Մարգարիտա Մամուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա Մամուն
Margarita Mamun (cropped).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Маргарита Мамун
Մասնագիտացում`rhythmic gymnast
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 1, 1995(1995-11-01)[1] (24 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, Ռուսաստան
Մարզիչ(ներ)`Ամինա Զարիպովա
Իրինա Վիներ
Ն. Կուկուշկինա
Տ. Դուշկինա
Հասակ`170 սմ
Քաշ`50 կգ

Մարգարիտա Մամուն (ռուս.՝ Маргарита Мамун, նոյեմբերի 1, 1995(1995-11-01)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն (2016)[2], գեղարվեստական մարմնամարզության աշխարհի յոթակի չեմպիոն (2013, 2014, 2015), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2015), Կազանի Ունիվերսիադայի քառակի հաղթող (2013), 2015 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլերի ու գրան-պրիների բազմակի հաղթող:

Երեք անգամ դարձել է գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի բացարձակ չեմպիոն (2011, 2012, 2013), երկու անգամ արժանացել է ազգային առաջնությունների արծաթե մեդալների (2014, 2016):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Մամունը ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 1-ին Մոսկվայում: Նա ռուսի ու բենգալացու դուստր է: Նրա հայրը՝ Աբդուլա Ալ Մամունը, ով ծնունդով Բանգլադեշից է, մասնագիտությամբ ծովային ինժեներ է: Մայրը՝ Աննան, նախկին մարմնամարզիկ է[3][4]: Մարգարիտա Մամունի մարզիչը նրա արևելյան արմատներով է բացատրում աղջկա շարժումների արտահայտչականությունը, քնարականությունն ու ներդաշնակությունը[5][6]: Յոթ տարեկան հասակում Մարգարիտային մայրը տարել է մարմնամարզության խմբակի, քանի որ օլիմպիական գյուղակը տեղակայված էր իրենց տնից ոչ հեռու: Մարզական կարիերայի գիտակցված սկսել է պատրաստվել 11 տարեկանից: Մարզվում է Ամինա Զարիպովայի ղեկավարությամբ: Օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան հատուկ մարզադպրոցում մարզվել է Նատալյա Կուկուշկինայի մոտ: Հավաքականում Մամունի մարզիչը Իրինա Վիներ-Ուսմանովան է:

2005 թվականին Կարոլինա Սևաստյանովայի թիմի կազմում Մարգարիտա Մամունը մասնակցել է Miss Valentine Cup, որ անցկացվում էր Էստոնիայի Տարտու քաղաքում: FIG-ի հովանու ներքո անցկացվող խաղերից մեկի ժամանակ Մարգարիտա Մամունը ելույթ է ունեցել Բանգլադեշի թիմի կազմում, որի քաղաքացիություն ունի, սակայն հետագայում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո[7]:

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մեծ հաջողությանը Մարգարիտա Մամունը հասել է 2011 թվականին, երբ դարձել է Ռուսաստանի չեմպիոն բազմամարտում և գուրզով, գնդակով ու օղակով վարժություններում: Մարգարիտա Մամունն սկսել է մարզվել հավաքականի հետ Նովոգորսկում: Նույն թվականին նա մանսակցել է Մոնրեալում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Հավաքելով 106,925 միավոր՝ Մամունը գրավել է երրորդ տեղը բազմամարտում և իր կարիերայում առաջին անգամ բարձրացել է մեծահասակների պատվո տախտակ: Գնդակով վարժություններում Մամունը հավաքել է 27,025 միավոր և զբաղեցրել առաջին տեղը[8]:

