Jump to content

Մարգարիտ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Ալեքսանյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1838(1838-12-12)
ԾննդավայրՇուշի, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 27, 1902(1902-03-27) (63 տարեկան)
Մասնագիտությունգրող և գեղագիր
Ազգությունհայ

Մարգարիտ Ալեքսանյան (դեկտեմբերի 12, 1838(1838-12-12), Շուշի, Ռուսական կայսրություն - մարտի 27, 1902(1902-03-27)), հայ գեղագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել Աքեր Եղիզաբեթի դպրոցում։ Փոքր հասակից սիրել է ասեղնագործությունը։ Հետագայում ամբողջովին նվիրվել է գեղագրության։ Պատրաստել է գեղագրության մի տետրակ, ցանկացել տպագրել Վենետիկում, սակայն նյութական դժվարությունների պատճառով չի կարողացել գլուխ բերել, չնայած Մխիթարյաններն այն համարել են «գործ զարմանահրաշ»։ 1880-ականների սկզբներից ձեռնարկել է երկար տարիներ իր միտքը զբաղեցնող գործը. մի քանի տարվա քրտնաջան աշխատանքով, սքանչելի ձեռագրով արտագրել է մի ավետարան, ավարտել 1886 թվականին, նվիրել Էջմիածնին։ Ծանր ու հոգեմաշ աշխատանքի ընթացքում վնասել է աչքերը։ Բժիշկներն արգելել են գրել, սակայն շարունակել է իր սիրած գործը, արտագրել մի երկրորդ օրինակ։ 1868 թվականին Շուշիում լույս է տեսել նրա «Հայկական գեղագրություն» աշխատությունը[1]։

1898 թ.-ին մեկնել է Տփղիս՝ աչքերը բուժելու։ Մահացել է 1902 թ. մարտ 27-ին՝ Շուշի վերադառնալիս: Կաթողիկոսը մեծաշուք հուղարկավորություն է կազմակերպել։[2]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչների). Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 48.
  2. Զ, Սարեան (1988 թ. մայիսի 10). «Գեղագրուհի Մարգարիտ Ալեքսանեան կամ կանացի անյողդողդ կամքը» (PDF). «Յառաջ» օրաթերթ: էջ 3.