Մարգուս Մեցտակ
| Մարգուս Մեցտակ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 16, 1961[1][2] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Maardu Gymnasium?[1] և Տալլինի տեխնոլոգիական համալսարան[1] |
| Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Մարգուս Մեցտակ (հունիսի 16, 1961[1][2], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հանգստի անցած էստոնացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հիմնականում խաղում էր կենտրոնական դիրքում[3]։
Ակումբի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգուս Մեցտակն իր կարիերան սկսել է 18 տարեկանում Տալլինի համալսարանում, որի թիմի կազմում խաղացել է Էստոնական ԽՍՀ-ի առաջնությունում մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Առաջ գնալով սկսել է խաղալ «Կալև Տալլին» թիմում։ 1982 թվականին՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերայի երկրորդ տարում հավաքականը հասել է Խորհրդային բասկետբոլի գավաթի խաղարկության կիսազրափակիչ և շահել բրոնզե մեդալ։
ԽՍՀՄ չեմպիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ առաջընթացը եղել է 1991 թվականին, երբ «Կալև Տալլինը» հաղթել է Խորհրդային Միության բասկետբոլի լիգայում և դարձել փլուզված կայսրության վերջին պաշտոնական չեմպիոնը (հաջորդ տարի եղել է լիգա, որը գործում էր նույն ասոցիացիայի հետ, բայց գործում էր միայն Անկախ Պետությունների Համագործակցության ակումբների հետ)։ «Կալևը »հերթական մրցաշրջանում հաղթել է 18-4 հաշվով։ Քառորդ եզրափակչում նրանք 2-0 հաշվով հաղթել են «ASK Kyiv» թիմին (90:75, 100։ 91) և կիսաեզրափակչում խաղադաշտ են դուրս եկել ընդդեմ լատվիական «BK VEF Rīga»-ի։ Լատվիայի հավաքականը հաղթել է առաջին խաղում 94-87 հաշվով, սակայն «Կալևին» հաջողվել է երկու խաղ անընդմեջ հաղթել (107։ 90, 113։ 96) և ընդհանուր 2-1։ Եզրափակչում էստոնացիները երկու խաղերն էլ հաղթել են «BC Spartak Saint Petersburg»-ի դեմ խաղում և «Կալև Տալինի» համար հաղթանակ գրանցել առաջին և վերջին սովետական առաջնությանը[4]։
Արտասահմանյան ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Մեցտակը խաղացել է Ֆինլանդիայի լիգայի «NMKY Lahti» թիմի կազմում, որից հետո, 1991 թվականի հունվարին վերադարձել Էստոնիա։ Մեծ հաղթանակից հետո նա մեկ մրցաշրջանով վերադարձել է Ֆինլանդիա՝ նախքան Լյուքսեմբուրգի «Amicale Basket» ակումբում տեղափոխություն կատարելը։ Գերմանիայում անվկացվ 1993 թվականի Եվրոպայի առաջնությանը Էստոնիայի Բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր խաղացողներից մեկը լինելով՝ Մարգուս Մեցտակը առաջարկներ է ստացել «TSV Speyer» և «Paderborn Baskets» թիմերի կազմում խաղալ Բասկետբոլի Բունդեսլիգայում։ 2001-2002 մրցաշրջանում՝ 40 տարեկանում, նա իր վերջին պայմանագիրը կնքել է լեհական «Czarni Słupsk»-ի հետ[5]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհական թիմից հեռանալուց հետո այն ժամանակ 41-ամյա կենտրոնական խաղացողը տեղափոխվել է էստոնական «TTÜ/A. Le Coq» ակումբ, իսկ իր կարիերայի վերջին մի քանի տարիները խաղացել է իր հայրենի ակումբի՝ «BC Pirita»-ի հետ[6]։ Նա աշխատել է որպես «TTÜ / Kalev»-ի մարզիչ և վերահիմնադրել «Տալլինա Կալև» թիմը։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեցտակը ազգային կարիերան սկսել է 1981 թվականին, երբ նա ներկայացրել է Էստոնական խորհրդային սոցալիստական հանրապետության ազգային հավաքականը։ 1991 թվականին, երբ Էստոնիան անկախացավ Խորհրդային սոցալիստական հանրապետությունների միությունից, նա Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի ամենալավ կենտրոնական խաղացողներից էր։
1993 թվականի Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգուս Մեցտակը ինչպես 1993 թվականի EuroBasket-ի, այնպես էլ 2001 թվականի EuroBasket-ի մրցումներում հավաքականի կազմում էր։ 1993 թվականին Էստոնիայի հավաքականը զարմացրել է ամբողջ Եվրոպային՝ հաղթելով D խմբի Եվրոպական չեմպիոն Գերմանիայի տղամարդկանց ազգային հավաքականին ու ուժեղ Սլովենիայի տղամարդկանց ազգային հավաքականին։ Նոկաուտի փուլում նրանք պարտվել են Ռուսաստանին, հաղթել Բոսնիա և Հերցեգովինային և 5-րդ տեղի համար պայքարում պարտվել Իսպանիային։ Սա նշանակում էր, որ Էստոնիան չի որակավորվելու 1994 թվականի ՖԻԲԱ աշխարհի առաջնության համար։
2001 թվականի Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին 40-ամյա Մեցտակը վաստակել է 8.3 միավոր և երբ Էստոնիան հայտնվել է վերջին տեղում, նա յուրաքանչյուր խաղում ստացել է 6 պատասխան հարված[7]։ Մարգուս Մեցտակը մինչ օրս ամենատարիքով բասկետբոլիստներից է, որոնք երբևէ խաղացել են Եվրոպայի առաջնություններում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ 2,0 2,1 FIBA database
- ↑ Margus Metstak at basket.ee
- ↑ Paju, Tarmo. "Salumets:'Hea töö oli!'". Õhtuleht. (2001-05-05). Retrieved on 2012-04-11 (et)
- ↑ Margus Metstak Արխիվացված 2012-09-11 archive.today at ESBL
- ↑ Paju, Tarmo. "Hämmastav Metstak ei leia endas midagi hämmastavat". Õhtuleht. (2007-02-05). Retrieved on 2012-04-11 (et)
- ↑ Margus Metstak at FIBAeurope.com
- ↑ Kalvet, Madis. "Metstaki ajalooline saavutus EMil on Euroopas unustatud". Postimees. (2009-09-18). Retrieved on 2012-04 (et)
Արտաքին հղումնր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile at basket.ee
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lään, Vello; Ibrus, Märt (2006). Eesti korvpall portreed. Eesti Korvpalliliit. էջեր 289–297. ISBN 9949-406-68-4.
- Հունիսի 16 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիա արտագաղթած էստոնացի բասկետբոլիստներ
- Էստոնացի բասկետբոլիստներ
- Լեհաստան արտագաղթած էստոնացի բասկետբոլիստներ
- Լյուքսեմբուրգ արտագաղթած էստոնացի բասկետբոլիստներ
- Յիելեհտմե շրջանի մարդիկ
- Ֆինլանդիա արտագաղթած էստոնացի բասկետբոլիստներ