Jump to content

Մարդիկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդիկ
անգլ.՝ Humans
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրscience fiction television series?, հեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և Ալտերնատիվ պատմության Հեռուստասերիալ
Թեմաարհեստական բանականություն, Ռոբոտ և անդրոիդ
ՀիմքReal Humans?
Լեզուանգլերեն
ԴերակատարներՋեմմա Չան, Քոլին Մորգան և Թոմ Գուդման-Հիլ
ԵրաժշտությունCristobal Tapia de Veer?
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
Տևողություն42 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մարդիկ» (անգլ.՝ Humans), Channel 4, AMC Kudos ալիքների համատեղ արտադրության անգլո-ամերիկյան գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ։ Առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 14-ին։ Սերիալը ստեղծել են բրիտանացիներ Սեմ Վինսենթը և Ջոնաթան Բրաքլին։ Ֆիլմը հիմնված է շվեդական գիտաֆանտաստիկ հեռուստատեսային «Իրական մարդիկ» դրամայի վրա։ Սերիալն ուսումնասիրում է արհեստական բանականության և ռոբոտաշինության թեմաները՝ կենտրոնանալով մարդակերպ ռոբոտների գյուտի սոցիալական, մշակութային և հոգեբանական ասպեկտների վրա, որոնք կոչվում են «սինթետիկ»[1][2]։ Սերիալի երրորդ սեզոնը հեռարձակվել է ութ դրվագով՝ 2018 թվականի մայիսի 17-ից հուլիսի 5-ը[3]։

2019 թվականի մայիսին հայտարարվել է, որ չորրորդ եթերաշրջան չի լինելու[4]։

Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում մոտ ապագայում։ Հասարակության մեջ լայն տարածում գտան անդրոիդները, որոնք կոչվում են «սինթետիկներ»։ Նրանք աշխատում են արտադրության մեջ, օժանդակ դիրքերում և տնային տնտեսության մեջ: «Սինթետիկները» արտաքուստ բավականին նման են մարդկանց, բայց անզգա են և անհոգի։ Սինթետիկներից մեկը՝ մարմնավաճառ Նիսկան, ցուցադրում է մարդկային հույզեր և ցավ զգալու կարողություն։ Նա սպանում է իրեն բռնության ենթարկած հաճախորդին և փախչում։ Ինչպես պարզվում է, նա բժիշկ Դեյվիդ Էլսթերի փորձերի արդյունքն է՝ սինթետիկների համար «մարդկության» ծրագիր ստեղծելու համար։ Բժիշկը փորձել է փոխարինող ստեղծել իր մահացած ընտանիքի համար։ Ծրագրի կոդի հատվածները վերբեռնվեցին սինթետիկների համաշխարհային ցանց և սկսեցին արթնանալ սինթետիկների առանձին օրինակներում: Հոքինս ընտանիքի տնային տնտեսուհի Անիտա ռոբոտի մեջ մարդկությունն արթնանում է։ Անիտան նույնպես Էլսթերի փորձի մի մասն է: Անդրոիդները ունակ են դառնում կապվածության և զգացմունքների, ինչպես նաև հարաբերություններ ձևավորում մարդկանց հետ: Վերակենդանացված սինթետիկները իրենց անկանխատեսելի են պահում և վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Դերասաններ և կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թոմ Գուդմեն-Հիլ - Ջո Հոքինս
  • Քեթրին Պարկինսոն - Լորա Հոքինս
  • Լյուսի Կարլես - Մաթիլդա (Մեթի) Հոքինս
  • Փիքսի Դևիս - Սոֆի Հոքինս
  • Թեո Սթիվենսոն - Թոբի Հոքինս
  • Քոլին Մորգան  - Լեո
  • Նիլ Մասքել  - դետեկտիվ Փիթ Դրամոնդ
  • Դանիել Ուեբ  - պրոֆեսոր Էդվին Հոբ
  • Ուիլյամ Հերթ  - դոկտոր Ջորջ Միլիկան
  • Քերի-Էն Մոսս  - դոկտոր Աթենա Մորոու (2-րդ եթերաշրջանից)
  • Ջեմմա Չան  - Անիտա/Միա
  • Էմիլի Բերինգթոն  - Նիսկա
  • Իվաննո Ջերեմիա  - Մաքս
  • Սոփե Դիրիսու  - Ֆրեդ
  • Ուիլ Թյուդոր] - Օդի
  • Ռութ Բրեդլի  - դետեկտիվ Կարեն Վոս
  • Ռեբեկա Ֆրոնտ  - Վերա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Griggs, Mary Beth (2015-06-29). «AMC's 'Humans' Is Closer To Reality Than You Think». Popular Science (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-17-ին.
  2. ↑ «Review: AMC's 'Humans' explores the laws of robotics yet again». UPROXX (ամերիկյան անգլերեն). 2015-06-25. Վերցված է 2025-01-17-ին.
  3. ↑ «It's Man vs. Machine as Production Begins on Season 3 of HUMANS». AMC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-17-ին.
  4. ↑ Jeffery, Morgan (2019-05-20). «Humans will not be returning for season 4». Digital Spy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-20-ին. Վերցված է 2019-05-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]