Մարգար Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգար Դավթյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1910(1910-11-21)
Մահացել էնոյեմբերի 4, 1964(1964-11-04) (53 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Մարգար Դավթյան (1910, նոյեմբերի 21 - 1964, նոյեմբերի 4), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շոռոթ գյուղում (Նախիջևանի ԻՄ1924 թվականին տեղափոխվել է Բաքու, ուր և ստացել է միջնակարգ կրթությունը (1930)։ Այնուհետև սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա Բաքվի համալսարանում։ Եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչը, 1957-1964 թվականներին՝ «Գրական Ադրբեջան» հանդեսի արձակի բաժնի վարիչը։ Միաժամանակ 1939-1964 թվականներին Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահն էր։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ II-IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ուռենու տակ» (Բաքու, 1950), «Վազը» (Բաքու, 1958), «Արշալույստ քաղաքի վրա» (Բաքու, 1964), ադրբեջաներեն՝ «Արևածագից առաջ» (Բաքու, 1962) գրքերը։

Մահացել է Բաքվում[1]:

Մարգար Դավթյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձորը, Բաքու, Ազերնեշր, 1933, 78 էջ։
  • Առաջին կինը, Երևան, Պետհրատ, 1933, 79 էջ։
  • Վերջին ճիչը, Բաքու, Ազերնեշր, 1935, 104 էջ։
  • Երջանկություն (պատմվածքներ), Բաքու, ԱդրԼԿԵՄ Կենտկոմի մանկա-պատանեկան գրականության հրատարակչություն, 1939, 184 էջ։
  • Ուղիղ ճակատին (պատմվածքներ), Բաքու, ԱդրԼԿԵՄ Կենտկոմի մանկա-պատանեկան գրականության հրատարակչություն, 1942, 60 էջ։
  • Ծիրանի ծառ (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1944, 150 էջ։
  • Վերադարձ, Բաքու, Ազերնեշր, 1946, 140 էջ։
  • Մեր գյուղում (պատմվածքներ, վիպակներ), Բաքու, Ազերնեշր, 1948, 276 էջ։
  • Ուռենու տակ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1949, 136 էջ։
  • Մեր քաղաքում (վեպ), Ազերնեշր, 1950, 298 էջ։
  • Լուսավոր ուղի (վիպակ), Բաքու, Ազերնեշր, 1952, 151 էջ։
  • Երբ ծագում է արևը (վիպակներ), Բաքու, Ազերնեշր, 1954, 444 էջ։
  • Վազը (վեպ), Բաքու, Ազերնեշր, 1955, 231 էջ։
  • Պատմվածքներ, Բաքու, Ազերնեշր, 1957, 372 էջ։
  • Առաջին շիվը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 307 էջ։
  • Հափշտակված սերը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1960, 224 էջ։
  • Հավերժական կտակ (պատմավեպ՝ նվիրված նկարիչ-բանաստեղծ Նաղաշ Հովնաթանին), Երևան, «Հայաստան», 1965, 416 էջ։
  • Կյանքն իր հունով (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1966, 348 էջ։

Մ. Դավթյանի կատարած թարգմանությունները (ադրբեջաներենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջալալ Միր, Մի երիտասարդի մանիֆեստը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1952, 167 էջ։
  • Միրզա Իբրահիմով, Կգա օրը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 590 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 141