Մարզական կարիերա. 2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մարգարիտա Մամունը մրցաշրջանն սկսել է Մոսկվայում անցկացվող Գրան-պրիին մասնակցությամբ. բազմամարտում նա զբաղեցրել է իններորդ տեղը[9]: Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որ անցկացվում էր Կիևում, Մամունը բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը, որակավորվել մասնակցելու երեք եզրափակչի[10] և արժանացել բրոնզե մեդալների ժապավենով, գնդակով ու գուրզով վարժություններում: Տաշքենդում անցկացվող մրցություններում Մարգարիտա Մամունը բոլոր վարժություններից հավաքել է ընդհանուր առմամբ 113,200 միավոր և զբաղեցրել չորրորդ տեղը: Նույն թվականի հոկտեմբերին Մամունը դարձել է Ռուսաստանի բացարձակ չեմպիոն՝ կրկնելով նախորդ տարվա իր հաջողությունը[11]: Մրցաշրջանի ավարտին Մարգարիտա Մամունն առաջին անգամ մասնակցել է Aeon Cup աշխարհի ամենամյա ակումբային առաջնությանը՝ անհատական բազմամարտում զբաղեցնելով չորրորդ տեղը: Դարյա Դմիտրիևայի և Յուլյա Բրավիկովայի հետ (ակումբ «Գազպրոմ») հաղթել է թիմային առաջնությունում[12]:

Մարզական կարիերա. 2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Մարգարիտա Մամունը երրորդ անգամ դառնում է Ռուսաստանի չեմպիոն: Գրան-պրիի առաջին մրցությունների նախօրեին Իրինա Վիները հայտարարել է, որ թարմացվել է Ռուսաստանի հավաքականի կազմը (Մարգարիտա Մամունից բացի հավաքականի կազմում ընդգրկվել են Ալեքսանդրա Մերկուլովան, Ելիզավետա Նազարենկովան, Աննա Տրուբնիկովան, Դարյա Սվետկովսկայան և Մարիա Տիտովան), ինչպես նաև ասել է, որ Մարգարիտան Ռուսաստանի հավաքականի առաջատարն է[13]:

Մրցաշրջանի սկզբում Մարգարիտա Մամունը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Գրան-պրիին՝ ոսկե մեդալների արժանանալով բազմամարտում, գուրզով, գնդակով ու օղակով վարժություններում, իսկ ժապավենով վարժությունուն զբաղեցնում է երրորդ տեղը[14]: Գրան-պրիի հաջորդ փուլում Մարգարիտան նվաճում է բոլոր հնարավոր ոսկե մեդալները (ժապավենով, գնդակով, գուրզով, օղակով վարժություններ և բազմամարտ)[15]: Նույն հաջողությամբ նա ավարտում է իր ելույթները Լիսաբոնում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

Շուտով Մարգարիտա Մամունն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, որ անցկացվում էր Վիեննայում: Թիմի կազմում, որում ընդգրկված էին նաև Դարյա Սվատկովսկայան ու Յանա Կուդրյավցևան, Մամունը նվաճում է ոսկե մեդալ: Անհատական առաջնություններում ժապավենով վարժություններում արժանանում է ոսկե, իսկ գուրզով, օղակով ու գնդակով վարժություններում՝ արծաթե մեդալների: 2013 թվականի հուլիսին Կազանում անցկացված Ունիվերսիադայում Մարգարիտա Մամունը ոսկե մեդալ է նվաճում օղակով[16], ժապավենով, գուրզով վարժություններում ու անհատական բազմամարտում՝ հավաքելով 73,466 միավոր[17]: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում, որ անցկացվում էր Սանկտ Պետերբուրգում, Մամունը ոսկե մեդալներ է նվաճել բազմամարտում, գուրզով, օղակով ու ժապավենով վարժություններում, իսկ գնդակով վարժությունում արժանացել է արծաթե մեդալի[18]:

2013 թվականին Կիևում առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը՝ Մարգարիտա Մամունը համարվում էր ոսկե մեդալների հիմնական հավակնորդը: Գնդակով ու գուրզով վարժություններում նա զբաղեցրեց առաջին տեղը, իսկ օղակով վարժությունում՝ երրորդը: Սակայն ժապավենով վարժությունների եզրափակչում թույլ տվեց կոպիտ սխալ և զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[19]: Բազմամարտի եզրափակչում Մարգարիտա Մամունը թույլ տվեց մի շարք սխալներ և գրավեց վեցերորդ տեղը[20]:

