Jump to content

Մարգարիտա Ջեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Ջեպա
ալբ․՝ Margarita Xhepa
Ծնվել էապրիլի 2, 1932(1932-04-02)[1]
ԾննդավայրԼյուշնյա, Ալբանիա
Մահացել էապրիլի 3, 2025(2025-04-03)[2] (93 տարեկան)
Մահվան վայրՏիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Սկանդերբերգի շքանշան
և Honor of Nation Order

Մարգարիտա Ջեպա (առումիներեն՝ առում.՝ Margarita Gepa .[3]. ապրիլի 2, 1932(1932-04-02)[1], Լյուշնյա, Ալբանիա - ապրիլի 3, 2025(2025-04-03)[2], Տիրանա, Ալբանիա), ալբանացի դերասանուհի, հայտնի է որպես ալբանական կինոյի և թատրոնի մեծ տիկիններից մեկը։ Նա շարունակում է խաղալ ֆիլմերում. վերջին աշխատանքներից է Ֆիրդուսու կերպարի մարմնավորումը «Bolero në vilën e pleqve» ֆիլմում, որը նկարահանվել է Ֆաթոս Կոնգոլիի համանուն վեպի հիման վրա[4]։

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեպան ազգությամբ առումին է[5][6]։ Ծնվել է Ալբանիայի Լյուշնյա քաղաքում, Զոյի և Մարիա Պրիֆտիների ընտանիքում և ծնվելիս ստացել է Մարգարիտա Պրիֆտի անուն-ազգանունը։ Մայրը մահացել է, երբ Մարգարիտան ինը տարեկան էր։ Վաղ տարիքից նա սիրում էր ալբանական պոեզիան, և ուսուցիչը նրան քաջալերում էր, որ մասնակցի դերասանական դասընթացներին։ Գեզիմ Լիբոհովան, որ այն ժամանակ Լյուշնյայի մշակութային ինստիտուտի հայտնի դասախոսներից էր, այցեր էր կատարում տեղի դպրոցներ, որպեսզի թատերական ներկայացման մեջ երիտասարդ ռուս աղջկա դերին հարմար աշակերտուհի գտնի։ Երբ տեսավ Ջեպային, անմիջապես ընտրեց նրան։ Ներկայացումն այնքան հաջող ստացվեց, որ ցուցադրվեց նաև Ֆիերիում և Բերատում։

Տարրական դպրոցն ավարտելուց հետո Մարգարիտան ընդունվեց Տիրանայի հայտնի Liceu Artistik (Արվեստների դպրոց), դրամատիկական բաժին[7]։

Պրոֆեսիոնալ դերասանուհու իր կարիերան Մարգարիտան սկսել է Տիրանայում, Ազգային թատրոնում ( Albanian: ալբ․՝ Teatri Kombëtar), որտեղ հանդես է եկել Անտոն Չեկովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Նիկոլայ Գոգոլի և այլ նշանավոր թատերագիրների պիեսներում։ 1962 թվականին նա ներկայացրել է առաջին Festivali i Këngës-ը։

Արժանացել է Ալբանիայի ժողովրդական արտիստի կոչման։

Միջազգային հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային 19-րդ թատերական փառատոնում Ջեպան արժանացել է Եվրոպայի դերասան մրցանակին։ Այդպիսով՝ լավագույն դերակատարման համար գլխավոր մրցանակը բաժին է հասել բալկանյան թատրոնի ամենակարևոր դերասանուհիներից մեկին՝ «Տիկին մայրիկի» դերի համար «Ով բերեց Դորունտինային» պիեսում, որի ռեժիսորը Լաերտ Վասիլին է[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Unë Jam Lepuri dhe Breshka nga prapa – (1999)
  2. 4 Nënat e Lepurit dhe Uznova '95 – (1995)
  3. E dashur Armike – (1993)
  4. E Zeza e Nënës – (1993)
  5. E shtuna e 11 Korrikut Xhiro – (1992)
  6. Gjyshja dhe Motra – (1992)
  7. Nositi – (1990)
  8. Uznova '89 (1989)
  9. Këngët Të Zemrës – (1987)
  10. Vrasje Në Gjueti – (1987)
  11. Rrethi i Kujtesës – (1987)
  12. Fjalë pa Fund – (1987)
  13. Dhe Vjen Një Ditë dhe Gabimi – (1986)
  14. Gurët e shtëpisë sime – (1985)
  15. Militanti – (1984)
  16. Apasionata – (1983)
  17. Dora e ngrohtë – (1983)
  18. Shokët – (1982)
  19. Dita e parë e emrimit – (1981)
  20. Me hapin e shokëve – (1979) (TV)
  21. Dollia e dasmës sime – (1978)
  22. Gjeneral gramafoni – (1978)
  23. Koncert në vitin 1936 (1978)
  24. Dimri i fundit – (1976)
  25. Pylli i lirisë – (1976)
  26. Tokë e përgjakur – (1976)
  27. Vitet e para – (1965)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Albanian cinematography icon passes away, here's who Margarita Xhepa was — 2025.
  3. ↑ Ballamaci, Iancu (September–October 2012). «Figuri ilustri di etnia aromână/vlahă tu Arbinușiă / Figura të shquara të etnisë arumune/vllahe në Shqipëri». Frația (ալբաներեն and արոմաներեն). Vol. 9–10, no. 198–199. էջեր 10–11.
  4. ↑ ObserverKult (2022 թ․ հունվարի 6). «Filmi "Bolero në vilën e pleqve" rikthen në kinema Margarita Xhepën e Robert Ndrenikën, aktorja: Isha e sëmurë, por…!». ObserverKult (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
  5. ↑ «Minoriteti Vllah/Arumun» (ալբաներեն). State Committee on Minorities. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  6. ↑ Bizhyti, Jovan (2015 թ․ հոկտեմբերի 4). «Vllehtë në hapësirat myzeqare». Gazeta DITA (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին.
  7. ↑ «Diva Margarita Xhepa». 2018 թ․ հունիսի 24.
  8. ↑ «Kush triumfoi në "Festivalin Ndërkombëtar të Teatrit"?». 2021 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Ջեպա» հոդվածին։