Մարգերիտա Հակ
Մարգերիտա Հակ իտալերեն՝ Margherita Hack | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1922[1][2][3] Ֆլորենցիա |
Մահացել է | հունիսի 29, 2013[1][2][3] (91 տարեկան) Տրիեստ, Իտալիա |
Գերեզման | Տրիեստ |
Բնակության վայր(եր) | Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս, աստղագետ, ոչ գեղարվեստական գրող, secularist, հետազոտող, համալսարանի դասախոս և գիտության մասսայականացնող |
Հաստատություն(ներ) | Տրիեստի աստղադիտարան և Տրիեստի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա, աստղագիտություն[4] և աստղագիտական աստղադիտարան[4] |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ֆլորենցիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[5][4] |
Պարգևներ | |
![]() |
Մարգերիտա Հակ (իտալերեն՝ Margherita Hack, հունիսի 12, 1922[1][2][3], Ֆլորենցիա - հունիսի 29, 2013[1][2][3], Տրիեստ, Իտալիա), իտալացի աստղաֆիզիկոս, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ֆլորենցիայում, 1945 թվականին ավարտել է Ֆլորենցիայի համալսարանը։ 1947-1954 թվականներին աշխատել է Արչետրի աստղադիտարանում, 1954-1964 թվականներին` Մերատեի աստղադիտարանում։ 1964-1997 թվականներին Տրիեստի համալսարանում աստղագիտության պրոֆեսոր էր, 1964-1987 թվականներին` միաժամանակ տնօրեն էր Տրիեստի աստղադիտարանում։
Դեի Լինչեի ազգային ակադեմիայի անդամ է (1978):
Հիմնական աշխատություններն աստղային սպեկտրասկոպիայի բնագավառում են։ Հետազոտություններ է անցկացրել մթնոլորտում տարբեր տեսակի աստղերի ֆիզիկական պայմանների և քիմիական բաղադրությունների ուսումնասիրման նպատակով։ Ուսումնասիրել է կրկնակի աստղերը, ինչպիսիք են` Էպսիլոնը Կառավար համաստեղությունում, Քնար և Աղեղնավոր համաստեղության աստղերը, առաջարկել է այս աստղերի նոր մոդելներ, որոնք հիմնված են ոչ միայն վիզուալ լուսապատկերային հետազոտությունների, այլև սպեկտրի ուլտրամանուշակագույն համակարգի վրա։ Մշակել է սպեկտրալ դասակարգումը, հաշվարկել է մթնոլորտում աստղերի մեծ քանակությամբ մոդելների ուրվագծերը։ Օտտո Ստրուվեի հետ նախապատրաստել և նրա մահից հետո հրատարակել է «Աստղային սպեկտրասկոպիա» չորս հատորանոց հավաքածուն, ակնարկ հիմնականան հետազոտական տվյալների։
1976-1979 թվականներին եղել է Միջազգային աստղագիտական միության «Աստղային սպեկտրներ» թիվ 29 կոմիսիայի նախագահը։
Լինչեոյի մրցանակի դափնեկիր է` աստղագիտությունից և գեոֆիզիկայից(1980)։
Նրա պատվին է անվանվել թիվ 8558 աստերոիդը։
2002 թվականից հանդիսանում է իտալական Աթեիստներ և ագնոստիկների միության[8] պատվավոր նախագահ, բուսակեր է։
2005 և 2006 թվականներին Լոմբարդիայում անցկացված մարզային և ազգային պառլամենտների ընտրություններում Իտալացի կոմունիստների կուսակցության ցուցակով դարձել է պատգամավոր, սակայն երկու անգամ էլ հրաժարվել է` իրեն նվիրելով աստղագիտությանը։
2009 թվականին Եվրապառլամենտի ընտրություններում առաջադրվել է հակակապիտալիստական ցուցակով, 2010 թվականին մարզային ընտրություններում` Ձախերի ֆեդերացիայի կողմից, 2013 թվականի համապետական ընտրություններում` «Democrazia Atea» կուսակցության կողմից։
Հանդես է եկել Վլադիմիր Պոզների «Նրանց Իտալիան» փաստավավերագրական ֆիլմում (2011):
Մահացել է Տրիեստում։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Esplorazioni radioastronomiche — Trattato teorico e pratico. Torino, Boringhieri, 1964.
- L’universo violento della radioastronomia, Mondadori, 1983;
- L’universo alle soglie del 2000. Dalle particelle alle galassie, Rizzoli, Milano, 1992;
- Dalle particelle alle Galassie, Rizzoli, 1992;
- Cataclysmic Variables and Related Objects, con C. la Dous, Pier Luigi Selvelli, H. Duerbeck, M. Friedjung, A. Bianchini, R. Viotti), *Alla scoperta del sistema solare con A. Braccesi e G. Caprara, Mondadori, Milano, 1993;
- Sette variazioni sul cielo, Raffaele Cortina, 1999;
- L’Universo alle soglie del terzo millennio, Rizzoli, 1997;
- L’amica delle stelle. Storia di una vita, Rizzoli, 2000;
- Etica, biodiversità, biotecnologie, emergenze ambientali con Gino Ditadi Trisonomia, 2002;
- Storia dell’astronomia. Dalle origini al duemila e oltre, Edizioni dell’Altana, 2002;
- Origine e fine dell’universo con Pippo Battaglia, Walter Ferreri, Utet libreria, 2004;
- Vi racconto l’astronomia, Laterza, 2004;
- Una vita fra le stelle, Di Renzo Editore, Roma, 1995, 2005;
- Idee per diventare astrofisico — osservare le stelle per spiegare l’universo (i misteri della scienza a cura di Lisa Vozza), Zanichelli, 2005;
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Scienza a due voci — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ UAAR official site
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://erewhon.ticonuno.it/2002/scienza/hack/bio.htm/ Archived 2010-02-10 at the Wayback Machine.
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 2013 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի աստղագետներ
- Կին աստղագետներ
- Իտալացի կին գիտնականներ
- Բուսակերներ
- Կին աստղաֆիզիկոսներ