2013 թվականի հոկտեմբերին Ճապոնիայում անցկացված Aeon Cup աշխարհի ակումբային առաջնությունում Ռուսաստանի հավաքականի, որի կազմուն ընդգրկված էին Մարգարիտա Մամունը, Յանա Կուդրյավցևան և Յուլյա Բրավիկովան (ակումբ «Գազպրոմ»), հաղթեց թիմային առաջնությունում՝ առաջ անցնելով Բելառուսի (Մելետինա Ստանյուտա, Եկատերինա Գալկինա, Աննա Բոժկո) և Ուկրաինայի (Աննա Ռիզատդինովա, Վիկտորյա Մազուր, Էլեոնորա Ռոմանովա) հավաքականներից: Անհատական բազմամարտում Մարգարիտան արժանանում է բրոնզե մեդալի[21]:

Մարզական կարիերա. 2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Գրան-պրիի առաջին փուլում, որ անցկացվում էր Մոսկվայում, Մարգարիտա Մամունը առաջին տեղն է գրավել բազմամարտում և երեք եզրափակիչներում (օղակ, գնդակ, գուրզ), իսկ ժապավենով վարժությունում դարձել է երկրորդը[22]: Տիեում անցկացվող Գրան-պրիում Մամունն արժանացել է երեք մեդալի. բազմամարտում ու օղակով վարժությունում վաստակել է արծաթե, իսկ գուրզով վարժությունում՝ ոսկե մեդալների: Հոլոնում նա առաջին տեղն է գրավել բազմամարտում, օղակով ու գնդակով վարժությունների եզրաձակիչներում, իսկ ժապավենով վարժությունում արժանացել է արծաթե մեդալի[23]: Ինսբրուքում անցկացված Գրան-պրիի եզրափակչում Մամունը դարձել է բացարձակ հաղթող՝ ոսկե մեդալներ նվաճելով բոլոր կատեգորիաներում (բազմամարտ, օղակ, գնդակ, գուրզ, ժապավեն)[24]:

Աշխարհի գավաթի խաղարկության՝ Շտուտգարտում անցկացվող փուլում Մարգարիտա Մամունը բազմամարտում զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղթել է օղակով ու գուրզով (երկու մրցանակներն էլ բաժանելով Յանա Կուդրյավցևայի հետ) ու ժապավենով վարժությունների եզրափակիչներում, ինչպես նաև արժանացել է բրոնզե մեդալի գնդակով վարժությունում (Աննա Ռիզատդինովայի հետ)[25]: Կորբեյ Էսոնում Մարգարիտա Մամունը նվաճել է երկու ոսկե (բազմամարտ և գուրզ) և մեկ արծաթե (ժապավեն) մեդալներ[26][27], Տաշքենդում նա նորից առաջինն է եղել բազմամարտում, ինչպես նաև գուրզով ու ժապավենով վարժություններում, իսկ գնդակով վարժությունում զբաղեցրել է երկրորդ տեղը[28]: Մինսկում Մարգարիտան նվաճել է չորս (բրոնզե մեդալ բազմամարտում, արծաթե մեդալներ գնդակով, գուրզով ու ժապավենով վարժություններում), իսկ Սոֆիայում՝ երեք (արծաթե մեդալներ բազմամարտում, գնդակով ու գուրզով վարժություններում) մեդալներ: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում, որ անցկացվել է Կազանում, Մարգարիտա Մամունը բազմամարտում զբաղեցրել է երկրորդ տեղը, օղակով վարժությունում արժանացել է ոսկե, իսկ գնդակով վարժությունում՝ արծաթե մեդալների:

Բաքվում անցկացված Եվրոպայի առաջնությունը Մամունի համար անհաջող ավարտ է ունեցել. օղակով ու գուրզով վարժություններում թույլ տալով մի շարք սխալներ՝ նա բազմամարտում զբաղեցրել է միայն հինգերորդ տեղը: Իզմիրում անցկացված աշխարհի առաջնությունում Մարգարիտա Մամունը Յանա Կուդրյավցևայի ու Ալեքսանդրա Սոլդատովայի հետ ոսկե մեդալ է նվաճել թիմային բազմամարտում: Անցնելով բոլոր եզրափակիչների որակավորումները՝ Մարգարիտան բոլոր հինգ մարզաձևերում նվաճել է մեդալներ. ոսկե մեդալի է արժանացել գնդակով (Կուդրյավցևայի հետ) ու ժապավենով վարժություններում, արծաթե մեդալների՝ օղակով, գուրզով վարժություններում ու անհատական բազմամարտում[29]:

