Մարգարիտա դե Պրադես (Արագոնի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա դե Պրադես
իսպ.՝ Margarita de Prades
Arms of Margarida of Prades, Queen Consort of Aragon.svg
Մարգարիտա դե Պրադեսի զինանշան
Դրոշ
Արագոնի թագուհի
1409 թվականի սեպտեմբերի 17 - 1410 թվականի մայիսի 17
Նախորդող Մարիա դե Լունա
Հաջորդող Էլեոնորա Ուլակա Կաստիլիացի
Դրոշ
Սիցիլիայի թագուհի
1409 թվականի սեպտեմբերի 17 - 1410 թվականի մայիսի 17
Նախորդող Մարիա դե Լունա
Հաջորդող Էլեոնորա Ուլակա Կաստիլիացի
Դրոշ
Սարդինիայի և Կորսիկայի թագուհի
1409 թվականի սեպտեմբերի 17 - 1410 թվականի մայիսի 17
Նախորդող Մարիա դե Լունա
Հաջորդող Էլեոնորա Ուլակա Կաստիլիացի
Դրոշ
Մալյորկայի թագուհի
1409 թվականի սեպտեմբերի 17 - 1410 թվականի մայիսի 17
Նախորդող Մարիա դե Լունա
Հաջորդող Էլեոնորա Ուլակա Կաստիլիացի
Դրոշ
Բարսելոնայի դքսուհի
1409 թվականի սեպտեմբերի 17 - 1410 թվականի մայիսի 17
Նախորդող Մարիա դե Լունա
Հաջորդող Էլեոնորա Ուլակա Կաստիլիացի
 
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր 1395[1]
Ծննդավայր Ֆալսետ, Priorat
Վախճանի օր հուլիսի 15, 1429(1429-07-15) կամ հուլիսի 23, 1429(1429-07-23)[2]
Վախճանի վայր Ռիուդոմս, Baix Camp, Camp de Tarragona, Կատալոնիա, Իսպանիա
Գերեզման Պոբլետի վանք
Թաղված Պոբլետի վանք
Դինաստիա Բարսելոնյան հարստություն
Հայր Pere de Prades?
Մայր Q62079954?
Ամուսին Martin of Aragon? և Joan de Vilaragut i Àlvarez de Haro?
Զավակներ Joan Jeroni de Vilaragut?

Մարգարիտա դե Պրադես (իսպ.՝ Margarita de Prades, 1395[1], Ֆալսետ, Priorat - հուլիսի 15, 1429(1429-07-15) կամ հուլիսի 23, 1429(1429-07-23)[2], Ռիուդոմս, Baix Camp, Camp de Tarragona, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի ազնվական, որը սերում է Բարսելոնական տան ճյուղ համարվող Պրադեսի տնից: Հանդեսացել է Էնտենեսի բարոն Պեդրո դե Պրադեսի դուստրը, Արագոնի թագավոր Մարտին I-ի երկրորդ կինը: Ամուսնանալուց հետո կրել է Արագոնի, Վալենսիայի, Մալյորկայի, Սիցիլիայի, Սարդինիա ու Կորսիկայի թագուհու, Բարսելոնայի, Ռուսիլիոնի, Սերդանի և Ամպուրյասի դքսուհու, Աթենքի և Նեոպատրիկիայի տիտղոսային դքսուհու կոչումներ:

Մարգարիտա դե Պրադեսը եղել է իր ժամանակի ամենագեղեցիկ և կրթված կանանցից մեկը: Նա եղել է կատալոնյան և կաստիլյան վիպասանների մուսան, ում իր պալատում ցուցաբերել է հատուկ հովանավորություն: Թագավորի հետ ամուսնության ընթացքում նա չի հասցրել ծնել գահաժառանգ. այրի է դարձել ամուսնությունից մի քանի ամիս անց: Նա կորցրել է իր տիտղոսները այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա երկրորդ ամուսնության մասին: Նա գաղտնի կերպով ամուսնական կապ էր հաստատել կատալոնացի ազնվականներից մեկի հետ: Երկրորդ անգամ դառնալով այրի՝ ընդունել է վանական երդում ցիստերական կույսերի մենաստանում և ավելի ուշ ընտրվել Բոնրեպոս վանական համալիրի տեսուչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և պատանեկության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա դե Պրադեսը ծնվել է մոտավորապես 1387/1388 թվականներին Ֆալսետ ընտանեկան ամրոցում [3]: Նա եղել է Էնտենսի բարոն Պեդրո IV-ի և նրա կին Խուանա դե Կաբրերայի չորրորդ կրտսեր դուստրը: Պրադես կոմսերի ու Էնտենսի բարոնների դինաստիաները հանդիսանում են թագավորական տան կրտսեր ճյուղերը: Մարգարիտա դե Պրադեսի հորական կողմից նախապապհը եղել է թագավոր Խայմե II-ը: Հայրական կողմից նա նաև հանդիսանում է Պրադեսի կոմս և Էնտենսի բարոն Խուան I-ի և Սանչե Խիմենես դե Արենոսի թոռնուհին: Մայրական կողմից եղելէ Կաբրերայի ու Բասի վիկոնտ, Օսոնի կոմս Բերնարդ III-ի և Մարգարիտա դե Ֆուայի թոռնուհին[4]:

