Գետնաստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարդարմատից)
Գետնաստղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Գետնաստղ (Asperula)
L., 1753

Գետնաստղ (լատին․՝ Asperula ), տորոնազընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ, Հայաստանում՝ 8 տեսակ՝ գետնաստղ բուրավետ լատին․՝ A. odorata, գետնաստղ խոզանավոր լատին․՝ A. setosa, գետնաստղ դաշտային լատին․՝ A. arvensis, գետնաստղ գետնատարած լատին․՝ A. prostrata և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ լանջերին, չոր, քարքարոտ վայրերում, թփուտներում, ցանքերում և այլն։

Ցողունը քառակող է, երբեմն՝ հիմքի մասում փայտացած, բարձրությունը ՝ մինչև 80 սմ։ Տերևներն օղակաձև են, հազվադեպ՝ հակադիր, կոշտ եզրերով։ Ծաղկաբույլը գլխիկ է կամ կիսահովանոց, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կանաչադեղնավուն։ Պտուղը միասերմ երկկաղնիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. դաշտային գետնաստղ պարունակում է ֆերմենտներ (որպես պեպսինին փոխարինող՝ օգտագործում են պանրագործության մեջ)։ Գետնաստղի արմատներից և ծաղիկներից ստանում են կապույտ ու կարմիր ներկեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաստղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաստղ» հոդվածին։