Aeon Cup առաջնությունում Մարգարիտա Մամունը դարձել է բացարձակ հաղթող՝ առաջին տեղն զբաղեցնելով ինչպես անհատական բազմամարտում, այնպես էլ թիմայինում (Յանա Կուդրյավցևայի ու Վերոնիկա Պոլյակովայի հետ)[30]:

Մարզական կարիերա. 2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մարգարիտա Մամունը մասնակցել է Աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերին, որոնք անցկացվել են Լիսաբոնում (ոսկե մեդալ բազմամարտում, արծաթե մեդալներ օղակով, գնդակով ու ժապավենով վարժություններում)[31], Բուխարեստում (արծաթե մեդալներ բազմամարտում, օղակով ու գնդակով վարժություններում), Պեզարոյում (արծաթե մեդալներ բազմամարտում ու գուրզով վարժությունում, ոսկե մեդալ օղակով վարժությունում, բրոնզե մեդալ գնդակով վարժությունում), Բուդապեշտում (արծաթե մեդալներ բազմամարտում, օղակով, գնդակով ու ժապավենով վարժություններում, ոսկե մեդալ գուրզով վարժությունում), Սոֆիայում (արծաթե մեդալներ բազմամարտում և օղակով ու ժապավենով վարժություններում): Տաշքենդում և Կազանում անցկացված փուլերում Մամունը դարձել է բացարձակ հաղթող՝ ոսկե մեդալներ նվաճելով բոլոր կատեգորիաներում:

Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում Մարգարիտա Մամունը թիմային բազմամարտում արժանացել է ոսկե մեդալի (Յանա Կուդրյավցևայի ու Ալեքսանդրա Սոլդատովայի հետ միասին): Որակավորվել է մասնակցելու երեք եզրափակիչների, վաստակել է մեկ ոսկե (օղակ) և երկու արծաթե (գնդակ և ժապավեն) մեդալներ: Անհատական բազմամարտում Մարգարիտա Մամունը դարձել է երկրորդը և ստացել է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագիր:

Ճապոնիայում անցկացվող Aeon Cup աշխարհի ակումբային առաջնությունում Մարգարիտա Մամունը կրկնել է նախորդ տարվա իր հաջողությունը՝ ոսկե մեդալներ նվաճելով անհատական և թիմային (Ալեքսանդրա Սոլդատովայի ու Ալինա Երմոլովայի հետ) բազմամարտում:

Մարզական կարիերա. 2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանն սկսելով Մոսկվայում անցկացված Գրան-պրիին մասնակցությամբ՝ Մարգարիտա Մամունը բազմամարտում դարձել է չորրորդը և որոկավորվել մասնակցելու երկու եզրափակիչների՝ ոսկե մեդալներ նվաճելով գնդակով (Ալեքսանդրա Սոլդատովայի հետ) և գուրզով վարժություններում[32]: Գրան-պրիի երկրորդ փուլում նա ոսկե մեդալներ է վաստակել բազմամարտում, օղակով ու գուրզով վարժություններում և արծաթե մեդալ գնդակով վարժությունում: Գրան-պրիի երրորդ փուլում, որ անցկացվել է Բռնոյում, նա հաղթել է ծրագրի բոլոր ձևերում[33]: Չի մասնակցել Բուխարեստում անցկացված Գրան-պրիի չորրորդ փուլին:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, 2016 թվական

Սլովենիայում անցկացված միջազգային առաջնությունում Մարգարիտա Մամունը հաղթել է բազմամարտում՝ հավաքելով 75,950 միավոր: Նա առաջին է եղել նաև օղակով (19,000), գուրզով (18,400) և ժապավենով (19,100) վարժություններում, իսկ գնդակով վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի:

