Մարգո Քիդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Մարգո Քիդեր
Margot Kidder Gaily, Gaily.png
Ծնվել էհոկտեմբերի 17, 1948(1948-10-17)[1][2]
ԾննդավայրԵլոունայֆ, Կանադա
Մահացել էմայիսի 13, 2018(2018-05-13)[3][4][1][…] (69 տարեկան)
Մահվան վայրLivingston, Մոնտանա, ԱՄՆ[3][4]
ԿրթությունHavergal College? և Magee Secondary School?
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Sidney "Kendall" Kidder?[5]
Ամուսին(ներ)Thomas McGuane?, Ջոն Հերդ և Philippe de Broca?
Համատեղ ապրող(ներ)Բրայան դե Պալմա
Պարգևներ և մրցանակներ
margotkidder.com

Մարգո Քիդեր (անգլ.՝ Margot Kidder, հոկտեմբերի 17, 1948(1948-10-17)[1][2], Ելոունայֆ, Կանադա - մայիսի 13, 2018(2018-05-13)[3][4][1][…], Livingston, Մոնտանա, ԱՄՆ[3][4]), կանադա-ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր, որի կարիերան շարունակվել է հինգ տասնամյակ։ Արժանացել է երեք «Ջինի» մրցանակների, «Էմմի» և «Սատուրն» մրցանակների[6]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ․ Քլինթ Ուոքեր, Մարգո Քիդեր և Ջոն Էրիկսոն, «Առատաձեռն մարդ» ֆիլմում (1972)

Մարգարետ Ռութ Քիդերը ծնվել է Կանադայի հյուսիսում գտնվող Ելոունայֆում, հինգ երեխանե ունեցող ընտանիքում։ Նրա մայրը եղել է ուսուցչուհի, իսկ հայրը՝ լեռնային ինժեներ։ Մարգո Քիդերը իր կարիերան սկսել է կանադական հեռուստատեսությունում վաթսունական թվականների վերջին և նկարահանվել է հիմնականում վեստերններում։ Առանձնակի հաջողություն է ունեցել 1973 թվականին՝ ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Քույրեր» ֆիլմում դերակատարմամբ[7]։ Հաջորդ տարի նա կատարել է գլխավոր դերեր «Հանգիստ օր Բելֆաստում» և «Սև Սուրբ ծնունդ» ֆիլմերում և արժանացել Կանադայի բարձրագույն «Ջինի» երկու մրցանակ։ Քիդերն իր հայրենիքում հաջողության հասնելուց հետո՝ 1975 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և նկարահանվել հոլիվուդյան երեք ֆիլմերում՝ «Մեծն Ուոլդո Պեպերը», «Փիթեր Փրաուդի վերամարմնավորումը» և «92 աստիճան ստվերում»։

Մարգո Քիդերն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել Լոիս Լեյնի դերի շնորհիվ Սուպերմենի մասին պատմող հոլիվուդյան կինոֆիլմերի շարքում՝ «Սուպերմեն» (1978), «Սուպերմեն 2» (1980), «Սուպերմեն 3» (1983) և «Սուպերմեն 4։ Պայքար խաղաղության համար» (1987)[7]։ Նրա կարիերայում մեծ հաջողություն է դարձել նաև 1979 թվականի՝ կոմերցիոն տեսակետից հաջող «Ամիտիվիլի սարսափը» ֆիլմում կատարած գլխավոր դերը, որից հետո նա հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի կատակերգական շոուում և վերջնականապես հաստատել այդ ժամանակաշրջանի առաջատար դերասանուհիներից մեկի կարգավիճակը[7]։ 1982 թվականին Քիդերը նհարահանվել է կոմերցիոն առումով հաջող «Այ թե հերոս է» ֆիլմում, իսկ հետո վերադարձել է Կանադա՝ գլխավոր դեր խաղալով «Սրտային տառապանքներ» ֆիլմում և ստացել է իր երրորդ «Ջինի» մրցանակը[6]։

Ութսունական թվականներին կեսերին Քիդերի կարիերան երկրորդ պլան է մղվել, և նա հիմնականում մամուլի ուշադրությունը գրավել է հարբեցողությամբ և տրամադրության տատանումների շնորհիվ[7]։ 1990 թվականին նա, հարբած վիճակում մեքենա վարելով «Նենսի Դրյուն և աղջիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, լուրջ վթարի է ենթարկվել և հրաժարվել է վիրաբույժների միջամտությունից, ինչի հետևանքով հաջորդ երկու տարին գամված է եղել հաշվանդամի սայլակին, իսկ այդ ընթացքում շարունակվել է նրա հայցի հիման վրա դատավարությունն այդպես էլ չավարտած ֆիլմի արտադրող ստուդիայի դեմ, որը դերասանուհու պատճառով վնասներ է կրել[7]։

