Մարգարետ Օլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Օլլի
անգլ.՝ Margaret Hannah Olley
Margaret Olley.jpg
Ծնվել էհունիսի 24, 1923(1923-06-24)[1][2][3]
ԾննդավայրLismore
Վախճանվել էհուլիսի 26, 2011(2011-07-26)[4][5][2] (88 տարեկան)
Մահվան վայրPaddington, Woollahra Municipality, Սիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ԿրթությունNational Art School?
Մասնագիտություննկարչուհի և արվեստների գործիչ
Թեմաներգեղանկարչություն
ՊարգևներՀարյուրամյակի մեդալ, Ավստրալիայի շքանշանակիր և Ավստրալիայի շքանշանի սպա
ԱնդամակցությունԱվստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[6]
Margaret Olley Վիքիպահեստում

Մարգարետ Հաննա Օլլի (անգլ.՝ Margaret Gay, հունիսի 24, 1923(1923-06-24)[1][2][3], Lismore - հուլիսի 26, 2011(2011-07-26)[4][5][2], Paddington, Woollahra Municipality, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի նկարիչ: Ավստրալիայի շքանշանի ասպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Օլլին ծնվել է 1923 թվականի հունիսի 24-ին, Նոր Հարավային Ուելս նահանգի Լիսմոր քաղաքում, Ջոզեֆ Օլլինի (Joseph Olley) և Գրեյսի (Grace, ծննդյամբ` Temperley) ընտանիքում: Նա երեք երեխաներից մեծն էր: Օլլիների ընտանիքը 1925 թվականին տեղափոխվել է Քվինսլենդի հյուսիսում գտնվող Տուլլի քաղաք, որտեղ նրանք հիմնել են շաքարեղեգի պլանտացիա: 1929 թվականին աղջիկը մնացել է Թաունսվիլի St Anne գիշերօթիկ դպրոցում, իսկ 1931 թվականին կրկին վերադարձել է Նոր Հարավային Ուելս: Այնուհետև, 1935 թվականին ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Բրիսբեն, որտեղ Մարգարետը սովորել է Somerville House աղջիկների գիշերօթիկ հաստատությունում: Նա այնքան կենտրոնացած է եղել արվեստի վրա, որ բաց է թողել ֆրանսերենի մեկ դաս՝ նկարիչ-մանկավարժ Քերոլայն Բարքերի արվեստի դասին կրկին մասնակցելու համար[7]:

1941 թվականին Մարգարետը սովորել է Բրիսբենի Կենտրոնական տեխնիկական քոլեջում, իսկ 1943 թվականին տեղափոխվել է Սիդնեյ՝ արվեստի գծով ուսումը շարունակելու Արևելքի Սիդնեյի տեխնիկական քոլեջում (այժմ՝ Արվեստի ազգային դպրոց), որն ավարտել է 1945 թվականին գերազանցությամբ և սկսել է իր մասնագիտական գործունեությունը: Սիդնեյում նա ընկերացել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ռասսել Դրայսդեյլը, Սիդնեյ Նոլանը և Ուիլյամ Դոբելը: 1949 թվականին Օլլին մեկնել է Եվրոպա, այնուհետև այցելելել Միացյալ Նահանգներ, Պապուա Նոր Գվինեա, Հնդկաստան, Թուրքիա և Կամբոջա: Եվրոպայում առաջին անգամ գտնվելու ընթացքում նա սովորել է Փարիզի Գրանդ Շոմեր ակադեմիայում և մնացել է Փարիզում մինչև 1953 թվականը: Այդ տարի մահացել է նրա հայրը, և նա վերադարձել է Բրիսբեն` մոր հետ ապրելու համար:

Մարգարետ Օլլին և Սեմ Հյուզը French Painting Today ցուցահանդեսի ժամանակ, 1953 թվական
Օլլիի տունը Պադդինգտոնում, 2016 թվական

1965 թվականին Մարգարետ Օլլին Պադդինգտոնում գնել է սանդղավանդ ունեցող մի տուն, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր կյանքի վերջը: 1970-ականների սկսած նա հարաբերություններ է հաստատել արվեստի դիլերների և թատրոնի ռեժիսոր Սեմ Հյուզի (Sam Hughes) հետ[8], որին նա նկարագրել է որպես իր կյանքի սերը: 1980 թվականին մոր տունը հրդեհվել է՝ ոչնչացնելով Օլլիի շատ գործեր, շուտով մահացել է մայրը, իսկ 1982 թվականին Սեմ Հյուզը: Օգտագործելով իր անունն ու հեղինակությունը` Մարգարետ Օլլին նվիրվել է բարեգործությանը՝ 1990 թվականին հիմնելով իր անունով Art Margaret Hannah Olley Art Trust հիմնադրամը, որը հիմնականում աջակցում է տարածաշրջանային պատկերասրահներին: 2006 թվականի հուլիսի 13-ին նկարիչը հիանալի նվեր է արել Նոր Հարավային Ուելսի պատկերասրահին: Նրա նվիրատվության մեջ ներառված էր ավելի քան 130 աշխատանք՝ մոտ 7 միլիոն դոլար արժողությամբ[9]: Նվիրաբերված նկարների շարքում են Պաբլո Պիկասոյի, Պոլ Սեզանի և Պիեռ Բոնարի գործերը: 1997 թվականին նա նշանակվում է հիմնադրամի ցմահ կառավարիչ:

Մարգարետ Օլլին մահացել է 2011 թվականի հուլիսի 26-ին, Նոր Հարավային Ուելսի Պադդինգտոն քաղաքում[10]: Թաղման վայրն անհայտ է[11]: Մարգարետ Օլին երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել: 2014 թվականի հուլիսին Պադդինգտոնում գտնվող նրա տունը վաճառվել է երեք միլիոն դոլարով[12]:

Ստեղծագործություն և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի աշխատանքները կենտրոնացած էին նատյուրմորտի վրա[13]: Նրա աշխատանքները դարձել են ավելի քան իննսուն անհատական ցուցահանդեսների առարկա: 1997 թվականին Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահը կազմակերպել է նրա ստեղծագործությունների խոշոր հետահայաց ցուցադրություն: Նկարչի 27 կտավները, որոնք նա նկարել է իր մահվանից առաջ, ցուցադրվում են Sotheby's Australia-ում Woollahra քաղաքում` «The Inner Sanctum of Margaret Olley» խորագրով ցուցահանդեսում, որը կայացել է 2012 թվականի մարտի 2-ին: Իր աշխատանքների վերջին ավարտական շտկումները նա կատարել է մահից մեկ օր առաջ:

1947 թվականին Մարգարետ Օլիին առաջին անգամ արժանացել է Mosman Art Prize-ի՝ New England Landscape-ի աշխատանքի համար: Այնուհետև նա երկու անգամ արժանացել է Archibald Prize մրցանակի, առաջին անգամ` 1948 թվականին Ուիլյամ Դոբելի հետ[14], երկրորդ անգամ՝ 2011 թվականին` Բեն Կվիլտի հետ[15]:

Ինքը՝ Մարգարետ Օլլին, դարձել է նկարիչ-ընկերներից շատերի կտավների առարկա, այդ թվում՝ Ռասսել Դրիսդեյլի և Դանիել Բերգստրեմի: Նա պարգևատրվել է Ավստրալիայի մրցանակներով, մասնավորապես՝ դարձել է Ավստրալիայի շքանշանի ասպետ (1991) և Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (2006): 2006 թվականին նրան շնորհվել է կերպարվեստի պատվավոր դոկտորի աստիճան` Նյուքասլի համալսարանի կողմից[16]: 1997 թվականին նա ստացել է Ավստրալիայի ազգային գանձի (Australian National Treasure) կարգավիճակ:

Կետրին Հանթերի «Margaret Olley - A Life in Paint» վավերագրական ֆիլմը պատմում է Մարգարետ Օլլիի վերջին ստեղծագործությունների մասին, որը նկարվել է նրա կյանքի վերջին 18 ամիսների ընթացքում[17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. TurnerOUP, 1998.
  3. 3,0 3,1 Delarge J. https://www.ledelarge.fr/29615_artiste_OLLEY_Margaret (фр.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 http://www.smh.com.au/entertainment/art-and-design/artist-margaret-olley-dead-20110726-1hxxr.html
  5. 5,0 5,1 5,2 Margaret Hannah Olley
  6. http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Olley-2011.pdf
  7. Cooke Glenn R. (2007)։ «Barker, Caroline (1894–1988)»։ Australian Dictionary of Biography։ Արխիվացված է օրիգինալից մարտի 11, 2018-ին։ Վերցված է մարտի 11, 2018 
  8. A colourful life, celebrated frame by frame
  9. Kruger, P. 13 July 2006. Margaret Olley donates important collection to Art Gallery of NSW Archived 18 July 2006 at the Wayback Machine., ABC News
  10. Margaret Olley obituary
  11. Margaret Olley
  12. «48 Duxford Street, Paddington NSW, Australia - Property Sold Prices»։ house.ksou.cn։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 10, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2018 
  13. Barrett Rosanne (ապրիլի 24, 2009)։ «Australian Artist Margaret Olley Talks About Giving Back»։ Wall Street Journal Asia։ Վերցված է հուլիսի 14, 2014 
  14. Dobell William (1948)։ «Margaret Olley»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 3, 2016-ին։ Վերցված է մայիսի 10, 2016 
  15. «Archibald Prize»։ AGNSW prize record։ Art Gallery of New South Wales։ 2011։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 6, 2016-ին։ Վերցված է մայիսի 10, 2016 
  16. 2006. Honorary degrees Archived 8 November 2011 at the Wayback Machine., The University of Newcastle, Australia
  17. «Margaret Olley: A Life In Paint»։ ABC TV։ հուլիսի 22, 2012 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meg Stewart. Olley. Far from a Still Life. Random House Australia, 2012, ISBN 1-74275-585-2, 625 S.
  • Meg Stewart, Kezia Geddes. Margaret Olley. Interiors and Still Lifes. Lismore Regional Gallery, 2006, ISBN 0-95793-123-9, 76 S.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]