2016 թվականին Մամունը մասնակցել է Աշխարհի գավաթի խաղարկության հինգ փուլերի՝ բաց թողնելով Էսպոոում, Լիսաբոնում, Տաշքենդում, Սոֆիայում ու Բեռլինում անցկացված մրցությունները: Պեզարոյում անցկացված երրորդ փուլում Մամունը երկրորդ տեղն է գրավել բազմամարտում, ոսկե մեդալներ է նվաճել օղակով ու գուրզով վարժություններում: Մինսկում անցկացված հինգերորդ փուլում Մամունը ոսկե մեդալների է արժանացել բոլոր կատեգորիաներում: Գուադալախարայում անցկացված յոթերորդ փուլում Մամունն առաջինն է եղել բազմամարտում, օղակով, գուրզով ու ժապավենով վարժությունների եզրափակիչներում[34]: Իններորդ փուլում, որ անցկացվել է Կազանում, Մամունը նվաճել է հինգ մեդալ. նա առաջինն է եղել բազմամարտում և գուրզով ու ժապավենով վարժություններում, երկրորդը՝ գնդակով վարժությունում, իսկ օղակով վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցություններում արժանացել է չորս ոսկե (բազմամարտ, գնդակ, գուրզ, ժապավեն) և մեկ արծաթե (օղակ) մեդալների: Աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերի արդյունքներով՝ Մարգարիտա Մամունը լավագույնն է ճանաչվել բազմամարտում, օղակով, գուրզով ու ժապավենով վարժություններում[35]:

Հոլոնում անցկացված Եվրոպայի առաջնությունում Մարգարիտա Մամունը երկրորդ տեղն է գրավել բազմամարտում:

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում Մարգարիտա Մամունը ոսկե մեդալի է արժանացել անհատական բազմամարտում՝ չորս վարժությունների արդյունքում հավաքելով 76,483 միավոր:

Ճապոնիայում անցկացվող Aeon Cup աշխարհի ակումբային առաջնությունում Մարգարիտա Մամունը հաղթել է անհատական և թիմային (Ալեքսանդրա Սոլդատովայի ու Մարիա Սերգեևայի հետ) առաջնություններում[36]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 2013 թվականից Մարգարիտա Մամունը հանդիպում է ռուս լողորդ Ալեքսանդր Սուխորուկովի հետ: 2016 թվականին՝ այն բանից հետո, երբ Մամունը հաղթեց Օլիմպիական խաղերում, Սուխորուկովը հայտարարեց, որ մտածում է մարմնամարզուհու հետ ամուսնության մասին[37]: 2016 թվականի դեկտեմբերի 8-ին նա առաջարկություն է արել Օլմպիական պարահանդեսում՝ մասնակիցների ներկայությամբ[38]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա) քաղաքում անցկացված XXXI Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ ձեռքբերումների, հաղթանակի հասնելու կամքի դրսևորման, տոկունության ու նպատակասլացության, հայրենական սպորտի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[39],
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2016)[40]:

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առարկա Երաժշտական կոմպոզիցիաներ[41]
2016 Օղակ (2) Concerto de Berlin – Vladimir Cosma
Օղակ (1) Concerto No. 1 in G for Cello and Orchestra, Op. 49: I. Allegro – Yo-Yo Ma, Դմիտրի Կաբալևսկի, Դմիտրի Շոստակովիչ
Գնդակ Morceaux De Fantasie, Op.3:I.Elegie Միշա Մայսկու կատարմամբ
Գուրզ We Will Rock YouQueen և P!nk
Ժապավեն A New Swan Queen, Night Of Terror, Perfection – Քլինթ Մենսել («Սև կարապ» ֆիլմի սաունդթրեք)
2015 Օղակ Oblivion – Գիդոն Կրեմեր
Գնդակ BoleroMaurice Ravel
Գուրզ Single Ladies (Put a Ring on It)Beyoncé
Ժապավեն Դուետ թավջութակի և դաշնամուրի համար – Գալինա Ուստվոլսկայա
2014 Օղակ Suite No. 2 – Adagio of Spartacus and Phrygia / Suite No. 1 – Scene – Dance with Crotales Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
Գնդակ Memorial – Michael Nyman
Գուրզ Lolo, Lolo, Lolo - Севда Алекперзаде
Ժապավեն No. 18 – Allegro / No. 19 – Allegro Giselle Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ
2013 Օղակ Doña Francisquita – Fandango – Maria Bayo, Plácido Domingo, Alfredo Kraus
Գնդակ Nocturne in C sharp minorFrédéric Chopin
Գուրզ I Love Paris – Peter Cincotti
Ժապավեն Эхо любви - Աննա Գերման
2012 Обруч La Boheme (instrumental) by Charles Aznavour
Գնդակ Song from a Secret Garden by Secret Garden
Գուրզ Andalucia / Taliquete by Bill Whelan / Miguel Czachowski
Ժապավեն (2) Ne Me Quitte Pas by Jacques Brel
Ժապավեն (1) «Money Money Money» music from royal philharmonic orchestra plays Pink Floyd
by Royal Philharmonic Orchestra
2011