Մարգարիտան իր անունը ստացել է ի պատիվ իր կնքամայր Մարգարիտա Մոնֆերատցու, ով եղել է ուրխելյան կոմս Պեդրո II-ի կինը: 1395 թվականին հոր մահից հետո ընտանիքի նյութական դրությունը վատթարացավ, և մայրը դստեր՝ յոթամյա Մարգարիտայի և նրա տեսներկու տարեկան քրոջը իրեն ազգական հանդիսացող թագուհու պալատում աշխատանքի է տեղավորել որպես սպասուհի[5]: Այստեղ Մարգարիտան ստացել է հումանիտար լավ կրթություն, որը ներառում էր բանաստեղծական արվեստ, երաժշտություն, արվեստ և պատմություն, ինչպես նաև սովորել է պալատական վարքի կանոնները: Նա եղել է 1399 թվականի ապրիլի 23-ին Սարագոսայում տեղի ունեցած թագուհի Մարիա դե Լունայի թագադրման արարողության գլխավոր սպասուհին, ինչպես նաև ուղեկցել է թագուհուն իր բոլոր ուղևորությունների ժամանակ: Այդ ճանապարհորդություններից մեկի ընթացքում՝ 1406 թվականի նոյեմբերի 6-ին Վալենսիայում Մարիա դե Լունան հիվանդանում է և հաջորդ ամսում մահանում: Մարգարիտա դե Պրադես թագուհու ուղեկցում է թագուհու աճյունը մինչև Վալենսիայի Սուրբ Վիկենտիա եկեղեցի, ինչից հետո վերադառնում տուն[6][7][8][9]:

Թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1409 թվականին արքայազն Մարտինի մահով, ով հասցրել էր Բարսելոնական տան իշխանությունը հաստատել Սարդինիայում, ամուրի թագավոր Մարտին I-ը զրկվեց ժառանգից: Պալատականների խորհրդով նա որոշեց կրկին ամուսնանալ, որպեսզի շարունակի իր դինաստիան: Թագավորին ներկայացվեցին երկու թեկնածու՝ Սեսլիյա դե Ուրխելը և Մարգարիտա դե Պրադես: Նրա ընտրեց մահացած թագուհու սպասուհուն: 1409 թվականի սեպտեմբերի 17-ին[4] հակապապ Բենեդիկտոս XIII-ը, չնայած ամուսնու և հարսնացուի մոտիկ հարազատներ լինելու հանգամանքին, նրանց պսակադրեց Բարսելոնայի Բելեսկուարդ տաճարի կապելայում: Պսակադրության արարողությանը ներկա էին սուրբ На церемонии бракосочетания присутствовали святой Վիկենտի Ֆերերը և նրա եղբայր, Կարտեզյան միաբանության վանքի վանահայր Բոնիֆացին[9][10][11][12]:

Ժամանակակիցների վկայությունների համաձայն Մարգարիտա դե Պրադեսը եղել է իր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Նրա արտաքին տեսքը ոգեշնչել է բանաստեղծներին: Նրան բանաստեղծություններ են նվիրել կատալոնացիներ Արնո դը’Էրիլը, Արնո Մարշը, Լուի Իկարը, Ժորդի դե Սան Ժորդին և կաստիլիացիներ Պեդրո դե Սանտա Ֆեն, Ինիգո Լոպես դե Մենդոսը, մակգրաֆ դե Սանտիլյանան: Մեկ այլ օտարերկրացի գրող, տիրոլացի Օսվալդ ֆոն Վոլկենշտեինը, արագոնյան թագավորությունում ճանապարհորդության ժամանակ տեսնելով նրան, իր ինքնակենսագրությունում Մարգարիտա դե Պրադեսին անվանեց «փառահեղ և գեղեցիկ»[9]:

Մարգարիտա դե Պրադեսը եղել է բուռն գրքասեր: Արդեն ամուսնու մահից հետո սեփական ընթերցանության համար նրա գրադարանից վերցրել է ավելի քան 300 անուն գիրք, որոնք վերաբերում էին գրականությանը, երկրաչափությանը, բժշկությանը և փիլիսոփայությանը: Այրիանալուց հետո Մարգարիտան բախվել է նյութական դժվարությունների, սակայն արգելել է Բելեսկուարդի պալատի գրադարանի գրքերի վաճառքը[9]:

