Մարդը, որին ես սիրում եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը, որին ես սիրում եմ
ռուս.՝ Человек, которого я люблю
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Կարասիկ
Սցենարի հեղինակԼեոնիդ Զավալնյուկ և Յուլի Կարասիկ
ԴերակատարներԳեորգի Ժժենով, Եվգենի Գերասիմով, Նիկոլայ Մերզլիկին և Տամարա Սյոմինա
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն94 րոպե[1]

«Մարդը, ում ես սիրում եմ» (ռուս.՝ «Человек, которого я люблю»), 1966 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ[2], որը բեմադրել է ռեժիսոր Յուլի Կարասիկը «Մոսֆիլմ» կինոստուդիայում խորհրդային գրող Լեոնիդ Անդրեևիչ Զավալնյուկի «Ռոդկա Մուրոմցևի՝ դժվար մարդու օրագիրը» վիպակի հիման վրա։ Սցենարը գրվել է հենց գրողի կողմից՝ ռեժիսոր Յուլի Կարասիկի հետ համահեղինակությամբ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի մարտի 13-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլագովեշչենսկ փոքր գավառական քաղաքում ապրում է հայրն իր երկու որդու հետ, որոնք մոր մահից հետո մնացել են երեքով։ Ընտանիքի ղեկավարը շարքային ինժեներ Եվգենի Էդուարդովիչ Մուրոմցևն է։ Ավագ որդին երիտասարդ և հավակնոտ բժիշկ Կոստյան է, որը վերջերս ավարտել է ինստիտուտը և ցանկանում է սկսել ինքնուրույն աշխատանք, բայց դեռևս ստիպված է օգնել ավելի փորձառու վիրաբույժների։ Կրտսերը՝ տասնհինգամյա Ռոդկան, երազող և արդարության սուր զգացումով մարդ է, որը նոր-նոր է մտնում չափահաս կյանք։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Մուրոմցևների և Սաշա անունով աղջկա՝ Կոստյայի հարսնացուի ընտանեկան բարդ հարաբերությունների շուրջը։ Բայց այստեղ չկա դասական սյուժե՝ հայրերի և երեխաների կոնֆլիկտ։ Կոստյան երազում է իր ասպարեզում սխրագործությունների մասին, հեգնաբար է վերաբերվում հորը, որը կարող էր լուրջ գիտական աշխատանքով զբաղվել, բայց նախընտրում է ինժեների համեստ պաշտոնը և միևնույն ժամանակ «միանգամայն երջանիկ» է։ Զուգահեռաբար զարգանում են պատանեկան հուզիչ և միաժամանակ զվարճալի հարաբերություններ Ռոդկայի և Մուրոմցևների հարևանի՝ Լիգիայի միջև։

Կոստային հանձնարարում են Ռոդկայի մաթեմատիկայի ուսուցչի բարդ վիրահատությունը, որը գրեթե անհույս է։ Վերջապես նրան հանձնարարել են ինքնուրույն աշխատանք։ Եվ նա համոզված է, որ թույլատրելի է ուսումնասիրել հիվանդությունները նույնիսկ մահացու հիվանդների վրա, եթե դա կնպաստի բժշկական գիտության առաջընթացին։ Ռոդկան և հայրը փորձում են համոզել նրան, որ նման դիրքորոշումը ճիշտ չէ․ արդյունքում տեղի է ունենում վեճ, որն ավարտվում է Կոստյայի՝ Մոսկվա մեկնումով, որտեղ նրան նոր կլինիկայում աշխատելու էր հրավիրել իր ընկերոջը։

Սակայն բոլոր գլխավոր հերոսներին հաջողվում է հաղթահարել հակասությունները և ջերմ հարաբերություններ պահպանել միմյանց հետ, չնայած Կոստյայի և Սաշայի բաժանվելուն և Եվգենի Էդուարդովիչի հանդեպ երիտասարդ աղջկա մոտ ծնված զգացմունքներին։ Ֆիլմի վերջում Ալեքսանդրը նույնպես հեռանում է քաղաքից։ Օդանավակայանում հրաժեշտի փոքրիկ տեսարանի ժամանակ հայր Մուրոմցևը գլխի է ընկնում երիտասարդ կնոջ սիրահարվածության մասին, բայց նրանք, այնուամենայնիվ, բաժանվում են․․․

Ֆիլմի առանձնահատկություններից է Յուրի Լևիտինի՝ լավ ընտրված երաժշտություն և օպերատոր Էրա Սավելևայի աշխատանքը, որը յուրաքանչյուր կադրի տալիս է քնարական, ջրաներկային երանգներ, հեռուստադիտողին ստիպում է մտածել տարրական կենցաղային երևույթների մասին։ Հերոսների միջև տեղի ունեցող բոլոր երկխոսությունները պարզ են, դրանց հիմքում հոր հոգատարությունն է որդիների նկատմամբ, նրա ցանկությունը՝ որդիների մեջ սերմանել պատասխանատվության զգացում, բարություն, իրենց արարքների համար պատասխանատու լինելու կարողություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի ԺժենովԵվգենի Էդուարդովիչ Մուրոմցև
  • Եվգենի Գերասիմով – Ռոդկա
  • Նիկոլայ Մերզլիկին – Կոստյա
  • Թամարա Սյոմինա – Սաշա
  • Ալլա Վիտրուկ – Լիգիա, Ռոդկայի հարևանուհին և ընկերուհին
  • Սերգեյ Վանյաշկին – Վասկա Պլոտնիկով, Ռոդկայի ընկերը և դասընկերը
  • Լիդիա Դրանովսկայակոշիկի բաժնի վաճառողուհի
  • Վիկտոր Ուրալսկի – ուղևոր (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Յուլի Կարասիկ
  • Սցենարիստներ՝ Լեոնիդ Զավալնյուկ, Յուլի Կարասիկ
  • Օպերատոր՝ Էրա Սավելևա
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Մյագկով[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]