Մարդկային զոհաբերություն

Մարդկային զոհաբերություն, մեկ կամ մի քանի մարդկանց սպանություն, որը հանդիսանում է ծիսակատարության մաս, որը սովորաբար իրականացվում է աստվածներին հաճոյացնելու կամ հանդարտեցնելու կամ մահապատժի իրականացման նպատակով, մահացած նախնիների հոգիներին տուրք տալու նպատակով կամ «հետևորդների զոհաբերության» տեսքով, երբ միապետի ծառաներին սպանում էին, որպեսզի նրանք շարունակեն ծառայել իրենց տիրոջը հաջորդ կյանքում։ Որոշ ցեղերում նմանատիպ սովորույթներ են մարդակերությունը և գլխի որսը[1]։
Մարդկային զոհաբերությունն իրականացվել է բազմաթիվ հասարակություններում՝ սկսած նախապատմական ժամանակներից։ Երկաթի դարում (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) կրոնական զգալի զարգացումների արդյունքում ( առանցքային դարաշրջան ) մարդկային զոհաբերությունները գնալով դադարում էին Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Անտիկ շրջանում մարդկային զոհաբերությունները սկսեցին բարբարոսություն համարվել։ Սակայն Ամերիկայում մարդկային զոհաբերությունը որոշ ժողովուրդների կողմից շարունակվում էր՝ մինչև Ամերիկայի գաղութացումը։ Այսօր մարդկային զոհաբերությունները չափազանց հազվադեպ են։
Ժամանակակից աշխարհիկ օրենքները մարդկային զոհաբերությունները որակավորում են որպես սպանություն[2][3]։ Ժամանակակից կրոնները դատապարտում են մարդկային զոհաբերության սովորույթը։ Օրինակ՝ հինդուիզմում Շրիմադ Բհագավատամը խստորեն դատապարտում է մարդկային զոհաբերությունն ու մարդակերությունը՝ զգուշացնելով նման արարքներ գործողներին հանդերձյալ կյանքում հասնող ծանր պատիժների մասին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկային զոհաբերությունը տարբեր ժամանակաշրջաններում և բազմաթիվ մշակույթներում կիրառված պրակտիկա է։ Զոհաբերություններին տրվող հիմնավորումները հիմնականում համընկնում են կրոնական զոհաբերությունների նպատակների հետ։ Մարդկային զոհաբերությունները հիմնականում իրականացվում էին աստվածներին հանգստացնելու նպատակով, օրինակ՝ նորակառույց տաճարների կամ կամուրջների նվիրաբերման արարողությունների ժամանակ[5]։
Հին Ճապոնիայում լեգենդներ կային հիտոբաշիրա («մարդկային սյուն») պրակտիկայի մասին, որի ժամանակ կույս աղջիկներին կենդանի թաղում էին շինությունների հիմքում կամ դրանց մոտ՝ շենքերը աղետներից կամ թշնամու հարձակումներից պաշտպանելու համար[6]։ Նմանատիպ պատմություններ կան նաև Բալկաններում:
1487 թվականին Տենոչտիտլանի Մեծ բուրգի վերաօծման ժամանակ ացտեկները հաղորդել են, որ չորս օրվա ընթացքում սպանել են մոտ 80,400 բանտարկյալի։ Ըստ «Ացտեկական պատերազմ» գրքի հեղինակ Ռոս Հասիգի՝ արարողության ընթացքում զոհաբերվածների թիվը եղել է «10,000-ից մինչև 80,400 մարդ»[7]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ashliman, D.L. «Human sacrifice in legends and myths».
- Lee, Claire (2012 թ․ մարտի 20). «National Museum to showcase Silla relics». The Korea Herald. –Well ceremony in Silla.
- «Human Sacrifice». Collection. University of Michigan Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2024-06-06-ին. Վերցված է 2025-07-15-ին.
- . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael Rudolph (2008). Ritual Performances as Authenticating Practices. LIT Verlag Münster. էջ 78. ISBN 978-3-8258-0952-2.
- ↑ «Boys 'used for human sacrifice'». BBC News. 2005 թ․ հունիսի 16. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Kenyan arrests for 'witch' deaths». BBC News. 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «26». Shrimad Bhagavatam (verse 5). Vol. 5.
- ↑ Enríquez, Angélica María Medrano (2021). «Child Sacrifice in Tula: A Bioarcheological Study». Ancient Mesoamerica. 31 (1).
- ↑ «History of Japanese Castles». Japanfile.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Hassig, Ross (2003). «El sacrificio y las guerras floridas». Arqueología Mexicana: 46–51. ISSN 0188-8218.