Մարդալսֆոսսեն
Մարդալսֆոսսեն | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածքային միավոր | Molde? |
Աշխարհագրական տեղադրություն | 62.4758/8.1241 |
Ջրածախս | 2-2,5 |
Բարձրություն (ԲԾՄ) | 954 մետր |
Հարաբերական բարձրություն | 705 մետր |
Լայնություն | 305 մետր |
Մարդալսֆոսսեն (նորվ.՝ Mardalsfossen), ջրվեժ Նորվեգիայում, Եվրոպայի տասը խոշոր ջրվեժներից մեկը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժը տեղակայված է Նեսսեթի քաղաքապետարանի տարածքում՝ Մյորո-օգ-Ռոմսդալ գավառում։ Ջրվեժի ընդհանուր բարձրությունը, կախված չափման տեխնիկայից, 645[1]-705[2] մետր է։ Ջրվեժն ունի 2 մեծ և մի քանի փոքր ելուստ։ Ջրի ազատ անկման ամենաբարձր մասը, ըստ տարբեր աղբյուրների, կազմում է մոտ 250[2] կամ 320[1] մետր։
Ջրվեժի անունը ծագում է «Mardalen» (հովտի անվանումը) և «foss» («ջրվեժ») բառերից։ «Mardalen» բառը, իր հերթին, ծագել է «dal» (հովիտ) և «Mara» (փորել) բառերից։ Ջրվեժը պատկերված է Նեսսեթի զինանշանի վրա։
Ջրվեժի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո (աշխատանքը սկսվել է 1975-ին), տարվա մեծ մասը ջուրը շարժվում է հիդրոտեխնիկական համակարգով։ Այն ջրվեժով անցնում է միայն տուրիստական սեզոնի ընթացքում՝ հունիսի 20-օգոստոսի 20-ը։ 1991 թվականից ջրվեժում ջրի հոսքը պահպանվում է 2,5մ2 / վրկ` հունիսի 20-հուլիսի 31-ը, և 2մ2 / վրկ` օգոստոսի 1-20-ը։ Հուլիսին ջրի բնական հոսքը (մինչև ՀԷԿ-ի կառուցումը) նույնիսկ 2.5մ2 / վայրկյանից պակաս էր։ Մյուս կողմից, անձրևոտ սեզոնի ընթացքում բնական հոսքը զգալիորեն ավելի բարձր էր. չափված առավելագույնը 45մ2 / վրկ է։
1970 թվականին տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրակայանի կառուցման նման սխեմայի, որն իրականում հասնելու էր ջրվեժի վերացման։ Այնուհետև Նորվեգիայի էկոլոգիական շարժման հիմնադիր Առնե Նեսը և ևս երեք հարյուր մարդ ի նշան բողոքի՝ իրենց կապեցին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 -705
- ↑ 2,0 2,1 «Statistical Yearbook of Norway 2013 Geographical survey»։ www.ssb.no։ Վերցված է 2019-12-11
|