Մարգարետ Չեյզ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Չեյզ Սմիթ
Margaret Chase Smith.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Colby College? և state school?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ուսուցչուհի և գործադիր տնօրեն
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1897(1897-12-14)[2][3][4][5]
Ծննդավայր Skowhegan, Մեն, ԱՄՆ
Վախճանի օր մայիսի 29, 1995(1995-05-29)[2][3][4][6][5] (97 տարեկանում)
Վախճանի վայր Skowhegan, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին Clyde H. Smith?
 
Ինքնագիր Margaret Chase Smith signature.png
 
Պարգևներ

Ազատության նախագահական շքանշան, Կանանց փառքի ազգային սրահ, Maine Women's Hall of Fame?, Distinguished Americans series?, Էլիզաբեթ Բլեքվելի մրցանակ, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, honorary doctor of Brandeis University? և Q68659268?

Մարգարետ Չեյզ Սմիթ (անգլ.՝ Margaret Chase Smith, դեկտեմբերի 14, 1897(1897-12-14)[2][3][4][5], Skowhegan, Մեն, ԱՄՆ - մայիսի 29, 1995(1995-05-29)[2][3][4][6][5], Skowhegan, Մեն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացրել է Մեն նահանգը Կոնգրեսի երկու պալատներում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Մադելին Չեզը Ջորջ Էմերի Չեյզի և Քերրի Մյուրեյի դուստրն է։ Ավարտել է հայրենի Սկաուխիգան քաղաքի տարրական դպրոցը[8]։ 1916-1917 թվականներին աշխատել է որպես ուսուցչի օգնական[9], ավելի ուշ աշխատել է հեռախոսային կայարանում, «Անկախ լրագրող» շաբաթաթերթում, ինչպես նաև եղել է քարտուղար[10]։ Մարգարետն առաջին հրապարակային ելույթները սկսել է անցկացնել 1920-ական թվականներին՝ պաշտպանելով կանանց հավասար իրավունքները։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ամուսնացել է 21-ամյա հանրապետական քաղաքական գործիչ Քլայդ Սմիթի հետ[11], որը 1937 թվականի հունվարից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դարձել է Մեն նահանգի անդամ[8]։ Մարգարեթ Չեյզ Սմիթն իր առաջին քաղաքական քայլերն արել է որպես իր ամուսնու խորհրդական։ 1940 թվականի ապրիլին ամուսնու վաղ մահվանից հետո նա զբաղեցրել է նրա պաշտոնը ԱՄՆ-ի խորհրդարանի առաջին պալատում[11]։ Նրա համար ամրապնդվել է էմանսիպացված կնոջ վարկանիշը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտպանել է ամերիկյան բանակի շահերը՝ աշխատելով ծովային գործերի կոմիտեում[12]։

Ութ տարի անց, երբ Չեյս Սմիթը Ներկայացուցիչների պալատում էր, նա հաջողությամբ տեղ ստացավ ԱՄՆ Սենատում։ Երբ Չեյս Սմիթը Սենատ մտավ 1949 թվականի հունվարին, նա Կոնգրեսի պատմության մեջ առաջին կինն էր, որն ընտրվել էր երկու պալատներում։

Հանդես է եկել Մակկարտիզմի քաղաքականության դեմ[13]։

Սենատոր Չեյզ Սմիթն իր պաշտոնավարման ընթացքում այցելել է աշխարհի 23 պետություն և հանդիպել այնպիսի քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Կոնրադ Ադենաուերը, Վյաչեսլավ Մոլոտովը, Շառլ դը Գոլը և այլն: 1960 թվականին նա հաջողությամբ հանդես է եկել դեմոկրատ Լյուչիա Քորմյեի՝ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամի դեմ՝ Սենատում տեղի համար։ Սա Սենատի պատմության մեջ երկու կանանց առաջին ընտրարշավն էր։ 1964 թվականին փորձել է նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը հանրապետականների կողմից, սակայն այդպես էլ չի ստացել առաջադրվելու իրավունք։

Սենատում գտնվելու վերջին տարիներին Մարգարեթը համարվում էր Վիետնամի պատերազմի և Ռիչարդ Նիքսոնի քաղաքականության կողմնակից[14]։

Մարգարետ Չեյզ Սմիթը վերընտրվել է երեք անգամ, Սենատում անցկացրել 24 տարի և լքել այն 1973 թվականի հունվարի 3-ին:

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենատի աշխատանքի ավարտից և քաղաքականությունից հեռանալուց հետո Մարգարեթը երեք տարի շարունակ դասախոսություններ է կարդացել ԱՄՆ համալսարաններում՝ որպես հրավիրված պրոֆեսոր։ Պարգևատրվել է առնվազն 95 պատվավոր աստիճանով, այդ թվում՝ Ռութգերսի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտորի: 1989 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նրան հանձնեց ազատության համար նախատեսված նախագահական մեդալը[15]։

Ամուսնու մահից հետո 1940 թվականին այլևս չի ամուսնացել: Երեխաներ չուներ։

Մարգարետ Չեյզ Սմիթը մահացել է 1995 թվայկա մայիսին՝ 97 տարեկան հասակում, կարճ հիվանդությունից հետո[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=S000590
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  7. «SMITH, Margaret Chase - Biographical Information»։ bioguide.congress.gov։ Վերցված է 2019-03-13 
  8. 8,0 8,1 Կաղապար:Нп3 Yearbook. — Կաղապար:Нп3, 1971. — Т. VI.
  9. Gutgold, Nichola D. Paving the Way for Madam President. — Կաղապար:Нп3, 2006.
  10. «Margaret Chase Smith»։ Encyclopædia Britannica 
  11. 11,0 11,1 «Smith, Margaret Chase»։ Women in Congress 
  12. «First Woman Elected to Both Houses of Congress»։ Senate Stories 
  13. «The Woman Who Said ‘No’ to McCarthy»։ The Attic։ Վերցված է 2018-07-09 
  14. Hodgson Godfrey (1995-06-03)։ «OBITUARIES: Margaret Chase Smith»։ The Independent 
  15. «SMITH, Margaret Chase, (1897–1995)»։ Biographical Directory of the United States Congress 
  16. Severo Richard (1995-05-30)։ «Margaret Chase Smith Is Dead at 97; Maine Republican Made History Twice»։ The New York Times