Մարգարիտա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Խաչատրյան
Ծնվել էհունվարի 10, 1955(1955-01-10) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1975)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2002)

Մարգարիտա Մամիկոնի Խաչատրյան (հունվարի 10, 1955(1955-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Խաչատրյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1975 թվականից եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դասավանդում է ՀՀ բուհերում և դպրոցներում։ Հեղինակ է «Համաստեղի ստեղծագործությունը» (2004), «Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքը» (2004) մենագրությունների։ Կազմել է «Համաստեղ։ Նամականի» (2003), «Համաստեղ։ Մոռացված էջեր» (հ. 1-3, 2005) գրքերը[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ «Տարվա ուսուցիչ» (1993)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաստեղի ստեղծագործությունը։ «Նորագույն շրջանի հայ գրականություն» մասն. բանասիրական գիտությունների դոկտոր Մ. Մ. Խաչատրյան, Երևան, 2002։
  • Համաստեղի ստեղծագործությունը։ Մ. Մ. Խաչատրյան, խմբ.՝ Լ. Մուրադյան, Երևան, Ասողիկ, 2004։
  • Համաստեղ. մատենագիտական ցանկեր։ Կազմ.՝ Մ. Մ. Խաչատրյան, խմբ. և առաջաբ.՝ Լ. Գ. Մուրադյան, Երևան, Ասողիկ, 2004։
  • Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքը։ Մ. Մ. Խաչատրյան, խմբ.՝ Հ. Աբեղյան, Երևան, Ասողիկ, 2004։
  • Մոռացված էջեր։ [Արձակ և չափածո], Համաստեղ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, 2005։
  • Մոռացված էջեր։ [Արձակ և չափածո]։ Դ հատոր, Համաստեղ, (Կելենյան Համբարձում Հովհաննեսի), Խաչատրյան Մարգարիտա Մամիկոնի, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, 2005։
  • Նամակներ։ Ա. Հայկազ (Ա. Չեքեմյան), կազմ, առաջաբ.՝ Մ. Խաչատրյան, Երևան, Տիգրան Մեծ, 2009։
  • Կանթեղ։ Վեպ, Հ. Վարդումյան, խմբ.՝ Մ. Խաչատրյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2010։
  • Մոռացված էջեր։ Ա. Հայկազ, ՀՀ Սփյուռքի նախարարություն, Երևան, Տիգրան Մեծ, 2010։
  • Կենսաբանություն։ Ընդարձակ դասապլաններ։ Թեստեր, գործնական աշխատանքներ, մեթոդական ցուցումներ, Ա. Գասպարյան, Գ. Բուլդոյան, Ն. Գևորգյան և ուրիշներ, խմբագիր՝ Ն. Հովսեփյան, Երևան, Էդիթ Պրինտ, 2011։
  • Ապրող ծառ մը։ [Պատմվածքների ժողովածու], Ա. Հայկազ, կազմ.՝ Մ. Խաչատրյան, Երևան, Հայաստան, 2012։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ(չաշխատող հղում)