Օղակ ?
Գուրզ Caravane / Der Bauch / Istikhbar
by Radar / MC Sultan / Gnawa Diffusion
Գնդակ Song from a Secret Garden by Secret Garden
Ժապավեն Tombe la neige by Raymond Lefevre

Օլիմպիական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցություն Դիրք Երաժշտություն Առարկա Տեղ (եզր.) Արդյունք (եզր.) Տեղ (որակ.) Արդյունք (որակ.)
2016 Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո Բազմամարտ 1 76.483 1 74.383
Concerto de Berlin by Vladimir Cosma Օղակ 2 19.050 1 18.833
Morceaux De Fantasie, Op.3:I.Elegie, Միշա Մայսկի Գնդակ 2 19.150 1 19.000
We Will Rock You, Queen, Pink Ակումբային 1 19.050 11 17.500
A New Swan Queen, Night Of Terror, Perfection, Քլինթ Մենսել («Սև կարապ» ֆիլմի սաունդթրեք) Ժապավեն 2 19.233 1 19.050

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.
  2. «Олимпийские игры - 2016»։ uniorsport.ru։ Վերցված է 2016-08-20 
  3. «The success of Bengali origin Margarita»։ prothom-alo։ 8 September 2013 
  4. «Positive-thinking Margarita Mamun prepares for Rhythmic Worlds»։ International Federation of Gymnastics։ 21 September 2014 
  5. «Бенгальские корни Маргариты Мамун» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2013-08-31 
  6. «Маргарита Мамун: «На Канаеву смотрела во все глаза»» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2013-08-31 
  7. «Гимнастка Мамун: не знала, но весь Бангладеш болел за меня на этой Олимпиаде»։ Р-Спорт։ 21 августа 2016։ Վերցված է 2016-08-21 
  8. «Small Prelude of the Rhythmic Gymnastics World Cup Circuit» (անգլերեն)։ gymmedia.com։ Վերցված է 2015-10-14 
  9. «Россиянки заняли весь пьедестал в Москве» (ռուսերեն)։ sportbox.ru։ Վերցված է 2014-10-01 
  10. «Кубок Дерюгиной-2012 (день второй). Россиянка Дарья Дмитриева выиграла многоборье.» (ռուսերեն)։ r-gymnastics.com։ Վերցված է 2014-10-01 
  11. «Ирина Винер: чемпионка России по типажу похожа на Евгению Канаеву» (ռուսերեն)։ ria.ru։ Վերցված է 2014-10-01 
  12. «AEON CUP 2012 (результаты)» (ռուսերեն)։ r-gymnastics.com։ Վերցված է 2015-10-07 
  13. «Рита Мамун — лидер обновленной сборной России по художественной гимнастике, заявила Ирина Винер-Усманова» (ռուսերեն)։ itar-tass.com։ Վերցված է 2013-09-22 
  14. «В ход пошли булавы. Маргарита Мамун стала лучшей на Гран-при» (ռուսերեն)։ rg.ru։ Վերցված է 2013-09-22 
  15. «Маргарита Мамун одержала четыре победы на этапе Гран-При по художественной гимнастике во Франции» (ռուսերեն)։ itar-tass.com։ Վերցված է 2013-09-15 
  16. «Российская гимнастка Маргарита Мамун завоевала «золото» на Универсиаде в Казани» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2013-08-31 
  17. «М. Мамун взяла «золото» в личном многоборье по художественной гимнастике.» (ռուսերեն) 
  18. «Мамун победила в многоборье» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2013-08-31 
  19. «Маргарита Мамун в упражнениях с лентой лишь пятая» (ռուսերեն)։ ria.ru։ Վերցված է 2013-08-31 
  20. «Маргарита Мамун заняла шестое место в многоборье» (ռուսերեն)։ sovsport.ru։ Վերցված է 2013-08-31 
