Մարգարիտա Ալավերդյան
Մարգարիտա Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1961 (63 տարեկան) Կրասնի Սուլին, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Աշխատավայր | Օդեսայի օպերայի և բալետի թատրոն |
Կրթություն | Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Մարգարիտա Լևի Ալավերդյան (հունիսի 19, 1961, Կրասնի Սուլին, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, սոպրանո։ Մարիա Կալլասի միջազգային վոկալ մրցույթի մրցանակակիր (1989)։ Գեորգ Օթսի երիտասարդ օպերային երգիչների համամիութենական մրցույթի դափնեկիր (1988)։ Մարիինյան թատրոնի մենակատար (1994)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Ալավերդյանը ծնվել է 1961 թվականին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքում։
1986 թվականին ավարտել է Օդեսայի պետական կոնսերվատորիան, 1986 թվականից՝ Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի երգչուհի, 1994 թվականից՝ մեներգչուհի։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերգերից են՝ Լաուրետտա, Նելլա, Չիո-Չիո սան, Մյուզետտա (Ջակոմո Պուչինիի «Ջանի Սկիկի», «Չիո-Չիո սան», «Բոհեմ»), Եվրիդիկե (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»), Ռոզինա, Կոմսուհի (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Տատյանա (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Վիոլետտա, Լեոնորա (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր»), Միքայելա (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ») և այլն։
Համերգային երգացանկում ներառված են Միխայիլ Գլինկայի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Սերգեյ Ռախմանինովի, Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Յոհան Շտրաուսի, Ռիխարդ Վագների և այլ կամերային գործերից։
Հյուրախաղերով շրջագայել է Գերմանիայում, Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Ավստրիալիայում, ԱՄՆ-ում և այլուր։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է 1988 թվականին Տալլինում կայացած «Գեորգ Օթս» համամիութենական փառատոնի 1-ին և 1988 թվականին Աթենքում կայացած «Մարիա Կալլաս» միջազգային փառատոնի 2-րդ մրցանակակիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |