Մարգարետ Էշթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Էշթոն
Margaret Ashton Free Trade Hall, Manchester (cropped).jpg
Ծնվել էհունվարի 19, 1856(1856-01-19)
Մահացել էհոկտեմբերի 15, 1937(1937-10-15) (81 տարեկանում)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային լիգա

Մարգարեթ Էշթոն (անգլ.՝ Margaret Ashton, հունվարի 19, 1856(1856-01-19) - հոկտեմբերի 15, 1937(1937-10-15)), անգլիացի սուֆրաժիստ, տեղական քաղաքական գործիչ, պացիֆիստ և բարերար, Մանչեսթերի քաղաքային խորհրդի առաջին կին ղեկավարը:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Էշթոնն առաջին կինն է, որ մասնակցել է Մանչեսթրի քաղաքային խորհրդի ընտրություններին և 1908 թվականին դարձել է Մանչեսթերի առաջին կին քաղաքապետը, երբ ընտրվել է Մանչեսթեր Ուիթինգթոն ընտրատարածքից[1]:

Սուֆրաժիստների և հակասուֆրաժիստների քննարկում Ազատ առևտրի սրահում: Էշթոնն առաջին շարքում է, ձախից երրորդը:

Որպես Մանչեսթերի հանրային առողջության կոմիտեի անդամ և մայրության ու երեխայի բարեկեցության ենթահանձնաժողովի նախագահ՝ Էշթոնը համայնքի համար հաստատել է մանկական կլինիկաներ և նպաստել նորաթուխ մայրերի և երեխաների համար անվճար կաթի ապահովմանը: 1914 թվականին դոկտոր Քեթրին Չիշոլմի (1878-1952) հետ հիմնադրել է Մանչեսթերի մանկական հիվանդանոցը (անգլ.՝ Duchess of York Hospital)[2]:

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես եղել է միջազգայնական փոքրամասնության շարքում, որը պառակտվել է NUWSS-ից (Կանանց սուֆրաժիստական միությունների ազգային միություն) և սուֆրաժիստական շարժումից: Էշթոնը «Սուրբծննդյան բաց նամակ» (անգլ.՝ Open Christmas Letter) խաղաղության կոչի ստորագրողներից է՝ ուղղված «Գերմանիայի և Ավստրիայի կանանց», որը տպագրվել է 1915 թվականի հունվարին Jus Suffragii ամսագրում[3]: Էշթոնը նախաձեռնել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի Մանչեսթերյան մասնաճյուղը[1]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Էշթոնի ընկերներն ու համախոհները ձևավորեցին հիշատակի կոմիտե, որը ֆինանսավորում է երկու նախաձեռնություն՝

  • Մանչեսթրի քաղաքային խորհրդի կազմում տեղ, որը կարող է զբաղեցնել կին քաղաքապետը կամ այլ հյուրեր: Վերոհիշյալ տեղի հակառակ կողմում սեղան է, որի վրա զետեղված են Էշթոնի ձեռքբերումները:
  • Տարեկան երկու անգամ հիշատակի դասախոսությունների շարք, որը կազմակեպում է Մանչեսթերի Վիկտորիայի համալսարանը: Առաջին դասախոսությունը կարդացել է Ուեսթֆիլդ քոլեջի տնօրեն բարոնուհի Մերի Սթոքսը 1941 թվականի մարտի 20-ին[4]:

1982 թվականին Հարփերհեյի Աղջիկների ավագ դպրոցը վերաբացվել է որպես Մարգարետ Էշթոնի վեցերորդ կարգի քոլեջ:

Էշթոնի անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[5][6][7]:

Մարգարետ Էշթոնը այն 6 կանանցից մեկն է, որի անունը ներառված է Մանչեստրում հասարակական արձանի առաջադրման ցուցակում: Հանրային քվեարկությամբ ընտրված հաղթողը կհայտարարվի 2019 թվականին[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Where I live: Manchester: Who was Margaret Ashton?»։ BBC Manchester։ BBC։ 4 July 2006 
  2. Mohr Peter (2004)։ «Ashton, Margaret (1856–1937), local politician and philanthropist»։ Oxford Dictionary of National Biography (Oxford University Press 2004–15)։ doi:10.1093/ref:odnb/38511։ Վերցված է 21 November 2015 
  3. Liddington Jill (1989)։ The long road to Greenham: feminism and anti-militarism in Britain since 1820։ London: Virago։ ISBN 9780860686880 
  4. Stocks, Mary D., «Margaret Ashton Memorial Lecture 20th March, 1941», in Stocks, Mary D., The Victorians, Manchester University Lectures Series, no. 36., Manchester University Press, OCLC 6923286  Preview.
  5. «Historic statue of suffragist leader Millicent Fawcett unveiled in Parliament Square»։ Gov.uk։ 24 April 2018։ Վերցված է 24 April 2018 
  6. Topping Alexandra (24 April 2018)։ «First statue of a woman in Parliament Square unveiled»։ The Guardian։ Վերցված է 24 April 2018 
  7. «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth»։ iNews։ 2018-04-24։ Վերցված է 2018-04-25 
  8. Williams Jennifer (20 October 2015)։ «Shortlist of six iconic women revealed for Manchester's first female statue for 100 Years»։ Manchester Evening News։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2015-ին։ Վերցված է 21 November 2015 

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]