  21. «Российские гимнастки выиграли клубный турнир в Японии» (ռուսերեն)։ rsport.ru։ Վերցված է 2014-04-13 
  22. «Винер-Усманова: гимнастка Мамун в начале сезона находится в блестящей форме» (ռուսերեն)։ itar-tass.com։ Վերցված է 2014-04-13 
  23. «Маргарита Мамун выиграла Гран-при Холон-2014» (ռուսերեն)։ r-gymnastics.com։ Վերցված է 2014-04-13 
  24. «GRAND PRIX-FINAL Innsbruck 2014» (անգլերեն)։ gymmedia.com։ Վերցված է 2016-02-29 
  25. «Маргарита Мамун и Яна Кудрявцева одержали по три победы на немецком этапе Кубка мира по художественной гимнастике в отдельных упражнениях; российская группа выиграла в двух дисциплинах» (ռուսերեն)։ allsportinfo.ru։ Վերցված է 2014-04-13 
  26. «Художественная гимнастика. Кубок мира. Мамун победила с булавами, Кудрявцева – с лентой» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2014-08-26 
  27. «Художественная гимнастика. Кубок мира. Мамун победила в многоборье, Кудрявцева – 2-я» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2014-08-26 
  28. «Маргарита Мамун победила на ташкентском этапе Кубка мира в упражнениях с лентой и булавами; Яна Кудрявцева – первая с мячом и обручем» (ռուսերեն)։ allsportinfo.ru։ Վերցված է 2014-08-26 
  29. «ЧМ по художественной гимнастике: россиянки выиграли почти все золото» (ռուսերեն)։ rsport.ru։ Վերցված է 2014-09-29 
  30. «Россиянки стали победителями клубного ЧМ по художественной гимнастике» (ռուսերեն)։ rsport.ru։ Վերցված է 2015-10-07 
  31. «Маргарита Мамун и Александра Солдатова выиграли всё личное золото на этапе Кубка мира по художественной гимнастике в Лиссабоне» (ռուսերեն)։ allsportinfo.ru։ Վերցված է 2016-02-29 
  32. «Also Rhythmic Gymnastics Grand Prix starts into Olympic Season» (անգլերեն)։ gymmedia.com։ Վերցված է 2016-02-29 
  33. «Художественная гимнастика. Маргарита Мамун собрала всё золото Гран-при в Брно» (ռուսերեն)։ сборныероссии.рф։ Վերցված է 2016-06-06 
  34. «Мамун и Солдатова выиграли на Кубке мира девять наград» (ռուսերեն)։ vesti.ru։ Վերցված է 2016-06-06 
  35. «With Olympics looming, Mamun seals FIG Rhythmic World Cup series title» (անգլերեն)։ fig-gymnastics.com։ Վերցված է 2016-07-26 
  36. «Маргарита Мамун, Мария Сергеева и «Газпром» – победители клубного чемпионата мира по художественной гимнастке в Японии» (ռուսերեն)։ allsportinfo.ru։ Վերցված է 2016-09-18 
  37. Соболь Е. (21 августа 2016)։ «Сухоруков: чего скрывать, я думаю о свадьбе с гимнасткой Маргаритой Мамун»։ Р-Спорт։ Վերցված է 2016-08-21 
  38. Иван Ильин (8 декабря 2016)։ «Пловец Сухоруков сделал предложение гимнастке Мамун на Олимпийском балу»։ Российская газета։ Վերցված է 2016-12-09 
  39. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  40. Министр обороны встретился с армейскими спортсменами-триумфаторами Олимпийских игр в Рио : Министерство обороны Российской Федерации
  41. «Mamun RG music list»։ rgforum 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]