Մարդը և խոսքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը և խոսքը
ռուս.՝ ЧЕЛОВЕК И СЛОВО
Պատկեր:Кадр из мультфильма «Человек и слово».jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵվգենի Սիվոկոն
ՍցենարիստԵվգենի Սիվոկոն
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն8 րոպե
Թվական1973

Մարդը և խոսքը (ռուս.՝ Человек и слово), խորհրդային նկարված մուլտիպիլմիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1973 թվականին, ըստ ռեժիսոր և սցենարիստ Եվգենի Սիվոկոնի լակոնիկ երգիծական պատմվածքների[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է հինգ խորհրդանշական կարճ պատմություն` մարդկանց վրա բառի ազդեցության մասին։

  1. Մի ուրախ տղամարդ քայլում էր փողոցով և ողջուում իերն հանդիպած մարդկանց։ Բայց հանկարծ նա հանդիպում է մի մռայլ կոպիտ մարդու, և վերջինս կեղտոտ բառերով ողողում է լավատեսին։ Եվ կեղտոտ բառը կպչում է բարի մարդուն։ Եվ միայն ընկերոջ խոսքն է կարողանում մաքրել մարդուն և նրան նորից լավատես դարձնում։
  2. Փողոցային ժամացույցի տակ տղամարդը, ծաղիկը ձեռքին, սպասում է աղջկան։ Բայց նա չի գալիս։ Տանը հեռախոսի մոտ նա հուսահատության մեջ է ընկնում։ Բայց հեռախոսը զանգում է, և իր սիրելիի քաղցր խոսքերից նրա սրտում վարդեր են ծաղկում և թռչուններ թռչում էին։
  3. Բանաստեղծը գրել է բանաստեղծություններ, այրել և պատռել սևագրերը։ Վերջապես, բառերը թափվում են մաքուր թղթի վրա։ Հաջող բանաստեղծությունից բանաստեղծի հոգին երկինք է թռչում, իսկ նախանձ մարդու խոսքերից այն ընկնում է գետնին։
  4. Շատախոսը հեղեղում է բառերի կույտեր, և դրանք օճառի պխպջակների նման թռչում են և պայթում։ Երբ խոսքերը սպառվում են, շատախոսն անհետանում է։
  5. Երկու անձինք հանդիպում են, սկսում նորություններ փոխանակել և հանկարծ վիճում են։ Բառերը վերածվում են զենքի, որը խորը ճեղք է առաջացնում նրանց միջև։ Միայնությունից ձանձրանալով՝ բոլորը հաշտության խոսքեր են ուղարկում, և ճեղքը փակվում է։ Եվ մարդիկ նորից սկսում են ընկերական զրույցներ ունենալ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Եվգենի Սիվոկոն
  • Բեմադրող նկարիչներ` Ա. Կորոլյով, Ե. Սիվոկոն
  • Կոմպոզիտոր` Յակով Լապինս
  • Օպերատոր` Անատոլի Գավրիլով
  • Հնչյունային օպերատոր` Իգոր Պոգոն
  • Խմբագիր` Սվետլանա Կուցենկո
  • Մուլտիպլիկատորներ` Նատալյա Մարչենկովա, Ն. Բոնդար, Ադոլֆ Պեդան, Է. Սիվոկոն
  • Օգնականներ` Ր. Լումեսկայա, Վ. Սաբլիկով, Ի. Սերգևա, Յու. Սրեբնիցկայա
  • Մուլտֆիլմի տնօրեն` Ի. Մազեպա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974` Անիմացիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոն, Զագրեբ (Հարավսլավիա)` դիպլոմ
  • 1974` Համամիութեկան յոթերորդ կինոփառատոն, Բաքու` մուլտիպլիկացին ֆիլմերի երկրորդ մրցանակ[2]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիևնաուչֆիլմի» 60-70-ական թվականների լավագույն մուլտֆիլմերից են. «Պատում Իգորի արշավանքի մասին», «Կռունկը», «Տաք հաց», «Վագրը թեյնիկում, «Հրաշագործ Օխը», «Ուրախ ճուտիկ», «Տղան և ամպիկը», «Հովանոցը որսի ժամանակ», «Մարդը և խոսքը», «Ինչպես էին կազակները փրկում հարսանուցներին», «Հրավառություն», «Զարմանալի կետիկը», «Կոլումբոսը հասնում է ափին», «Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Асенин С. В. «Мир мультфильма» Пути советской мультипликации Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 583. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  3. КИНО: Энциклопедический словарь/ Под ред. С. И. Юткевича. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 436

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդը և խոսքը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
  • «Մարդը և խոսքը» youtube-ում
  • Евгений Сивоконь: Премии на фестивалях — Энциклопедия отечественного кино
  • Дмитрий Десятерик. «Божественный гротеск». «День».(չաշխատող հղում)