Մարգարե Արճիշեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարե Արճիշեցի
Մասնագիտությունգրիչ

Մարգարե Արճիշեցի, 16-րդ դարի 1-ին կեսի գրիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Արճեշում, Մեծոփում, Վանում, Վարագում, Աղթամարի և Խառաբաստա վանքերում։ Աշակերտել է Գրիգորիս Աղթամարցուն։

1522 թվականից ստեղծել է մի շարք ձեռագրեր և պատմամշակութային արժեքավոր հիշատակարաններ։ 1534 թվականին Գրիգորիս Աղթամարցու պատվերով ընդօրինակել է Սաղմոսարան, ընդօրինակել ու կազմել Ճառընտիր (Վանում), Ալեքսանդր Մակեդոնացու պատմության երկու արժեքավոր մատյաններ՝ Գրիգորիս Աղթամարցու խմբագրությամբ, կաֆաներով և նկարազարդումներով. առաջինը՝ 1526 թվականին Խառաբաստա վանքում (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, Հ. Քյուրտյանի ֆոնդ, № 280), երկրորդը՝ 1536 թվականին Վարագում (Երուսաղեմի մատենադարան, № 473)։

Մարգարե Արճիշեցու՝ Գրիգորիս Աղթամարցուն ուղղած նամակ-հիշատակագրություններում (պահպանվել են ձեռագրերում) կան հավաստի փաստեր վերջինիս գործունեության մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինեան Ն., Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, Վնն., 1958։
  • Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ, Ե., 1975։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։