ Յոհան Սլեյդանուսի «De quattuor monarchiis» (1556) աշխատության անգլերեն թարգմանության մեջ[8][9]։
Տերմինի կիրառումը պատմագրության մեջ հանրահռչակվել է Գիբոնի «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» (1781–1789) աշխատության շնորհիվ, որտեղ օգտագործվել է «լատինների կոտորած» կազմությունը՝ բնութագրելով 1182 թվականին Կոստանդնուպոլսում կաթոլիկների սպանությունը։
Տուրկուի արյունահեղությունը նույնպես նկարագրվել է որպես կոտորածի տեսակ։ 1599 թվականի նոյեմբերի 10-ին Տուրկուի հին հրապարակում Կառլ դուքսի (հետագայում՝ Կառլ IX թագավոր) 14 հակառակորդներ գլխատվեցին։ Կառլ դուքսը 1598 թվականին Շվեդիայում Ստանգեբրոյի ճակատամարտում հաղթել էր Սիգիզմունդ թագավորի զորքերին, ապա արշավել Ֆինլանդիա, որտեղ ճնշել էր դիմադրությունը «Մահակների պատերազմի» ժամանակ և մահապատժի էր ենթարկել Տուրկուի կալվածատերերին՝ առանց Ֆինլանդիայի ազնվականների հետ խորհրդակցելու[10]։
Ժամանակակից իրադարձությունների նկարագրման մեջ տերմինի վաղ օգտագործումը կապված է եղել 1770 թվականի «Բոստոնի կոտորած»-ի հետ և օգտագործվել է Ամերիկյան հեղափոխությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 1770 թվականին Բոստոնում տպագրվել էր հետևյալ գրքույկը՝ «Բոստոնի սարսափելի կոտորածի համառոտ պատմությունը, որը կատարվել է 1770 թվականի մարտի 5-ի երեկոյան 29-րդ գնդի զինվորների կողմից» (անգլ.՝ «A short narrative of the horrid massacre in Boston, perpetrated in the evening of the fifth day of March, 1770, by soldiers of the 29th regiment»)։
20-րդ դարի առաջին կեսին «կոտորած» տերմինը սկսել է գերօգտագործվել լրագրության մեջ։ 1970-ականներին այն կարող էր օգտագործվել նաև փոխաբերական իմաստով՝ առանց մահերի իրադարձություններ նկարագրելու, ինչպիսին է «Շաբաթ երեկոյան կոտորածը»՝ Ռիչարդ Նիքսոնի Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ քաղաքական անձանց ազատումները և հրաժարականները։
Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Մելսոնը (1982), «Համիդյան ջարդեր»-ի համատեքստում, օգտագործել է «մարդկային կոտորած» տերմինի հիմնական աշխատանքային սահմանումը.
| Մարդկային կոտորած ասելով մենք նկատի ունենք քաղաքական գործիչների կողմից համեմատաբար անպաշտպան մարդկանց զգալի թվաքանակի դիտավորյալ սպանությունը։ Կոտորածի դրդապատճառները կարող են անհիմն լինել, բայց սպանությունները դիտավորյալ են։ Զանգվածային սպանությունները կարող են իրականացվել տարբեր պատճառներով՝ ներառյալ կեղծ լուրերին արձագանքելը։ Քաղաքական կոտորածը պետք է տարբերել քրեական կամ պաթոլոգիական զանգվածային սպանություններից։ Որպես քաղաքական մարմիններ՝ մենք ներառում ենք պետությունը և նրա կառույցները, ինչպես նաև ոչ պետական գործիչներին[11]։ |
Նմանապես, Լևենը (1999) փորձել է օբյեկտիվորեն դասակարգել պատմության մեջ տեղի ունեցած կոտորածները, ընդունելով, որ այս տերմինը վերաբերում է խմբերի կողմից անպաշտպան զոհերի նկատմամբ գերակշռող ուժի կիրառմամբ իրականացված սպանություններին: Նա բացառում է զանգվածային մահապատիժների որոշ դեպքեր՝ պահանջելով, որ կոտորածներն ունենան բարոյապես անընդունելի բնույթ:
«Ֆրակտալ կոտորած» տերմինն օգտագործվում է երկու տարբեր տիպի իրադարձություններ նկարագրելու համար.
- Աբորիգենների ցեղերի ջախջախում՝ նրանց որսի ժամանակ ցեղի 30%-ից ավելի անդամների սպանության միջոցով[12],
- Բազմաթիվ փոքր սպանությունների իրագործում, որոնք միասին կազմում են ավելի մեծ ցեղասպանություն[13]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Definition of a Massacre». Cambridge Dictionary.
- ↑ «the definition of massacre». Dictionary.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Gallant, Thomas W. (2001). «Levene (Mark) and Roberts (Penny), (Eds.), The Massacre in History». Crime, History & Societies. 5 (1): 146–148. doi:10.4000/chs.800. ISBN 1-57181934-7. ISSN 1422-0857.
- ↑ «Massacre». Merriam-Webster.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Harper, Douglas. «Massacre». Etymonline.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Massacre». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Massacre». Trésor de la Langue Française informatisé (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ Sleidanus, Johannes (1695). De Quatuor Summis Imperiis: An Historical Account of the Four Chief Monarchies Or Empires of the World. Nathaniel Rolls. էջ 186. OCLC 11990422.
- ↑ Sleidanus, I. (1669). Sleidani de quatuor monarchiis libri tres. Apud Felicen Lopez de Haro. էջ 301.
- ↑ Jutikkala, Eino; Pirinen, Kauko (1988). A history of Finland. Dorset Press. ISBN 0-88029-260-1.
- ↑ Melson, Robert (1982 թ․ հուլիս). «Theoretical Inquiry into the Armenian Massacres of 1894–1896». Comparative Studies in Society and History. 24 (3): 482–3. doi:10.1017/s0010417500010100. S2CID 144670829.
- ↑ «Definition». Colonial Frontier Massacres in Australia, 1788-1930. Centre For 21st Century Humanities. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Dyck, 2016, էջեր 192–193
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Austin, Benjamin (1803). Constitutional Republicanism, in Opposition to Fallacious Federalism: As Published Occasionally in the Independent Chronicle, Under the Signature of Old-South. To which is Prefixed, a Prefatory Address to the Citizens of the United States, Never Before Published. Adams & Rhoades, editors of the Independent Chronicle.
- De Grasse Stevens, Augusta (1888). Old Boston: An American Historical Romance. George Allen. ASIN B00087E73Q.
- Dyck, Kirsten (2016). Bentrovato, Denise; Korostelina, K. V.; Schulze, Martina (eds.). History Can Bite: History Education in Divided and Postwar Societies. Vandenhoeck & Ruprecht. ISBN 9783847106081.
- Levene, Mark; Roberts, Penny (1999). The Massacre in History. Berghahn. ISBN 978-1-57181-934-5.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kenz, David El. «GLOSSARY TERM: Massacre». Online Encyclopedia of Mass Violence. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- Levene, Mark; Roberts, Penny, eds. (1999). The massacre in history (1. publ. ed.). Providence: Berghahn Book. ISBN 978-1-57181-934-5.