1992 թվականին Քիդերը հայտարարել է իր սնանկացման մասին և վաճառել իր ունեցվածքը, այդ թվում թանկարժեք զարդերն ու տունը[7]։ Նա երկրորդ պլանի դերեր է կատարել, ինչպես նաև հանդես է եկել թատրոնում և դերասանական վարպետության դասեր տվել[7]։ 1996 թվականի գարնանը Քիդերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա մեղադրանքների շնորհիվ, որ իր դեմ դավադրություն է կազմակերպվում, իսկ հետո անհետացել է երեք օրով և գտնվել Կալիֆորնիայի Գլենդելի բակերից մեկում․ նա եղել է ցնցտիներով և արտասանել չկապակցված խոսքեր[7][8]։ Դրանից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան, սակայն գործընկերների աջակցության շնորհիվ նույն տարվա աշնանը էկրան է վերադարձել՝ նկարահանվելով «Բոստոն Քոմոն» հեռուստասերիալում[7]։ Հաջորդ տարիներին նա հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Հրեշտակի հպումը», «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» և «Եղբայրներ և քույրեր» սերիալները, ինչպես նաև երկրորդ պլանի դերեր է խաղացել հաջողություն չունեցած մի շարք ֆիլմերում, որոնց թվում են եղել «Բռնել մարդասպանին», «Բոբ», «Ուրվականի դիմակ», «Երիտասարդ Այվենհո» և «Հելոուին 2» ֆիլմերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիդերը սիրավեպեր է ունեցել Կանադայի վարչապես Պիեռ Տրյուդոյի, ռեժիսորներ Բրայան դե Պալմայի ու Սթիվեն Սփիլբերգի և դերասան Ռիչարդ Պրայորի հետ[7]։ Երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնությունը եղել է սցենարիստ Թոմաս Մաքգուեյնի հետ 1975-1976 թվականներին, երկորդը՝ դերասան Ջոն Հերդի հետ (1979), իսկ երրորդը՝ ռեժիսոր Ֆլիպ դե Բրոքի հետ (1983-1984)։ Առաջին ամուսնությունից ունեցել է դուստր՝ Մեգի Մաքգուեյնը (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 28-ին)։ Մեգին հետագյում ամուսնացել է գրող Ուոլտեր Քիրնի հետ։

Մինչև 2005 թվականը Քիդերը եղել է Կանադայի քաղաքացի, բայց հետո, դեմ լինելով Իրաքում ԱՄՆ-ի միջամտությունը, ընդունել է ԱՄՆ-ի քաղաքացիությունը՝ պատճառաբանելով, որ ուզում է մասնակցել քվեարկություններին և չվախենալ բողոքների համար արտաքսվելուց։

Քիդերը տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին մահացել է 2018 թվականի մայիսի 13-ին Մոնտանայի Լիվինգստոն քաղաքում գտնվող իր տանը, 69 տարեկան հասակում և հայտնաբերվել է ընկերներից մեկի կողմից։ Մահվան պատճառը սկզբնապես չի հրապարակվել։ Քիդերի գործակալը հայտարարել է, որ նա մահացել է երազում։ Միայն օգոստոսի 8-ին հայտարարվել է, որ Քիդերն ինքնասպան է եղել դեղորայքի և ալկոհոլի մեծ չափաբաժին ընդունելով, ինչը պաշտոնապես հաստատվել է Պարկ շրջանի կորոների կողմից[9]։

Քիդերի մահից հետո «DC Comics» հրատարակչությունը, որին պատկանում են «Սուպերմենի» իրավունքները, Twitter-ի իր էջում գրառում է հրապարակվել․ «Շնորհակալություն այն բանի համար, որ եղել է Լոիս Լեյնը, ում ազդեցությամբ մեծացել են մեզանից շատերը։ Հանգչիր խաղաղությամբ, Մարգո Քիդեր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Margot Kidder, Lois Lane of 'Superman' Films, Dead at 69 / J. WennerNYC: Jann Wenner, 2018. — ISSN 0035-791X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.franzen-davis.com/notices/Margaret-MargotKidder
  5. 5,0 5,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  6. 6,0 6,1 «Awards for Margot Kidder»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-13 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 «Margot Kidder- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-13 
  8. 8,0 8,1 Reed J. D. (1996-09-23)։ «Starting Over»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-13 
  9. Superman Star Margot Kidder's Cause of Death Revealed