Մարգուշ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգուշ Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1950(1950-11-16)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԽոժոռնի, Մառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դեղագործ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Մարգուշ Վարդանյան (նոյեմբերի 16, 1950(1950-11-16)[1], Խոժոռնի, Մառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դեղագործ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգուշ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 16-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում։ Ավարտել է Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտը՝ դեղագործի որակավորմամբ։

1974 թվականից մինչև 1977 թվականը աշխատել է դեղատների գլխավոր վարչությունում որպես ինֆորմատոր-տեսուչ, ապրանքագետ։ 1977 թվականից մինչև 1985 թվականը դասավանդել է Երևանի Բժշկական Ինստիտուտում, 1985-1993 թվականներին եղել է դեղատան վարիչ, իսկ 1993 թվականից՝ «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր։ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=512&lang=eng
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]