Մարգարիտա Բալանաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա Բալանաս
Ծնվել էԴոբելե
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
Կայքmargaritabalanas.com

Մարգարիտա Բալանաս (լատիշերեն՝ Margarita Balanas, , Դոբելե), լատվիացի թավջութակահարուհի:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտան իր առաջին հաղթանակը միջազգային մրցույթում տոնել է, երբ ընդամենը հինգ տարեկան էր: Իսկ 17 տարեկան հասակում տվել է իր առաջին համերգը և այն էլ՝ Լոնդոնում, Վիգմոր սրահում (Wigmore Hall)[1]:

Նա հանդես է եկել նաև Լոնդոնի Թագավորական փառատոնային սրահում (Royal Festival Hall)[2], ապա, քրոջ՝ ջութակահարուհի Քրիստինե Բալանասի հետ մասնակցել է ֆրանսիական ռադիոյի՝ Մոնպելյեում կայացած փառատոնին[3]:

Որպես մենակատար՝ Մարգարիտան ելույթ է ունեցել ռումինական Յասսի քաղաքի «Մոլդովա» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ անվանի դիրիժոր Գաբրիել Բեբեսելեայի նվագավարությամբ[4]:

2015 թվականին Բալանասը, հանդես գալով պորտուգալական Պորտու քաղաքի Երաժշտության պալատի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին ղեկավարում էր Կառլոս Իսքարայը, կատարել է Պյոտր Չայկովսկու վարիացիաները ռոկոկո թեմայով[5]:

Իսկ 2014 թվականին ավստրալական Ադելաիդա քաղաքում կայացած թավջութակահարների միջազգային փառատոնում ելույթ էր ունեցել Գրեմմիի կրկնակի մրցանակակիր Լին Հարրելի հետ[6] Her playing was favorably noted.[7]:

2018 թվականին աշխարհի առաջին համալսարանական թանգարանի՝ Ashmolean Museum-ի սրահում Մարգարիտան հանդես է եկել անգլիական Orchestra of St John's նվագախմբի հետ՝ վերջինիս հիմնադիր և ղեկավար Ջոն Լաբոքի նվագավարությամբ[8]:

Հանրաճանաչ թավջութակահար Գոտիե Կապյուսոնը հենց Մարգարիտա Բալանասին է ընտրել նորաձևության անվանի դեմքերից մեկի՝ Լուի Վյուտոնի հիմնադրամի թանգարանային սրահում “Classe d’Excellence de Violoncelle” խորագրով թավջութակային ելույթներ կազմակերպելու համար[9], որոնք հեռարձակվելու են Medici.tv-ով[10]:

Գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Բալանասը նվագում է 1849 թվականին Charles-Adolphe Gand ‘Auguste Tolbecque-ի պատրաստած թավջութակ[11]: Նախկինում նույնպես համբավավոր վարպետների՝ Նիկոլո Գալյանոյի և Ջովանի Բատիստա Ռոջերիի պատրաստած գործիքներ է նվագել[12]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Բալանասի քույրը՝ Քրիստինեն և եղբայրը՝ Ռոբերտսը նույնպես գործում են երաժշտության ասպարեզում. նրանք երկուսն էլ ջութակահար են[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]