Պալատում երիտասարդ թագուհուց սպասում էին գահաժառանգի պարգևում, ինչին խոչընդոտում էր թագավորի թույլ առողջությունը: Պատմիչ Խերոնիմո Սուրիտան իր «Արագոնյան թագավորության տարեգրության» մեջ պնդել է, որ այդ ամուսնությունը մեծահասակ ու հիվանդ Մարտին I-ի մահը միայն արագացրել է[13]: Թագուհին ընդունում էր հատուկ դեղեր, որպեսզի հղիանա, ինչպես նաև իրականացրեց ուխտագնացություն դեպի Մոնսերրատի աբբայության տարածք, որտեղ գտնվող էր Աստվածամոր հրաշագործ կերպարը: Սակայն ամուսնությունից յոթ ամիս անց՝ 1410 թվականի մայիսի 31-ին Մարգարիտա դե Պրադեսը այրիանում է[8][11]:

Այրիությունն ու վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգներ չթողած Մարտին I թագավորի մահը հանգեցրեց երկթագավորության ժամանակաշրջանի, որն ավարտվեց 1412 թվականին Կասպի համաձայնագրի ստորագրմամբ: Քանի որ Արագոնի թագավորությունում չկար այնպիսի օրենք, որը կկարգավորեր այրի թագուհու կարգավիճակը, Մարգարիտա դե Պրադեսը դիմեց կատալոնյան խորհրդարանին խնդրանքով, որպեսզի իր օգտագործմանը հատկացնեն մահացած ամուսնու ունեցվածքը մինչև նոր թագավորի գահ բարձրանալը: Նրա խնդրանքը բավարարվում է: Նա ապրում էր Բարսելոնայի փոքր դղյակում և Բելեսկուրդի պալատում: Նոր թագավոր Ֆերդինանդ I-ի հետ նա ձևավորեց ուներ լավ հարաբերություններ: Թագավորին ուղղված նամակներում նա արտահայտվում էր հետևյալ կերպ՝ «սիրելի եղբորորդի»[14]: Թագավորը Մարգարիտա դե Պրադեսի համար նշանակեց թոշակ երկու հազար ֆլորինի չափով և այրի թագուհու տիտղոս այն պայմանով, որ նորից չամուսնանա[8][9]:

1414 թվականի հուլիսին տեղի ունեցած իր ավագ քույր Խուանի ամուսնության ժամանակ այրի թագուհին ծանոթանում է կատալոնյան ազնվական Խուան դե Վիլարագուտ և Ալվարես դե Արոյի հետ: Նրանց միջև ձևավորվում են հարաբերություններ, որը հանգեցնում է 1415 թվականի մայիսին Վալենսիայի թագավորական պալատում կազմակերպված գաղտնի ամուսնության: Նույն թվականին նա հրաժարվում է Ֆուայի կոմս Ժան I-ին, որի հետ նարան փորձում էր կապել անձամբ թագավորը[15]: Մարգարիտա դե Պրադեսը Խուան դե Վիլարագուտին նշանակում է իր ունեցվածքի կառավարիչ: 1416 թվականի հունվարին Պերպինյանում, որտեղ նա ներկա էր գտնվում Արևմտյան մեծ բաժանումը հաղթահարելու վերաբերյալ բանակցություններին, ծնում է որդի, ում անվանում է Խուան Խերոնիմո դե Վիլարագուտ; 1419-1420 թվականներին այրի թագուհու գաղտնի ամուսնության մասին հայտնի է դառնում պալատում, ինչը հանգեցնում է նրա թոշակի չեղարկմանն ու թագավորական տան հետ հարաբերությունների խզմանը: Ամուսնու հետ միասին Մարգարիտա դե Պրադեսը ապաստան է գտնում Սանտա Մարիա դե Վիլդոնսելա աբբայությունում, որի տեսուչն էր նրա մորաքույրը՝ Կոստանցա դե Կաբրերան[16]: Այստեղ 1422 թվականի հունիսին նա այրիանում է երկրորդ անգամ[7][8][9][17]:

