Մարգարիտ Թախտաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թախտաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Թախտաջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1944(1944-09-15)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Հայաստան
Մահացել էապրիլի 9, 2018(2018-04-09) (73 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

Մարգարիտ Արմենի Թախտաջյան (սեպտեմբերի 15, 1944(1944-09-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2018(2018-04-09), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ, երաժշտական հաղորդաշարերի հիմնադիր-հեղինակ, հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Թախտաջյանը ծնվել է 1944 թվականին, Երևանում, հայ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի և բուսաբան Սեդա Ավդալբեգյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը։ 1972 թվականից աշխատանքի է անցել ՀՀ հեռուստառադիոպետկոմի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրություն որպես խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր։ 1974 թվականից իբրև մեկնաբան հանդես է եկել եթերում, որպես «Երաժշտական փոստարկղ», «Երաժշտական կրպակ», «Երաժշտական օրացույց» հաղորդաշարերի հիմնադիր-հեղինակ ու հաղորդավար։ 1978 թվականին հիմնադրել և մեկ տասնամյակից ավել վարել է «Երաժշտական կյանք» հաղորդաշարը։ 1976 և 1978 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի հեռուստառադիո աշխատակիցների համամիութենական ինստիտուտում, նախ որպես խմբագիր, ապա՝ որպես մեկնաբան։ 1979 թվականին ընդունվել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հեռուստաարվեստ և ժուրնալիստիկա» մասնագիտությամբ։ 1981 թվականին ավարտել է ասպիրանտուրան՝ որպես ավարտական թեզ ներկայացնելով «Երաժշտական հեռուստաֆիլմ․ հայկական հեռուստաֆիլմի օրինակով» աշխատությունը և Երևան հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանված «Ոգեշնչում» ֆիլմ-դիմանկարը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։

1990-1992 թվականներին Թախտաջյանը գլխավորել է ՀՀ հեռուստատեսության նորաստեղծ «Սփյուռք» ստեղծագործական միավորումը։ Եթեր են թողարկվել «Սփյուռք տեսաալիք «Տեսադաշտ» և այլ հաղորդաշարեր։ 1992-1995 թվականներին հանդիսացել է ՀՀ հեռուստատեսության լիազոր-ներկայացուցիչն ու սեփական թղթակիցը ԱՄՆ-ում՝ նախ Նյու Յորքում, այնուհետև՝ Լոս Անջելեսում։ Լոս Անջելեսում հիմնել է «Երևանցիների միություն» և «Մանկիկ» բարեգործական կազմակերպությունները, որոնց միջոցով նյութական օգնություն է ցուցաբերվել հայաստանաբնակ անապահով ընտանիքներին (1995-2001)։ Միաժամանակ, Թախտաջյանի հեղինակությամբ ստեղծվել են այնպիսի հեռուստաֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ թատրոնը Երևանում», «Մարթեն Յորգանցը Հայաստանում», «Միշել Լեգրանը Երևանում»[1][2] և այլ հեռուստաֆիլմեր։ Բազմաթիվ հարցազրույցներ է վարել սփյուռքի նշանավոր արվեստագետների հետ՝ Ժորժ Կառվարենց, Շարլ Ազնավուր, Պերճ Ժամկոչյան, Անի Քավաֆյան, Շահան Արծրունի և ուրիշներ։ Թախտաջյանի ջանքերով է ստեղծվել Սփյուռք-Հայրենիք առաջին հեռուստակամուրջը՝ Լոս Անջելեսում նկարահանված «Հանդիպումներ Լոս Անջելեսում» հեռուստաֆիլմը։ Թախտաջյանը հանդես է եկել հանրապետական մամուլում, հեռուստատեսության ամենատարբեր հարցերին և խնդիրներին նվիրված հոդվածներով[3][4]։

Հոդվածներ մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Թախտաջյանի հեղինակած հեռուստահաղորդումներին և հեռուստաֆիլմերին, ինչպես նաև հեռուստատեսային արվեստի և ժուռնալիստիկայի ամենատարբեր հարցերին նվիրված հոդվածների մատենագիտությունը՝

  • «Հեռուստատեսությունը և մարդը», «Գարուն» 12.12.1978:
  • «Եթերում հնչող խոսքը», «Գրական թերթ» 19.09.1980:
  • «Հեռուստատեսային ստեղծագործողը ուշադրության կարիք ունի», «Գրական թերթ» 03.09.1976:
  • «Մարդն է մեծացնում փոքր էկրանը», «Սովետական արվեստ» 03.10.1984:
  • «Հեռուստատեսային ժուռնալիստ․ Ո՞վ է նա», «Ավանգարդ» 03.08.1986:
  • «Գորանի/«Երևան» ստուդիայի նկարահանած հեռուստաֆիլմի գրախոսական/«Ֆիլմ» Շաբաթաթերթ։
  • «Մեղադրական եզրակացություն»/Հեռուստաներկայացման գրախոսական/ «Երեկոյան Երևան» 12.11.1979:
  • «Անտունի» /Հեռուստաֆիլմի գրախոսական/«Ֆիլմ» շաբաթաթերթ 10.05.1983:
  • «Հնչող երաժշտությանը՝ պատկերային հնչեղություն», «Սովետական արվեստ» 10. 09. 1980:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Թախթաջյան, Մի կտոր հող, որի անունը հայրենիք է։ Երևան, «ԵԳԵԱ», 2003։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]