Մարգարիտա Մովսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Մովսեսյան
Ծնվել էհունիսի 23, 1990(1990-06-23) (33 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2013)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Մարգարիտա Մովսեսյան (հունիսի 23, 1990(1990-06-23), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Մովսեսյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 23-ին Թբիլիսիում[1]։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Երբ Մարգարիտան 2 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ 6 տարի հաճախել է «Էքսպրոմտ» մանկական երաժշտական թատրոնին կից գործող թատերական ստուդիան։ 12 տարեկանում Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսորներից մեկը Մարգարիտային հրավիրում է նկարահանվելու իր «Ես պաշտում եմ քեզ» ֆիլմում[2]։

2009-2013 թվականներին սովորել է Բ․ Շչուկինի անվան թատերական ինստիտուտում՝ Նատալյա Պավլենկովայի դասարանում։ Աշխատում է «Ստանիսլավսկի» էլեկտրոթատրոնում[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2015 Խաղաղ Դոն դրվագ
2011 Ճայթյուն Վերկա
2008-2009 Կարմրահերը Ստասյա/Վերա Պոլոզիկովա
2008 Հումանոիդները Կորոլյովում Քսյուշա
2007 Սեփական թիմ
2005 Ես պաշտում եմ քեզ Լենա
2005 Ռուբլյովկա Live
2004-2013 Կուլագինը և գործընկերները դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Маргарита Мовсесян, Актриса: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. «Мовсесян Маргарита Ионовна - ФОРУМ». rita-movsesjan.ucoz.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  3. «Мовсесян Маргарита Ионовна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.