Մարգարիտա դե Պրադեսի տապանաքարը

Որպեսզի որդուն հետապնդումներից պաշտպանի, Մարգարիտա դե Պրադեսը նրան համոզում է ընդունել Սանտես Կրեուս աբբայության վանական կարգը և դառնալ ցիստերական: Սակայն մոր մահից հետո Խուանը հրաժարվում է վանական աստիճանակարգից: Մարգարիտա դե Պրադեսը վանական երդում է տվել Սանտա Մարիա դե Վալդոնսելա աբբայությունում: Վանական համալիրում բնակվելու ընթացքում նա կարողանում է լուծել բոլոր խնդիրները որոնք կապված էին պարտքերի ու ժառանգության հետ: 1428 թվականին նրան ընտրում են Բոնեպրոս վանքի տեսուչ: Մարգարիտան մահացել է Բոնեպրոսում կամ Ռուիդոմսեում ժանտախտի համաճարակի ժամանակ[18] 1429 թվականի հուլիսի 25-ին[7][17][19]: Մարգարիտայի մահվան կապակցությամբ գրող, Սանտիլյանի մարկիզ Ինիգո Լոպես դե Մենդոսը գրել է «Լաց Մարգարիտա թագուհու համար» (իսպ.՝ Planto de la Reyna Margarida) ստեղծագործությունը, որում նրան նկարագրել է որպես կատարյալ կնոջ օրինակ[20][21]:

Բարսելոնյան տան վերջին թագուհու թաղվում է Բոնրեպոս վանական համալիրում, որտեղից 1475 թվականի մայիսին նրա աճյունը տեղափոխվում է Սանտես Կրեսուս թագավորական վանք: Այն տեղադրում են թագավորական զինանշանով դագաղում և ամփոփում Պեդրո II Կաթոլիկի թագավորի դիմաց[22]: 1835 թվականին թագուհու գերեզմանը պղծվում է, սակայն կարճ ժամանակ անց այն վերականգնում են՝ աճյունը դնելով կուժի մեջ, որն էլ դրվում է տաճարի նավի ձախ պատի մեջ[23]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված տոհմածառով ցույց է տրված Մարգարիտա դե Պրադեսի ծագումնաբանությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Fort i Cogul Euf. La llegenda sobre Margarida de Prades. — Barcelona: Fundació Salvador Vives Casajuana, 1970. — P. 195. — 273 p. — (Premi Concepció Alemany Vall).
  4. 4,0 4,1 Cawley, Charles։ «Margarita de Prades»։ Condes de Prades 1341—[1441], Marqueses de Villena 1366—1434, Duques de Gandia 1399—1425 (անգլերեն)։ www.fmg.ac։ Վերցված է 10.4.2017 
  5. Silleras-Fernández, 2015, էջ 690
  6. Balaguer, 1866, էջ 403
  7. 7,0 7,1 7,2 «Margarita de Prades (1385?—1422)» (իսպաներեն)։ www.mecdgob.es։ Վերցված է 10.4.2017 
  8. 8,0 8,1 8,2 8,3 Galindo, Esteban։ «Margarita de Prades»։ Històries de Bellesguard (կատալաներեն)։ www.eljardidesantgervasi.cat։ Վերցված է 10.4.2017 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Muriedas, Maite Rodríguez։ «La Reina Margarita de Prades entre los pergaminos de la Biblioteca Histórica de la Universidad Complutense»։ Mujeres en la Biblioteca Histórica (իսպաներեն)։ www.biblioteca.ucm.es։ Վերցված է 10.4.2017 
  10. Vittoria V. Vita, e miracoli dell’apostolo valenziano San Vincenzo Ferreri. — Roma: Zenobi stampatore e intagliatore, 1705. — P. 59. — 203 p.
  11. 11,0 11,1 «Margarita de Prades» (իսպաներեն)։ www.enciclopedia-aragonesa.com։ Վերցված է 10.4.2017 
  12. Balaguer, 1866, էջ 402—403
  13. Silleras-Fernández, 2015, էջ 691
  14. Silleras-Fernández, 2015, էջ 692
  15. Silleras-Fernández, 2015, էջ 693
  16. Silleras-Fernández, 2015, էջ 694
  17. 17,0 17,1 Balaguer, 1866, էջ 404
  18. Sans Travé J. M., Safont J. Dietari o Llibre de Jornades (1411—1484). — Lleida: Lleida Pagès, 1992. — Vol. XXVIII. — P. 293. — 325 p. — (Collecció Textos i documents). — ISBN 978-8-47-935111-3
  19. Fort i Cogul, 1970, էջ 142, 161, 211
  20. Silleras-Fernández, 2015, էջ 695
  21. Pérez J., Ihrie M. The Feminist Encyclopedia of Spanish Literature: N—Z. — Westport, Connecticut: Greenwood Publishing Group, 2002. — Vol. II. — P. 548. — 736 p. — (The Feminist Encyclopedia of Spanish Literature). — ISBN 978-0-31-332445-1
  22. Salas Ricomá R. Guía histórica y artística del monasterio de Santas Creus. — Tarragona: Tipografico F. Aris e Hijo, 1894. — P. 57, 61. — 147 p.
  23. Barraquer y Roviralta C. Las casas de religiosos en Cataluña durante el primer tercio del siglo XIX. — Barcelona: F.J. Altés y Alabart, 1906. — Vol. I. — P. 288. — 623 p.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]